4 արդյունավետ բիզնես-մոդելներ, որոնցով աշխատում են միլիոններ

Որպեսզի ստեղծեք հաջող բիզնես, միայն գաղափարը բավարար չէ: Սկզբում անհրաժեշտ է կազմել «ճանապարհային քարտեզ» և Ձեր առջև դնել նպատակ:



Ցանկացած բիզնես վազում է շահույթի հետևից, սակայն որպեսզի ավելի շատ վաստակեք պետք է ավելացնել հաճախորդների քանակը: Այս ոչ հեշտ խնդիրը լուծելու համար ձեզ կօգնի գրագետ բիզնես-մոդելը:

Գոյություն ունեն մեծ քանակությամբ բիզնես-մոդելներ, սակայն միայն նրանցից 4-ը ապացուցեցին իրենց յուրահատուկ արդյունավետությունը ինտերնետ-շուկայում:

1. Մոդել «ըստ պահանջարկի» (on-demand)

По требованию

Վերջին ժամանակներում այս մոդելը գրավում է ամենաշատ ուշադրությունը, այն ընտրում են հատկապես ստարտափները:

Մոտեցման շրջանակներում սպառողը պարզապես պետք է պատվիրի ապրանքը կամ ծառայությունը և սպասի դրա կատարմանը: Ամեն ինչ շատ պարզ է:

Այդ դեպքում ինչու՞ են բոլորը խոսում այս բիզնես-մոդելի մասին: Խնդիրը ժամանակակից սպառողների արագ պարգևներ ստանալու սովորության մեջ է:

Այս մոդելը հարմար է ոչ միայն սպառողների համար, այլ նաև բիզնեսի համար: Այն ստեղծված է այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են հիմնավորված ենթակառուցվածք խնդրի լուծման համար:

Օրինակ Uber-ը չունի սեփական ավտոպարկ: Բրենդը համագործակցում է այլ վարորդների հետ, որը թույլ է տալիս իրենց զգալիորեն խնայել: Պատկերացրեք թե ինչ մեծ ծախսեր կլիներ ամբողջ աշխարհում գնել և պահել մեծ քանակությամբ մեքենաներ:

Գրեթե ամեն շաբաթ սկսվում է ծառայությունների նոր նախագիծ, որը օգնում է նրանց ովքեր ունեն գումար, բայց ոչ ժամանակ: Նրանք գումար են վաստակում պատվիրատուներին իրագործողների հետ ծանոթացնելով: Եվ ոչ մի լրացուցիչ ծախսեր: Կատարյալ է:

2. Մոդել «պայմանականորեն անվճար» (freemium)

Условно бесплатно

Freemium բիզնես-մոդելը հաճախ օգտագործվում է խթանելու տեխնիկական արտադրանքը, որոնց գործառույթները բաժանված են հիմնականի և լրացուցիչի: Դրա շրջանակներում բոլոր շահագրգիռ անձինք կարող են օգտվել ծրագրի հիմնական տարբերակներից անվճար, սակայն լրացուցիչ հնարավորությունների համար նրանք ստիպված կլինեն վճարել:

Այս մոդելը թույլ է տալիս ներգրավել մեծ թվով օգտվողներ, քանի որ արտադրանքի խթանումը մեծ գումարներ չի ծախսի: Կարող եք հաջողությամբ օգտվել հաճախորդների առաջարկներից, օրգանական որոնումներից, ուղղորդման ցանցերից: Որքան մեծ լինի հաճախորդների բազան, այնքան ավելի շատ օգտվողներ կցանկանան վճարել պրեմիում հասանելիության համար:

Dropbox, Evernote, MailChimp և այլ շատ ընկերություններ իրենց բիզնեսը կառուցել են այս մոդելով:

Ինչու՞ է աշխատում պայմանականորեն անվճար մոտեցումը: Հարցը օգտվողների հոգեբանության մեջ է: Անվճար բարձր որակով արտադրանքի առաջարկի շնորհիվ դուք կարող եք արագ գրավել շուկայի մասնաբաժինը: Իսկ երբ հաճախորդները գիտակցեն, որ դուք առաջարկում եք յուրահատուկ ծառայություն, նրանց կսկսեն վճարել լրացուցիչ գործառույթների օգտագործման համար: Արդյունքում պրեմիում օգտվողների 5%-ը կկարողանա աջակցել 95% անվճարներին:

3. Մոդել «բաժանորդագրությամբ» (subscription)

Подписка

Ժամանակակից սպառողները չափազանց զբաղված են, նրանց հաճախ չունեն ժամանակ գնումների համար: Հատկապես եթե խոսքը վերաբերվում է ամենօրյա անհրաժեշտության ապրանքներին: Ահա թե ինչու է ապրանքների և ծառայությունների բաժանորդագրությունը սկսում հասնել մեծ մասշտաբների:

Այն սպառողին օգնում է խնայել ժամանակը և ազատել իրեն ոչ անհրաժեշտ մտահոգություններից, իսկ բիզնեսը ապահովում է մշտական հաճախորդներ և երաշխավորում է մինիմալ ռիսկեր:

Այս բիզնես մոդելը հիանալի համապատասխանում է ecommerce-ին, հատկապես եթե առաջարկվող ապրանքը շատ արագ վերջանում է:

4. Վիրտուալ արտադրանքի մոդել (hook and bait)

Виртуальные товары

Եթե դուք երբևէ խաղացել եք օնլայն խաղեր, ապա դուք ծանոթ եք hook and bait-ին: Դրա շրջանակում սպառողին առաջարկվում է անվճար կամ մատչելի ապրանք:

Այսպես դուք կարող եք բացարձակապես անվճար խաղալ Candy Crush, բայց դժվար փուլերը անցնելու համար անհրաժեշտ է գնել վիրտուալ իրեր իրական գումարներով:

Եթե դուք ստեղծեք հավելված կամ խաղ, վիրտուալ արտադրանքի մոդելը հենց այն է ինչ Ձեզ պետք է:

Հնարավոր է այս բիզնես մոդելներից մեկը Ձեզ էլ բերի այդ նվիրական միլիոնը: