10 կարճ փաստ գովազդի մասին

Ամեն քայլափոխի մեզ հանդիպող տարբեր տեսակի լավ կամ վատ ներկայացված, տպավորիչ կամ ձանձրալի գովազդներից միանգամայն մեկուսանալը մեր օրերում անհնար է, ուստի ահա՛ 10 հետաքրքիր փաստ գովազդի մասին, որոնք, գուցե, նորություն լինեն ձեզ համար:



1. Ամեն տարի աշխարհում գովազդի վրա ծախսվում է ավելի քան 500 մլրդ դոլար:

2. 65 տարեկանում մարդը միջինում դիտած է լինում 2 միլիոնից ավել գովազդային հոլովակ:

3. Շատ հետազոտողներ պնդում են, որ գովազդը աշխարհում գոյություն ունեցող արվեստի ճյուղերից ամենաէական ու ազդեցիկն է:

4. Պարզվում է՝ ամերիկյան դեղագործական ընկերությունները գովազդի վրա 2 անգամ ավելի գումար են ծախսում, քան՝ հետազոտությունների:

5. Որպեսզի գովազդի նկարահանման ընթացքում սառցե խորանարդները չհալվեն, դրանք պատրաստվում են ակրիլից, իսկ գովազդվող ըմպելիքների փրփուրն ստանալու համար օգտագործվում են ջրով բացված լվացող միջոցներ:

6. Սննդի գովազդի վրա աշխատանք է կատարվում սննդի ոճաբանների կողմից: Օրինակ՝ տապակած հավ պատկերելու համար նրանք նախ ձգում և թել ու ասեղով ամրացնում են կաշին, այնուհետև հավի ներսում տեղավորում թաց թղթե սրբիչներ, որոնք ՛ պահպանում են ուտելիքի ձևը, և՛ գոլորշի են արձակում: Այնուհետև եփում են միայն երեսի հատվածը՝ ներսը թողնելով հում, և պատում շագանակագույն և ոսկեգույն ներկերով:

7. Ձեռքի ժամացույցների գովազդներում սլաքները 10:10 են ցույց տալիս, որը ժպիտի իմիտացիա է և պիտի նույն էմոցիաներն առաջացնի նաև գնորդի մոտ: Կա նաև տեսակետ, որ դա արվում է, որպեսզի ժամացույցի բրենդի անունը չծածկվի:

 

8. Երեխաները տարեկան դիտում են 40.000, այսինքն՝ օրական 100-ից ավել հեռուստագովազդ:

9. Հոգեբանների Ամերիկյան Ասոցիացիան պնդում է, որ երեխաները մինչև 8 տարեկանը ի վիճակի չեն իրատեսորեն գնահատել գովազդը և այնտեղ ներկայացված ամեն բան ընկալում են որպես ազնիվ, օբյեկտիվ և ճիշտ տեղեկատվություն:

10. Երեխաների համար նախատեսված գովազդների մեջ սովորաբար ընտրվում են թիրախային լսարանից տարիքով ավելի մեծ դերասաններ: Օրինակ՝ եթե 7 տարեկան երեխաների համար խաղալիքի գովազդ պիտի նկարահանվի, ընտրում են 10-11 տարեկան դերասանների, որոնք հոլովակի ընթացքում խաղում են այդ խաղալիքներով: Սա արվում է, որպեսզի երեխաները ձգտեն ընդօրինակել դերասանին և ցանկանան ունենալ այդ խաղալիքներից:

 

Այսքանն էին գովազդի մասին փաստերը, իսկ ձեզ հետաքրքի՞ր է, թե որն է աշխարհի ամենաերկար գովազդը: Կարող եք տեսնել՝ սեղմելով այստեղ: