TikTok-ում ամենօրյա ակտիվ լսարանը գերազանցեց 40 միլիոնը

ՏիկՏոկը  կարողացավ մուտք գործել շուկա շատ արագ ու դառնալ վերջին ամիսների ամենաշատ բեռնվող հավելվածը: Այժմ ՏիկՏոկի ակտիվ լսարանը մեկ օրվա կտրվածքով գերազանցում է 40 միլիոն օգտատիրոջ սահմանը, ընդ որում պետք է հաշվի առնել, որ Daily active users ասելով հասկանում ենք բացառապես այն օգտատերերին, որոնք ամեն օր մտնում են այս հարթակ, իսկ ընդհանուր օգտատերերի թիվը շատ ավելի մեծ է: Այսպիսի տվյալներ է տրամադրել Learnbonds ընկերությունը: Համաձայն հարթակի վերլուծաբանների հավաքագրած տվյալների՝ 2020 թվականի հունվարի դրությամբ ակտիվ լսարանի կոնկրետ թիվը 41,7 միլիոն էր: 



  • Ամենօրյա ակտիվ օգտատերերի թիվը, որոնք TikTok են մտել Անդրոիդ սարքավորումներով, հունվար ամսին կազմել է 33,01 միլիոն, և սա 2,8%-ով գերազանցել է 2019-ի դեկտեմբերի նույն ցուցանիշին (32,07 միլիոն):
  • 2017 թվականին գործարկված Անդրոիդ հավելվածի աշխատանքների մեկնարկից հետո ակտիվ օգտատերերի թիվը աճեց 87,5%-ով:
  • Նույն թվականին iOS-հավելվածի գործարկումից հետո ակտիվ օգտատերերի թիվն աճեց 25%-ով:
  • Հունվարին iPad-ով և iPhone-ով ՏիկՏոկ մտնողների թիվը հասավ 8,26 միլիոնի: Դեկտեմբերի հետ համեմատած՝ աճը կազմել է 11,74%:

Այսքանն էինք այսօրվա համար պատրաստել, իսկ  բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են կայծակնային արագությամբ զարգացող այս հարթակով, առաջարկում ենք ընթերցել մեկ այլ նյութ՝ «TikTok-ում առաջխաղացման վճարովի և անվճար տարբերակները»:
Իսկ մենք առաջարկում ենք գովազդային արշավների կազմակերպում, որոնք ներառում են նաև ՏիկՏոկի ինֆլյուենսերների ներգրավում, այնպես որ շտապե՛ք կապ հաստատել  Բրենդոնի հետ, որպեսզի քննարկենք Ձեր մտքերն ու առաջարկենք հետաքրքիր լուծումներ: