Instagram-ը պարզեցրել է ջնջված հաշիվների վերականգնման գործընթացը

Այն, որ Ինստագրամը խստացրել է ցանկացած քայլի վերահսկողությունը հատկապես նոր հաշիվների նկատմամբ, ակնհայտ է: Մի քանի անգամ ժամանակավոր արգելափակում կրկնվող գործողությունների համար, և հաշիվը կարող է ընդմիշտ փակվել: Նախկինում Instagram-ի որոշումը չէր բեկանվում, և օգտատերերը պարզապես համակերպվում էին դրա հետ՝ ստեղծելով նոր հաշիվներ: Հիմա հարթակը թույլ կտա բողոքարկել այդ որոշումը: Էջի վերականգնման հայտը հնարավոր կլինի ուղարկել հենց համակարգ մուտք գործելիս: 
 

Նախկինում ծառայության կողմից արգելափակված օգտատերերը մուտքանվան և գաղտնաբառի հավաքումից հետո կտեսնեն հուշում այն մասին, որ իրենց հաշիվը ջնջվել է: Համակարգը կառաջարկի ուղարկել վերանայման հայտ, որում պահանջվում է նշել Ինստագրամի որոշումն անարդարացի համարելու Ձեր պատճառը: Պատասխանը կստանաք 24 ժամավ ընթացքում: 
 

Instagram-ում  հայտնվել է նաև ֆունկցիա, որը թույլ է տալիս նայել Ձեր կողմից ուղարկված բողոքարկումները ու unfollow անել այդ հրապարակումներն արած էջերից:

Դե ինչ,  արդեն պարզ է, որ 2 տարի առաջվա և այսօրվա Ինստագրամի մեջ քիչ նմանություն կա: Եթե ոչ հեռու անցյալում հնարավոր էր հետևորդներ ու լայքեր ավելացնել անգամ կողմնակի ծրագրերով, ապա այսօր սահմանչափից ավել նույն գործողությունները կրկնելուց հետո հաշիվը արգելափակվում է: Իսկ ինչ վերաբերում է նոր բացված էջերին, դրանց հանդեպ վերահսկողությունն այնքան է խստացել, որ  օգտատերերը երբեմն չեն էլ հասցնում հասկանալ, թե ինչն էր արգելափակման պատճառը: 
Հիշեցնենք նաև, որ «Instagram-ը կհուշի, թե ում է պետք unfollow անել», ուստի ընթերցե՛ք մեր բլոգը, եթե զգում եք, որ չափից ավել մարդկանց եք հետևում, ու չեք կողմնորոշվում՝ ում ջնջել:
Դե ինչ, հուսով ենք մեր մասնագիտական բլոգը ձեզ օգնում է ճիշտ վարել սոցկայքերի ձեր էջերը, իսկ եթե այս գործում պրոֆեսիոնալ չեք, ծանոթացե՛ք Բրենդոնի SMM ծառայությունների մասնարամասներին՝ զանգահարելով 055 999 015: