Ինչպե՞ս մշակել ՉԱՇԽԱՏՈՂ ռազմավարություն սոցկայքերում: 10 վնասակար խորհուրդ բիզնեսմենին

Բոլորս էլ կարդում ենք հոդվածներ, որտեղ մեզ անընդհատ խորհուրդ են տալիս այս կամ այն քայլերն անել հաջողության հասնելու համար, սակայն ոչ ոք չի ասում՝ հստակ որ քայլերն են, որոնցից միանշանակ պետք է խուսափել: Այսօրվա բլոգում կներկայացնենք 10 կետ, որոնց ՊԵՏՔ ՉԷ հետևել.

1. Վախենալ «կենդանի» կոնտենտից և չտեղադրել Ձեր, աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների նկարները:   Շատերը կարծում են, որ իմաստ չկա սեփական նկարները տեղադրելու, միևնույն է մարդիկ գնում են ապրանքը , էլ ինչու՞  իզուր միջոցներ տրամադրել լուսանկարչին և նկարները մշակողին: 
2. Օգտագործել թիրախավորված գովազդի մեկ տեսակ կամ որպես թիրախ անընդհատ ընտրել նույն մարդկանց: Թիրախն անընդհատ պետք է թարմացնել և հետևել ստացվող արդյունքների փոփոխությանը: 
3. Խնայել ամեն ինչի վրա: Ինչու՞ է անհրաժեշտ մշակել գլխավոր նկարը, եթե կարելի է պարզապես լոգոն տեղադրել, ինչու՞ առանձին քոփիրայթեր վարձել, եթե ադմինիստրատորը կարողանում է հրապարակումների տեքստեր գրել: Հոգ չէ, որ հաճախ սխալներ են հանդիպում, կարևորը էժան է:
4. Տնտեսենք թիրախավորման մասնագետների վրա: Ինչու՞ թիրախավորման վրա շատ գումար ծախսել, եթե անգամ ուսանողներն են կարողանում դա անել բավականին մատչելի գներով: Իհարկե այս գովազդի արդյունքում հաճախ դրված նպատակներին չեն հասնում, սակայն համեմատաբար էժան աշխատուժը միշտ ակտուալ է: 
5.  Փնտրում ենք միայն բազմաֆունկցիոնալ մասնագետների: SMM մասնագետը պետք է հրապարակումներն անելուց ու գովազդ միացնելուց բացի զբաղվի նաև դիզայնով, պատասխանի բոլոր նամակներին, ընդունի գրասենյակի հյուրերին և այլն: 
6. Առաջխաղացումն իրականացնել միայն մեկ կայքում, անգամ եթե այն իրեն սպառել է: Եթե ունենք պատվեր անգամ հին ու բարի Օդնոկլասնիկիից, ինչու՞ փորձել մուտք գործել Ֆեյսբուք կամ Ինստագրամ:
7. Էջ առանց վիդեոների, սթորիների և ուղիղ եթերների: Ինչու՞ ժամանակ ծախսել այս գործողությունների վրա, չէ՞ որ մենք փորձում ենք գումար աշխատել, իսկ սցենար գրելը, հոլովակների համար դերասաններ գտնելը ժամանակատար է: Տեքստ գրելն ու ապրանք/ծառայությունները ներկայացնելը հերիք է:
8. Սոցկայքերում աշխատանքը հեշտացնելու ու դիզայնը գեղեցկացնելու նպատակով պետք չէ օգտվել լրացուցիչ հարթակներից: Սոցկայքով աշխաատանքն արդեն իսկ ժամանակատար է, ուստի լրացուցիչ ռեսուրսներ այլ հարթակների վրա ծախսելը նպատակահարմար չէ:
9. Փորձենք վարձել մասնագետի կամ թիմի, որը կբացի նոր հաշիվ, կկազմի նոր պլան, և չնայած մեզ կզգուշացվի, որ արդյունքներ տեսնելու համար հարկավոր է 2-3 ամիս, 2 շաբաթ արդյունք չտեսնելուց հետո հրաժարվենք վճարումից ու խզենք կապերը :
10. Գրել միայն տարածված առավելություններ՝ մենք առաջարկում ենք ցածր գներ, երաշխավորում ենք բարձր որակ, մենք գործում ենք արդեն 10 տարի և ունենք բարձրակարգ մասնագետներ: Անգամ կարգախոս մտածելու կարիք չկա, չէ՞ որ կարգախոսն ու ավելորդ տեքստերը կարող են հետևորդների մի մասին դուր չգալ: Ավելի լավ է վերցնենք հայտնի ու հաջողակ մրցակցի կոնտենտը, մի փոքր փոփոխենք և տեղադրենք մեր էջում:

Հարգելի հետևորդներ, վստահ ենք՝ հասկացաք, որ սա սարկազմ էր, ու չեք պատրաստվում հետևյալ խորհուրդներից և ոչ մեկը կիրառել: Իսկ մենք հիշմեցնենք, որ մեր բլոգի SMM բաժնում կգտնեք շատ ու շատ իրական խորհուրդներ և կծանոթանաք ոլորտի ամենանոր թարմացումներին, ուստի անպայման հետևե՛ք մեզ նաև Ֆեյսբուքում:
Եթե ունեք բիզնես և ցանկանում եք կազմակերպել դրա առաջխաղացումը սոցկայքերի միջոցով, ապա առաջարկում ենք մեր SMM ծառայությունները, որոնց կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 055 999 015: