5 տհաճ փաստեր, որոնք փորձում են թաքցնել գրավիչ վեբ-կայքերը:

Դուք երբևէ լսե՞լ եք հաճախորդներից հետևյալ արտահայտությունները՝ «Ես ընտրել եմ հենց այս բանկը, քանի որ նրա կայքում կան հիանալի վահանակներ» կամ «Ես միշտ գնում եմ այս ընկերության արտադրանքները, քանի որ դրա կորպորատիվ կայքը անիրական գեղեցիկ դիզայն ունի»: Կարծում եմ՝ ոչ: 



Հաճախորդները գերադասում են որոշ ընկերություններ ոչ իրենց կայքերի գրավչության համար: Առավել կարևոր է ոչ թե դիզայնը, այլ այն ինչ ներսում է: Հիմա մենք կքննարկենք 5 տհաճ փաստեր, որոնք չեն կարող թաքցնել նույնիսկ ամենագրավիչ դիզայն ունեցող կայքերը:

1. Կայքը ունի որոնման արդյունքների ցածր դիրքեր:

Որոնման համակարգերում ձեր կայքի տեսանելիությունը շատ ավելի կարևոր է, քան նրա դիզայնը: Փորձեք Google-ում գրել ձեր հաճախորդներին առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների անունները: Եթե դուք արդեն 10 էջ դիտել եք, բայց չեք գտել ձեր կայքը որոնման արդյունքներում, դա նշանակում է, որ ամեն ինչ վատ է: Լինում է նաև հակառակ իրավիճակը: Այցելում ես ոչ այդքան գեղեցիկ դիզայնով կայք և մտածում ես՝. ինչպիսի անճաշակություն: Հետո պարզվում է, որ այդ կայքը որոնման համակարգերում բավականին լավ դիրքում է:

Առաջարկներ՝

  • Համոզվեք, որ ձեր կայքի ներքին էջերը պարունակում են բանալի բառեր և արտահայտություններ, որոնք կօգտագործի ձեր լսարանը որոնման ժամանակ:
  • Ներդրեք ավելի շատ միջոցներ որակյալ և օպտիմիզացված կոնտենտ ստեղծելու համար այլ ոչ թե ձեր կայքը զարդարելու համար:

2. Կայքը պարունակում է սարսափելի կոնտենտ:

Արդեն վաղուց հայտնի է, որ յուրահատուկ, օգտակար և համապատասխան կոնտենտը նպաստում է հաճախորդների ներգրավմանը: Եթե դուք չեք զբաղվում կոնտենտ-մարքեթինգով ինքնաբերաբար զիջում եք ձեր դիրքերը մրցակիցներին: Ուշադրություն դարձրեք հետևյալ վիճակագրությանը՝

  • Ամեն ամիս 329 միլիոն մարդ կարդում է բլոգներ: Ի՞նչ եք կարծում, նրանք կարդում են ձեր բլոգը:
  • Հաճախորդների 73%-ը գերադասում է բլոգը և հոդվածները, այլ ոչ թե գովազդը:
  • Հաճախորդների 61%-ը ամենայն հավանականությամբ օգտվում է ընկերության այն ծառայություններից, որոնք պարբերաբար հրապարակվում են:

Առաջարկներ՝

  • Եթե դուք դեռ չունեք բլոգ ձեր կայքում, ապա ժամանակն է ստեղծելու այն: Այնտեղ պարբերաբար հրատարակեք կոնտենտ՝ ձեր ներկայիս հաճախորդներին պահելու նորերի ներգրավման համար:
  • Հարցրեք ձեր գործընկերներին, ովքեր աշխատում են վաճառքի և սպասարկման բաժիններում, թե ի՞նչ հարցեր են նրանց ամենից շատ տալիս հաճախորդները, և դրանց պատասխանները գրեք բլոգում:
  • Նախքան ձեր գրառումները հրապարակելը դրանք կարդացեք բարձրաձայն: Դուք պետք է տեղադրեք միայն այնպիսի կոնտենտ, որով կարող եք կիսվել հաճախորդների հետ, երբ անձամբ հանդիպեք:

3. Կայքը չունի ճիշտ ազդեցություն նպատակային լսարանի վրա:

Նախքան դուք կսկսեք տարածել ձեր կոնտենտը, համոզվեք, որ դուք ընտրել եք համապատասխան լսարան և ունեք պատկերացում այն մասին թե ինչպե՞ս է այն վաճառք իրականացնում և ինչպե՞ս կարող եք ազդել նրա վրա: Դուք պետք է հասկանաք ձեր հաճախորդների պահանջները, բացահայտեք իրենց խնդիրները, կռահեք բանալի բառերը, որոնք նրանք կօգտագործեն ինտերնետում որոնման համար, սովորեք հաղթահարել իրենց առարկությունները և նրանց առաջարկել լուծում իրենց նախընտրած եղանակով: Ձեր կոնտենտը կլինի լիովին անօգուտ, եթե դուք չիմանաք, թե ում համար է այն նախատեսված:

Առաջարկներ՝

  • Ձևակերպեք ձեր գնորդի պատկերը և այն օգտագործեք որպես ուղեցույց գովազդային կոնտենտ ստեղծելու ժամանակ:
  • Ընտրեք կոնտենտի շարադրման այն տոնայնությունն ու ոճը, որը ամենաշատ արձագանքն է ստանում ձեր նպատակային լսարանի կողմից:
  • Հարցրեք ձեր սպասարկման և վաճառքի բաժիններում աշխատող գործընկերներին, թե ինչպիսի առարկություններ են նրանք հաճախ հանդիպում և ստեղծեք համապատասխան կոնտենտ, որը պատասխանում է այդ առարկություններին:

4. Կայքը հնացել է:

Եթե դուք անընդհատ չթարմացնեք ձեր վեբ-կայքը, ապա այն մի օր ամբողջովին անօգուտ կդառնա: Սա չի նշանակում, որ դուք մեկ օրում պետք է այն հիմնովին փոխեք: Սկսեք փոքրիկ փոփոխություններից:

Առաջարկներ՝

  • Դուք չգիտեք թե ի՞նչ է դուր գալիս ձեր հաճախորդներին: Հարցրեք նրանց: Ձեր հարցումը հաճախորդին կօգնի հասկանալ՝ վեբ-կայքի որ տարրերն են անհրաժեշտ փոփոխել, որոնք պահել:

5. Ձեր կայքը ինտեգրված չէ սոցիալական կայքերում:

Ձեր կայքի այցելուներից շատերը պատահական չէ, որ մտնում են ձեր կայք: Դարձեք ընկերություն, որը հրապարակում է կոնտենտ՝ հետաքրքիր իր լսարանին:

Առաջարկներ՝

  • Եթե դուք ցանկանում եք ունենալ շատ լայքեր և ռեսուրսներ, ուրեմն ձեր էներգիայի 50%-ը ծախսեք վերնագիր ստեղծելու համար: Այն ձեր կոնտենտի մասին առաջին տպավորությունն է թողնում ընթերցողների վրա: Եթե վերնագիրը լինի ձանձրալի և ոչ աչքի ընկնող, ապա ձեր հաճախորդները դժվար թե կարդան գրառումը մինչև վերջ:
  • Եթե ձեր գրառումը հղման տեսքով է, ապա այն հրապարակեք հետաքրքիր կարճ նկարագրությունով:
  • Դուք պետք է վերահսկեք սոցիալական ցանցերում հրապարակված կոնտենտի արդյունավետությունը: Հակառակ դեպքում դուք չեք կարող շարունակաբար բարելավել դրա որակը:
  • Առաջիկա տարիներին Facebook, VKontakte, Google+ և այլ սոցիալական ցանցերը կսկսեն ավելի մեծ ազդեցություն ունենալ ձեր կայքի վարկանիշի վրա որոնման համակարգում:

 

 

Հաճելի տեսքը կայքի արդյունավետության հիմնական չափանիշը չէ: Անշուշտ. որակյալ և գրավիչ դիզայնի կարևորությունը չպետք է հերքվի, բայց հարկ է նշել, որ կան ավելի կարևոր գործոններ, առանց որոնց ձեր կայքը կլինի միայն գեղեցիկ պատկեր, որը ոչ մի օգուտ չի բերում: Եթե դուք հասկանում եք, որ ձեր կայքը նույնպես ունի վերը նշված բացթողումներից, ապա մի ակընկալեք, որ իրենք իրենց կվերանան: Պետք է շտապ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար, քանի դրանք լուրջ վնաս չեն հասցրել ձեր բիզնեսին: