Ապրիլի 14-ին կկայանա գարնան ամենակարևոր հեռուստաիրադարձությունը՝ «Գահերի խաղ»-ի երկար սպասված վերջին՝ 8-րդ եթերաշրջանի պրեմիերան: Մինչ YouTube-ում մի շարք բլոգերներ գումար են աշխատում՝ տեղադրելով իրենց մեկնաբանությունները, եկող սերիաների նկատմամբ կանխատեսումները կամ ամփոփում նախորդ եթերաշրջանները, հայտնի բրենդերն էլ օգտվում են պահից ու սեփական ապրանքներում կամ ծառայությունների մեջ ներառում հայտնի սերիալի տարրերը: Դիտենք մի քանիսն օրինակներով, և գուցե ինքներդ էլ մտաբերեք նոր օրինակներ:
ВКонтакте
ВКонтакте և Амедиатека ընկերություններն այս առիթով ավելի մանրամասն են պատրաստվել: Նրանք նոր ռեալիթի շոու են սկսել, որը կոչվում է «Еще одну и спать. Сериалити»՝ սերիալ նայողների համար ծանոթ էրևույթ, երբ արդեն շատ ուշ գիշեր է, ու որոշում ես ևս մեկ սերիա նայել ու քնել. ու այդպես մինչ լուսաբաց: Սա սոցիալական կայքում առաջին ռեալիթի շոուն չէ, նախկինում ևս նման բաներ կազմակերպվել են նույնիսկ կայքի ներսում գործող խմբերի կողմից ու պսակվել հաջողությամբ շնորհիվ հետաքրքիր ֆորմատի: Այս շոուի համրար Մոսկովյան «Октябрь» կինոթատրոնում կառուցվել է ապակյա խորանարդ, որում գտնվող մասնակիցը երբեք չի դիտել «Գահերի խաղի» ոչ մի սերիա ու պատրաստվում է օրական 10 ժամ տրամադրելով՝ նայել բոլոր 7 եթերաշրջանները՝ գտնվելով ուղիղ եթերում: Ուղիղ հեռարձակումը հասանելի է այս հղմամբ՝
Urban Decay
Դիմահարդարման պարագաներիով ու հատկապես ստվերաներկերով հայտնի Urban Decay բրենդն անմասն չմնաց այս իրադարձությունից ու թողարկեց «Գահերի խաղ»-ին նվիրված հավաքածու: Կարծում եմ՝ նույնիսկ սերիալով չհետաքրքրված մարդկանց համար հետաքրքիր տեսք են ապահովել:
Oreo
Աշխարհահռչակ այս բրենդը ոչ միայն թողարկել է սահմանափակ քանակությամբ թխվածքաբլիթներ՝ նվիրված պրեմիերային, այլև պատրաստել է սերիալի համար սեփական մուտքային հոլովակի տարբերակ:
HBO
HBO-ի տարբերակն ավելի ինտերակտիվ է. գործարկվել է քվեստ, որում «Գահերի խաղի» սիրահարները պիտի գտնեն ամբողջ աշխարհում պահված 6 երկաթյա գահերը: Դիտենք տեսանյութը՝
Իսկ այս դեպքում գիտակցելով, թե յուրաքանչյուր պահի որքան է մարդկանց արյուն հարկավոր, կոչ են անում դառնալ արյան դոնոր Կարմիր Խաչի տեղական բաժնում:
Ամերիկյան Կամիր խաչ
Կարմիր խաչն էլ է որոշել միանալ մարաթոնին ու խրախուսել արյան դոնորներին՝ նրանց համար կազմակերպելով Երկաթյա գահի խաղարկություն:
Adidas
Այս տարվա մարտի 22-ին Adidas-ը ներկայացրեց իր Adidas UltraBOOST սպորտային կոշիկները՝ նվիրված սերիալին: Յուրաքաչյուր տեսակը խորհրդանշում է սերիալի նշանակալի կերպարների: Զույգի արժեքը 200$ է:
MTS
MTS-ը FoxNow-ի հետ նկարահանել է զվարճալի պրոմոհոլովակներ, որոնցում ոչ միայն հայտարարվում է սերիալի պրեմիերայի մասին, այլև հաճախորդները ծանոթանում են ընկերության առաջարկած ակցիաներին:
Мегафон
Այս օպերատորը իր կողմից առաջարկվող Мегафон ТВ-ի օգտատերերին առաջարկում է նայել նոր եթերաշրջանն առանց Амедиатека-ի ողջ փաթեթի համար բաժանորդագրվելու, ուստի այդ առթիվ նկարահանել է գովազդային հոլովակ:
Հուսով ենք՝ սերիալի սիրահարները հավանեցին այս բլոգն ու հիշեցնում ենք, որ այդքան սպասված պրեմիերային մնաց ընդհամենը 2 օր: Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ մեր բլոգին՝ նվիրված համաշխարհային բրենդների ձախողումներին, կարող եք անցնել այս հղմամբ: