9 լավագույն մարքեթինգային կազմակերպությունները Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ

Ինչպիսի՞ ասոցիացիաներ է առաջացնում Սուրբ Վալենտինի օրը: Վարդի ծաղկեփնջեր, շոկոլադներ և դատարկ քսակ: Այն տոները որոնց օրերին հաճելի է հարազատներին նվեր տալը, շատ ընկերությունների համար եկամտի գերազանց աղբյուր են:

 



Եթե ձեզ հաջողվում է դիպչել սպառողների սրտին, ապա կարող եք ոչ միայն բարձրացնել վաճառքը, այլ նաև ձեռք բերել նրանց հավատարմությունը:

Այսօրվա հոդվածում մենք հավաքել ենք 9 լավագույն մարքեթինգային կազմակերպությունները Վալենտինի տոնին ընդառաջ: Հուսով ենք ՝ դրանք ձեզ կոգեշնչեն:

1. Արագ հանդիպում Ford-ից:

2015 թ.-ին Ford-ը հրապարակեց տեսահոլովակ՝ նվիրված բոլոր սիրահարների օրվան: Այն շատ արագ տարածվեց և ունեցավ ավելի քան 13,5 միլիոն դիտում:

Աշխարհահռչակ բրենդը որոշեց մարդկանց գլխին խաղ խաղալ: Բավականին գեղեցիկ աղջիկ (միևնույն ժամանակ պրոֆեսիոնալ վարորդ) հրավիրեց մի քանի կույր, ոչինչ գլխի չընկնող տղամարդկանց հանդիպման: Սրճարանում հաճելի զրույցից հետո նա առաջարկեց նոր ծանոթներին երթևեկել իր մեքենայով, բայց այդպիսի ուղևորության նրանք ակնհայտորեն պատրաստ չէին:

Տեսահոլովակը ստացվեց հետաքրքիր, զվարճալի և հուզիչ: Իրական հույզեր և իհարկե բրենդի մեքենաների աննկարագրելի գովազդ:

2. Պիտակներ Innocent-ի խոստովանությամբ:

2012 թ.-ին Վալենտինի օրվա առթիվ Innocent խմիչքների բրենդը իր հաճախորդներին առաջարկեց ստեղծել յուրահատուկ պիտակներ խոստովանություններով: Յուրաքանչյուր ցանկացող կարող էր գեղեցիկ ձևակերպել իր հաղորդագրությունը, տպել և այն տեղադրել խմիչքի շշի վրա: Շատ հուզիչ նվեր: Պիտակով կարող էին կիսվել նաև սոցցանցերում:

 

3. Սերը օդում Coca-Cola-ից:

Coca-Cola-ն Վալենտինի օրը որոշեց հաճելիորեն զարմացնել սպառողներին: Coca-cola-ի շշերին նրանք փուչիկներ կապեցին և բաց թողեցին երկինք: Բնակիչները գնահատեցին անսպասելի և շատ հաճելի անակնկալը:

4. Ստիկերներ Tiffany & Co-ից:

2018-ին Վալենտինի օրվան ընդառաջ Tiffany & Co-ն բացեց «The Tiffany Tatoo Shop» ընկերությունը:

Բրենդը բացեց մինի կայք, որտեղ օգտագործողները կարող են ստեղծել դաջվածք և օգտագործել այն որպես ստիկեր Instagram-ի հրապարակումներում: Tiffany & Co-ն խնդրեց հաճախորդներին կիսվել ստեղծված գլուխգործոցով՝ օգտագործելով #beliveInLove հեշթեգը:

 

5. Երազանքի ճանապարհորդությունը Ryanair-ից:

Ryanair-ը Վալենտինի օրվա կապակցությամբ մեկնարկեց Twitter-ի առցանց մրցույթ: Ավիաընկերությունը խնդրեց օգտվողներին կիսվել իրենց ամենից ռոմանտիկ լուսանկարով և անվանել այն վայրը, որտեղ կցանկանայն այցելել՝ օգտագործելով #loveRyanair հեշթեգը: Հաղթողը ստացավ անվճար տոմսեր դեպի երազանքի քաղաք:

 

6. Ընկերուհիները տղաներից ավելի կարևոր են: Nina Ricci

Nina Ricci-ն ընտրեց ոչ ստանդարտ մոտեցում Վալենտինի օրվա համար: Բրենդը հիշեցրեց աղջիկներին, որ փետրվարի 14-ին պարտադիր չէ հանդիպման լինել, քանի որ ժամանակը կարող եք անցկացնել ձեր լավագույն ընկերուհու հետ:

Nina Ricci-ին խնդրեց օգտագործողներին տեղադրել լուսանկարներ և տեսահոլովակներ լավագույն ընկերուհու և բրենդի օծանելիքի հետ, այնուհետև դրանցով կիսվել սոցցանցերում:

 

7. Սիրո հաղորդագրություն Woolworths-ից:

Վալենտինի օրը Woolworths սուպերմարկետների ցանցը հուզեց իր այցելուներին՝ փոխանցելով նրանց երկրորդ կեսերի սիրո խոստովանությունը բարձրախոսի միջոցով:

8. Coles

Coles-ն ընտրեց պարզ, բայց արդյունավետ մոտեցում: Նրանք բաժանորդներին խնդրեցին Facebook-ում քվեարկել իրենց սիրած փնջի օգտին՝ վարդերից, ելակից կամ բեկոնից:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 55000 մարդ, դիտել են 1.9 մլն անգամ, թողել՝ 5576 մեկնաբանություն, որոնցից յուրաքանչյուրին Coles-ը պատասխանեց: Եվս մեկ ապացույց, որ երբեմն հաջողության բանալին շատ պարզ է:

9. Նախաճաշ մեծահասակների համար Burger King-ից:

Burger King-ը փետրվարի 14-ին հաճախորդներին առաջարկեց փորձել բացառիկ սնունդը մեծահասակների համար:

Ճիշտ այնպես, ինչպես մանկական Happy Meal-ում կային խաղալիքներ, բայց այստեղ արդեն միայն մեծերի համար: