Թոփ 9 մոբայլ տրենդներ փոքր բիզնեսի համար

Գաղտնիք չէ, որ ժամանակակից սպառողները չեն բաժանվում իրենց սմարտֆոններից: Դրանց օգնությամբ, նրանք և՛ շփվում են, և՛ աշխատում և՛ գնումներ կատարում:

Smallbiztrends-ը հարցում է անցկացրել Young Entrepreneur Council-ի անդամների մեջ և կազմել է թոփ 9 մոբայլ տրենդները, որոնց մասին պետք է իմանան բոլոր փոքր բիզնեսի սեփականատերերը:

  1. Հասարակ դիզայն: Օգտագործողներին դուր է գալիս հասարակ դիզայնը, որը նավիգացիան և պատվերի ամրագրումը դարձնում է ավելի պարզ:
  2. Նորարական հավելվածներ: Նոր տեխնոլոգիաները կիրառող ծրագրերը բարելավում են օգտվողների փորձը և նոր հնարավորություններ բացում ընկերությունների համար:
  3. SMS մարքեթինգ: Փոքր ընկերությունները սկսեցին ավելի հաճախ հաղորդակցվել հաճախորդների հետ SMS- հաղորդագրությունների միջոցով:
  4. Մարքեթինգ GPS-ի հիման վրա: Այսօր շատ բրենդներ օգտագործում են օգտվողի գտնվելու վայրի մասին տվյալները առավել համապատասխան առաջարկներ ուղարկելու համար:
  5. Լիցքավորող կայաններ: Հանրային վայրերում բջջային սարքերի լիցքավորելու համար լուծումներն անընդհատ աճում են:
  6. Messengers:Նրանց օգնությամբ դուք կարող եք շփվել աշխարհի տարբեր երկրներից հաճախորդների հետ անվճար, ինչպես նաև ներգրավել նոր լսարաններ:
  7. Չատ բոտեր: Շատ փոքր ընկերություններ սոցցանցերում թողարկում են իրենց բոտերը, որպեսզի խնայեն հաճախորդների շուրջօրիա սպասարկման վրա:
  8. SMS email-ի փոխարեն. Հաճախ ապրանքանիշերը կարևոր SMS ծանուցումներ և հիշեցումներ են ուղարկում հաճախորդներին:
  9. Live-վիդեո. Շատ ռեստորաններ և event-կազմակերպություններ օգտագործում են ուղիղ եթերները հաճախորդներ ներգրավելու համար: