Starbucks- ի մարքեթինգային ռազմավարությունը. Ինչպե՞ս ստեղծել հիշվող բրենդ

Starbucks-ը աշխարհում ամենաճանաչված բրենդներից մեկն է: Եվ այդ ամենը բացառիկ մարքեթինգի և ներկայության հետևողականության շնորհիվ:

Իհարկե, ոչ բոլորը ունեն բազմամիլիոն բյուջե մարքեթինգի համար, սակայն Starbucks-ի խթանման համար որոշ հիմնական սկզբունքների կարող է հետևել ցանկացած մասշտաբի բրենդ:



Այսօրվա հոդվածում մենք կխոսենք Starbucks-ի հաջողության պատմության և այլ մարտավարությունների մասին որոնք նրանք կիրառում են այսօր:

Starbucks-ի պատմությունը

Starbucks ընկերությունը հիմնադրվել է 1971թ.-ին Ջերի Բալդվինի, Զև Սիգլի և Հորդոն Բոուքերի կողմից:  Սկզբում բրենդը վաճառում էր միայն սուրճի հատիկներ:

Հայտնի լոգոտիպը ստեղծվել է դեռևս այն ժամանակ, չնայած այն բանի, որ այն մի քանի անգամ փոփոխվել է:

Логотип Starbucks

1986թ.-ին ընկերության սեփականատերները Starbucks-ը վաճառեցին ավագ մենեջեր Հովարդ Շուլցին, ով բրենդը դարձրեց մեր ժամանակների խոշորագույն բրենդներից մեկը:

Starbucks-ի առաքելությունը

Սկզբում Starbucks-ի առաքելությունը հետևյալն էր.

Starbucks-ը դարձնել աշխարհի լավագույն սուրճի առաջատար մատակարարը և պահպանել սկզբունքները զարգացման գործընթացում:

Հովարդ Շուլցի ժամանակ բրենդի նպատակը փոխվեց՝ զբաղեցնել երրորդ տեղը տան և աշխատանքի միջև: Դրա հիման վրա ձևակերպվեց նոր առաքելություն՝

Ոգեշնչել յուրաքանչյուր մարդու ամեն բաժակ սուրճի հետ, ամեն օր, ցանկացած վայրում:

Կոչ նպատակային լսարանին

2017թ.-ի ապրիլին անցկացված ուսումնասիրության համաձայն Starbucks-ի թիրախային լսարանը միջին խավի տղամարդիկ և կանայք են, ովքեր կանոնավոր կարող են գնել բրենդի ոչ էժան ապրանքները: Ի՞նչն է նրանց ստիպում տանը սուրճ չպատրաստել և վճարել:

Starbucks-ը իր հաճախորդներին առաջարկում է եզակի փորձ: Հենց դա է, որ ըմպելիքը նշանակալի է դարձնում մարդկանց համար:

Բրենդինգի համահունչությունը

Starbucks-ի բրենդինգը և փորձը համահունչ են: Յուրաքանչյուր հաղորդագրություն, ամեն տարր և ջանք համապատասխանում է մեկ ոճի և առաքելության:

ԼՈԳՈՏԻՊ

Ընկերության գոյության 47 տարիների ընթացքում Starbucks-ի լոգոն ռեդիզայնի է ենթարկվել 4 անգամ: Այսօր բոլորին հայտնի վերջին լոգոն ստեղծվել է 2011թ.-ին: Ընկերությունը այդ ժամանակ գործում էր աշխարհի 55 երկրներում, ուստի անհրաժեշտ էր ճանաչելի և բազմաֆունկցիոնալ կերպար՝ ուղղված ընդարձակլսարանի:

ԲՐԵՆԴԻՆԳ

Պարզ ժամանակակից դիզայնի հոգեբանության հիմքը դրել է այն ամենը ինչը ստեղծում է ընկերությունը: Սուրճի խանութների մթնոլորտից, համացանի կոնտենտից մինչև գովազդ ամեն ինչ դիտվում, հնչում և զգացվում է նույն կերպ:

История компании Starbucks

Starbucks-ի մարքեթինգային-միքսը

Եկեք ավելի մանրամասն քննարկենք համաշխարհային հայտնիություն ունեցող բրենդի մարքեթինգային-միքսը:

ԱՊՐԱՆՔ

Starbucks-ի ապրանքը պետք է լինի բարձր որակի, որպեսզի արդարացնի գինը: Այն համով զգալիորեն տարբերվում է մրցակիցներից: Միևնույն ժամանակ բարձր մակարդակը պետք է պահպանվի ամեն անգամ, որպեսզի մարդիկ ցանկություն ունենան վերադառնալու:

Обещание бариста Starbucks

ԳԻՆ

Starbucks-ը սուրճը վաճառում է 25%-ով ավելի թանկ, քան մյուս բրենդները: 1990թ.-ին ԱՄՆ-ում սուրճի ընդամենը 3%-ն է վաճառվել պրեմիում գնով: 2000թ.-ին այդ ցուցանիշը հասավ 40%-ի:

Առաջարկելով բացառիկ ըմպելիք և սնունդ հաճախորդներին, բրենդը կարող է ավելի բարձր գին պահանջել: Ինչու՞: Քանի որ մարդիկ պատրաստ են վճարել դրա համար:

ԽԹԱՆՈՒՄ

Starbucks-ը օգտագործում է խթանման մի շարք ալիքներ՝ սոցիալական ցանցերից մինչև հեռուստատեսային գովազդ: Միքս մեդիան բրենդը դարձնում է ճանաչելի:

ՎԱՅՐԸ

Starbucks-ը միշտ հիշում է իրենց «երրորդ տեղ» գաղափարի մասին. հաստատություն, որտեղ մարդիկ ցանկանում են թուլանալ և հանգստանալ: Հետևաբար նրանք այդպիսի մթնոլորտ են ստեղծում յուրաքանչյուր սրճարանում:

Starbucks-ի կոնտենտը

Յուրաքանչյուր գրառում, որը հրապարակում է Starbucks-ը համապատասխանում է մեկ ընդհանուր ոճի, որը նրանց առանձնացնում է այլ բրենդներից: Ահա մի քանի օրինակներ.

ՍՈՑ-ՑԱՆՑԵՐ

Instagram-ում այս լուսանկարը վառ, ժամանակակից և լակոնիկ է, այն լիովին համապատասխանում է բրենդի ոճին: Տեքստը կարճ է և ինֆորմացիոն, այնտեղ առանց դժվարության հասկացվում է Starbucks-ի տոնը:

ԿԱՅՔ

Եկեք ասենք, որ նկարը ձեզ հետաքրքրեց և դուք մտաք բրենդի էջ՝ ուղղված նոր արտադրանքին.

Посадочная страница Starbucks

Այս էջի տեքստը լրացնում է Instagram-ի գրառմանը, սակայն այն պարունակում է ավելի շատ տեղեկատվություն: Starbucks-ը օգնում է հաճախորդներին որոշել, թե որ էսպրեսսոն նրանց ավելի շատ դուր կգա:

ՎԻԴԵՈ

Էջի վերջում դուք կգտնեք վիդեո.

Նրանում եղած պատկերները, գույները և լեզուն համապատասխանում են նույն ոճին և տոնին, ինչ Instagram-ի հրապարակմանն էր:

Кофейня Starbucks

Միանման հաղորդագրությունը, նկարները և բրենդինգը սպառողների սրտերը նվաճելու բանալի են:

Այս ընկերությունում կոնտենտի յուրաքանչյուր տարր կատարելագործվել է և մտածված է այնպես, որ համադրվի մյուս բոլոր հաղորդագրությունների հետ: