Ավելի մոդեռն Facebook 2020-ի գարնանը

Նախորդ տարի ապրիլին Facebook-ը հայտարարեց իր նոր դիզայնի մասին, որն  ավելի քիչ է ծանրաբեռնված, իսկ icon-ներն ավելի վառ են: Այժմ արդեն որոշ օգտատերերի հասանելի կլինի նոր դիզայնը, իսկ մարդկանց ավելի լայն շրջանակի այն կներկայացվի գարնանամոտից մի փոքր առաջ:

Երբ անհատը մտնում է Ֆեյսբուք ու նրան հասանելի է թարմացված տարբերակը, նրա առջև բացվում է «Նոր Facebook» անվամբ պատուհան, որով առաջարկվում է թարմացումներին ծանոթանալու հնարավորություն: Եթե նա համաձայնվում է, հնարավոր է լինում կայքն օգտագործել սպիտակ ֆոնով և վառ գույներով կամ մուգ ֆոնով: 

Նոր Facebook-ը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ ամսական 2,5 միլիարդ օգտատիրոջ սպասարկող այս հսկա հարթակն սկսեց մեղադրվել գաղտնիության խախտման և կորպորատիվ չարաշահումների մեջ: 
Բացի դրանից, կա նաև ապագային վերաբերող վտանգ, որ մոտեցող նախագահական ընտրություններին ընդառաջ այս հարթակը չի կարողանա ամբողջությամբ խոչընդոտել դրանց բնականոն ընթացքը խաթարող երևույթների և ապատեղեկատվության տարածմանը, ինչը միայն Ֆեյսբուքում կարող է հասնել ահռելի չափերի:
Facebook-ը հաճախակի հարձակումների է արժանանում նաև պետական կարգավորող մարմինների կողմից, որոնք սպառնում են բարձրացնել տուգանքների չափն ու անգամ փակել ընկրությունը՝ որպես սոցկայքի ղեկավարների ոչ պատշաճ վարքագծի պատիժ:

Facebook-ը պատասխանել է այս ամենին գովազդային արշավով՝ ընդունելով իր սխալները ու խոստանալով ձգտել ավելիին: Այն նաև վերամշակել է իր լոգոտիպը, դարձրել է այն ավելի նկատելի այլ հավելվածներում:  
Ներկայումս Facebook-ը իր թարմացված կայքն օգտագործել համաձայնող մարդկանց առաջարկում է նաև հին տարբերակին վերադառնալու հնարավորություն: Մարդիկ կարող են գրել նաև իրենց կարծիքները նոր ու հին ֆունկցիաների և ընդհանուր հարթակի մասին: 
Իսկ մենք հիշեցնենք, որ Facebook-ը կսկսի ջնջել deepfake-երը, ինչի մասին հայտարարել է իր պաշտոնական բլոգում: Իսկ թե ինչ է Deepfake-ը, կիմանաք՝ ընթերցելով մեր բլոգը: