Ապրիլ ամսվա թոփ 20 ռուսալեզու բլոգերները

Վստահաբար կարող ենք ասել, որ մեզ մոտ մարդկանց գերակշիռ մասը հետաքրքրված է ռուսալեզու բլոգերների կոնտենտով և ակտիվ հետևում է նրանց թարմացումներին: Ուստի Բրենդոնի բլոգում այսօր կներկայացվի Brand Analytics-ի՝ ապրիլ ամսվա ամփոփումը, որը ներառում է Ինստագրամի ռուսալեզու բլոգերների լավագույն 20-յակը: 
Ապրիլյան թոփի մեջ առանձնահատուկ շատ են ինստամայրիկները: Ռեյտինգը գնալով ավելի է լցվում հեղինակներով, որոնք հայտնի են դարձել ու լսարան հավաքել հենց Ինստագրամում, այնուհետև սկսել են գրավել այլ ոլորտներ:

Ռեյտինգը հիմնվում է ներգրավվածության բոլոր ցուցանիշների հանրագումարի վրա, այսինքն՝ հաշվի են առնվում օգտատերերի բոլոր արձագանքները՝ տվյալ պարագայում մեկնաբանություննեն ու հավանումները (այլ կայքերում նաև repost-ը): Ի տարբերություն չափման այլ տեսակների՝ ներգրավվածությունն ավելի քիչ է ենթակա կեղծ ավելացումների և չափում է կոնտենտի նկատմամբ մարդկանց իրական, ակտիվ հետաքրքրվածությունը: 
Այս հետազոտության համար ուսումնասիրվել է 595 միլիոն ռուսալեզու հրապարակում: 
Ամիսներ շարունակ առաջատարի դիրքում լինելուց հետո ռեյտինգն ամբողջությամբ լքել է Օլգա Բուզովան, որը իր պրոֆիլը փակել է մարտ ամսին, իսկ այստեղ հաշվի է առնվում միայն հանրային կոնտենտը:
Լիդեր է դարձել Օքսանա Սամոյլովան, որը նախկինում էլ հայտնի էր որպես բիզնեսվումեն և բազմազավակ մայրիկ, սակայն վերջին ընտանեկան սկանդալներն է՛լ ավելի մեծացրին նրա լսարանը. ընդամենը կես տարվա ընթացքում նա 6-րդ հորիզոնականից բարձրացավ առաջին, իսկ արձագանքների թիվը 10 միլիոնից դարձավ 30 միլիոն: Նախկին առաջատարի՝ Բուզովայի վերջին ցուցանիշը 26 միլիոն էր: 
Երկրորդ հորիզոնականում հաղորդավարուհի և վիդեոբլոգեր Իվլեևան է՝ agentgirl-ը՝ 27 միլիոն արձագանքներով: Նրա կարանտինյան կոնտենտը և ուղիղ եթերների հետաքրքիր ֆորմատը շատ գրավեցին աշխարհի տարբեր ծայրերի բնակիչներին: Նաստյան ունի նաև մեկ այլ պաշտոնական էջ, որը ևս ներառված է ռեյտինգում՝ 40-րդ հորիզոնական և 5,4 միլիոն արձագանք:
Երրորդ հորիզոնականում մեր հայրենակցուհի Գոհար Ավետիսյանն է: Բլոգեր-դիմահարդարն օր օրի ավելացնում է հետևորդների թիվը, և ապրիլ ամսին  նրա էջում եղել է 19 միլիոն արձագանք, ինչը նրա դիրքերը բարելավել է 6 հորիզոնականով: Շնորհիվ Գոհար Ավետիսյանի՝ առանձնակի լայն տարածում գտավ լուքերի ստեղծումներով չելենջը, երբ նա ստեղծում էր մի կերպար, իսկ հետևորդները պետք է փորձեին կրկնել ստացվածը:
Առաջին 20-յակի հետ կարող  եք ծանոթանալ այս նկարում`

Հետևու՞մ եք արդյոք այս ցուցակում ներառված մարդկանցից գոնե մի քանիսին, ու փորձե՞լ եք վերլուծել՝ որն է գաղտնիքը, որ մի կոնտենտի իմաստն անգամ անհասկանալի է, ու այն դառնում է վիրուսային, իսկ մյուս օգտատերը 1 րոպեանոց հոլովակի վրա կարող է աշխատել ժամեր ու օրեր, սակայն ստանալ 500 դիտում:
Կա հիմք՝ կարծելու, որ ամենից շատը մարդկանց դուր է գալիս ուրիշի կյանքին ներսից հետևելը: Այսինքն՝ անգամ երբ անհատը հրապարակում է իր արթնանալու, լվացվելու, նախաճաշելու ու շպարվելու ընթացքը, դա հետևորդների համար հետաքրքիր կոնտենտ է: Անգամ երբ մարդիկ հասկանում են, որ հոլովակում իրական կյանքը չի պատկերվում, այլ դերասանական խաղ է, միևնույն է, դիտումները շարունակվում են ինչպես ռեալիթի շոուի դեպքում:
Այժմ իրական պահն է հենց միկրո և անգամ նանոինֆլյուենսերների հետ համագործակցության եզրեր գտնելու, ուստի այս ոլորտը պետք է լավ ուսումնասիրենք: Իսկ Բրենդոնը դրա համար առաջարկում է ևս մի նյութի ծանոթանալ՝ Մարքեթինգային ռազմավարության մշակում, ինֆլյուենսեր մարքեթինգ: