Զգացմունք և մարքեթինգ. երջանկությունը չինական և ամերիկյան ձևով

Բոլորն ուզում են իրենց այնքան լավ զգալ, որքան հնարավոր է, և նվազեցնեն բացասական զգացմունքները: Դա այդքան էլ այդպես չէ:

Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ հուզական առաջնահերթությունները և ձգտումները մեծապես կախված են մարդու մշակութային հենքից: Արևմուտքում հակված են հավատալ, որ մարդիկ պետք է բազմապատկեն երջանկության մակարդակը և ամեն կերպ նպաստեն կյանքի խանդավառության և հուզումների զարգացմանը: Միևնույն ժամանակ Արևելյան Ասիայի մշակույթում, որպես կանոն, մարդիկ հակված են հանգստությանը, նրանք չեն սիրում և չեն ձգտում դրական զգացմունքների և չեն փախչում բացասականներից:



Հոգեբանները կարծում են, որ այս տարբերությունը արտահայտվում է սոցիալական առումով: Դասական երաժշտությունը Ասիայում այնքան ռիթմիկ չէ, որքան Արևմուտքում, և ունի ավելի ցածր տեմպ:

Երջանկությունը չափող սարք

Տարբերությունները շատ ավելի խորն են, քան բերված օրինակները: Սթենֆորդի համալսարանի հոգեբաններ Թամարա Սիմսը և Ժաննա Ցայը մի շարք ուսումնասիրություններ են կատարել Հոնկոնգի Չինական համալսարանի գործընկերների հետ համատեղ: Նրանք պարզեցին, որ եվրոպացիների և ամերիկացիների համեմատ չինացիները ավելի քիչ են մտահոգված ինչպես դրական, այնպես էլ բացասական զգացումներով: Որպես հետևանք՝ չինացիները ավելի հաճախ  ունենում են խառը զգացմունքներ ամեն ինչի հանդեպ՝ դրականները համադրված բացասականների հետ:

Մարդկանց էմոցիոնալ կյանքը կարող է փոխվել ոչ միայն մշակույթից կախված, այլ նաև ապրելակերպից: Միացյալ նահանգներում կան մարդիկ, ովքեր ապրում են դրական հույզեր, բայց դրա հետ մեկտեղ բացասականի մակարդակը էականորեն ցածր է: Արևելյան Ասիայի դեպքում դրականը և բացասականը որպես կանոն նույն մակարդակի վրա են:

Կատարվել են ուսումնասիրություններ այս հարցի հետ կապված. ինչպե՞ս են էթնիկ գործոնները ազդում անձի զգացմունքային ֆոնի ձևավորման վրա: Որքա՞ն հաճախ են մարդիկ, ովքեր ցանկանում են վերահսկել իրենց զգացմունքները, ունենում խառը զգացմունքներ:

Պատասխանելու համար հետազոտողները հավաքեցին արևելքի և արևմուտքի տարբեր մշակույթի ներկայացուցիչների: Մասնակիցներին առաջարկվում էր օգտագործել Palm Pilot (գրպանի համակարգիչ) և օրվա մեջ 6 անգամ նշել իրենց իրական և ցանկալի տրամադրությունը 5 բալային համակարգով. ինչպե՞ս եք զգում և ինչպե՞ս կցանկանայք զգալ:

Հետազոտողները միջինացրեցին գնահատականները դրական հույզերի (հանգիստ, ոգևորություն, երջանկություն) և բացասականի (զայրույթ, անհանգստություն, ձանձրույթ, տխրություն) համար և այդ կերպ կարող էին տեսնել նրանց դրսևորումների տարբերությունը: Եթե հաշվի առնենք արդյունքները կապված էթնիկության հետ, եզրակացությունները տեսանելի են գրաֆիկում.

Երջանիկ մարդիկ ընդեմ երջանիկ հասարակության

Счастливые люди против счастливого общества

Այսպիսով, չինական մշակույթում գնահատվում են խառը զգացմունքները, արևմուտքում՝ հակառակը: Բայց ինչու՞: Նախքան փորձերը, մասնակիցներին տրվեցին այն թեմայով հարցեր, թե որքանով են նրանք գնահատում անձի անկախության (ազդեցություն, ինքնավարություն, նպատակասլացություն) և փոխկախվածություն (քաղաքակրթություն, նրբագեղություն, հարգանք ավանդույթի հանդեպ) հատկանիշները: Մարդիկ ինչքան բարձր են գնահատում անկախությունը, այնքան ավելի են փորձում վերահսկել զգացմունքները, այսինքն նրանք ձգտում են խաղաղության, գոհունակության և խուսափում են սթրեսից:

Հետազոտողները կարծում են, որ երբ անհատի արժեքային համակարգը կառուցված է անհատականության շուրջ յուրաքանչյուր մարդու անձնական ուրախությունն ու հարմարավետությունը դառնում է ավելի կարևոր, քան շրջապատի հետաքրքրությունները: Կոլեկտիվիստական հասարակությունում ընդհակառակը՝ անձնական երջանկությունը որոշ  դեպքերում անցանկալի է, քանի որ դա կարող է առաջացնել ընդհանուր ներդաշնակության խախտման վտանգ: