Ինչու՞ է պետք ունենալ online shop հենց հիմա

1966-ին  «Time» ամսագրում հրապարակված հոդվածը պնդում էր, որ եթե անգամ մի օր լայն տարածում գտնեն այնպիսի խանութներ, որտեղից հնարավոր կլինի գնումներ կատարել առանց անձամբ այցելելու, դրանք երբեք կանանց կողմից չեն ընդունվի, քանի որ նրանց, իբրև թե, միշտ պատճառ է հարկավոր տնից դուրս գալու համար: Սա 20-րդ դարի ամենաձախողված կանխատեսումներից էր, քանի որ այսօր անգամ այն կանայք, ովքեր տանել չեն կարողանում այցելել խանութներ, սիրում են ապրանքներ նայել կայքերում:

Եթե դուք ունեք բիզնես, որը դեռևս օնլայն հարթակում չի գործում, ապա իսկապես ճիշտ պահն է դրա մասին մտածելու, չէ՞ որ առցանց առևտուրը դառնալու է ձեր բիզնեսի աճի առանցքային խթաններից մեկը:

Ի՞նչ առավելություններ ունի օնլայն շոփը


•    Այն գնորդին հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, ինչը թույլ կտա բաց չթողնել հաճախորդներին ոչ աշխատանքային ժամերին:
•    Առցանց խանութի շնորհիվ բիզնեսը կապված չի լինի կոնկրետ կետի: Դուք կարող եք առևտուր անել ոչ միայն Երևանում, այլև ողջ Հայաստանում ու անգամ աշխարհում:
•    Սրա համար պետք չէ նոր տարածք վարձակալել, բավարար կլինի միայն պահեստը:
•    Այստեղ դարակների տեղն անսահմանափակ է, ու եթե խանութում գալիս է մի պահ, որ տարածքը չի հերիքում, օնլայն շոփն այդ խնդիրը չունի:
•    Online առևտուրը չի պահանջում մեծաքանակ աշխատակիցների վարձակալում: Սկզբնական շրջանում անգամ միայն սեփականատերն ի վիճակի է լինում կազմակերպել առաքումները: 
•    Օնլայն խանութը կարող է լինել ինչպես հիմնական բիզնեսին «օգնող», այնպես էլ հիմնական եկամտի աղբյուր: Ամեն բան ձեր ձեռքում է:
•    Պատվիրելով օնլայն շոփի պատրաստում Բրենդոն ընկերությունում՝ դուք խնայում եք նաև հաճախորդների ժամանակը: Նրանք այլ պայմաններում գուցե ժամանակ չգտնեին այցելել Ձեր խանութ, իսկ այսպես տեսականին նրանց ձեռքի տակ է, ընդ որում՝ մարդիկ կարող են ուսումնասիրել այն որ ժամին ցանկանա:
•    Բացի գնումներ ապահովելուց, օնլայն խանութը նաև կայք է, որը պարունակում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը ձեր ընկերության մասին: Սա ևս գովազդի մի տեսակ է, քանի որ ամեն րոպե հասանելի է ցանկացած մարդու՝ ի տարբերություն, օրինակ, գովազդային վահանակի կամ բուկլետի:

Բրենդոնի թիմը պատրաստ է այս լարված պահին հնարավորինս արագ կազմակերպել ձեր օնլայն խանութի պատրաստումը, որը օգտատերերի մոտ կառաջացնի վստահություն և բացառապես դրական էմոցիաներ, կունենա պարզ ու հարմարավետ նավիգացիայի հնարավորություն: 
Մեր վեբ ծրագրավորման ծառայություններին մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղմամբ, իսկ քննարկումներն ավելի պրոդուկտիվ դարձնելու համար կարող եք լրացնել հղման մեջ տեղադրված բրիֆը: Դե իսկ մանրամասների համար զանգահարե՛ք 055 999 015 հեռախոսահամարով կամ գրե՛ք մեր ֆեյսբուքյան էջին:
Իսկ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում եք մի փոքր ցրվել, խորհուրդ ենք տալիս անպայման ծանոթանալ 6 ինտերակտիվ ժամանցային կայքի: