Ինտերնետ-մարքեթինգի տրենդները, որոնք ակտուալ կլինեն նաև 2019թ.-ին

Այս հոդվածում մենք հավաքել ենք տեղեկություններ անգլերեն աղբյուրներից և օտարերկրյա փորձագետների կարծիքներից այն մասին, թե ինչպե՞ս է փոխվելու ինտերնետ-մարքեթինգը հաջորդ տարի, ի՞նչը կլինի ակտուալ, ի՞նչը կմնա մարքեթինգի պատմության մեջ: Սա կօգնի Ձեզ ժամանակին զբաղվել օնլայն առաջխաղացման ռազմավարությամբ և լինել տրենդային:

 

 



Չատ-բոտերը կլինեն սովորական երևույթ

Չկա բիզնեսի այնպիսի մի ոլորտ, որտեղ այդ տեխնոլոգիան օգտակար չլինի: Չատ-բոտերը օգնում են տանից պատվիրել ընթրիք, ընտրել հագուստ, ամրագրել տոմսեր և խորհուրդներ տալ հաճախորդներին: 2019 թվականին չատ-բոտերը կհասնեն զարգացման նոր մակարդակի, և ավելի շատ ընկերություններ կսկսեն օգտվել դրանցից, որպեսզի բարելավեն լսարանի հետ փոխգործակցությունը:

 

Համաձայն LivePerson-ի, հետազոտությունների  5000 հարցվածներից ընդամենը 19%-ը ունեին բացասական փորձ չատ-բոտերի հետ կապված: 33%-ը դրական արձագանքեցին,իսկ 48%-ը անտարբեր էին, մինչև չատ-բոտը չլուծեց իրենց խնդիրը:

Live-վիդեո

Livestream-ի հարցման համաձայն, օգտվողների 80%-ը նախընտրում է դիտել բրենդի live-վիդեոները, քան կարդալ արված հրապարակումները սոցիալան կայքերում:  

2019թ.-ին ուղիղ եթերները կդառնան ավելի պոպուլյար մեթոդ լսարան ներգրավելու համար: Բացի այդ live-վիդեոն հասանելի է նույնիսկ փոքր բիզնեսին, քանի որ դրա համար չեն պահանջվում մեծ ֆինանսական և ժամանակի ծախսեր:

Հասարակ լինելը, ինչ-որ մշակման կամ մոնտաժի բացակայությունը այդ ֆորմատի վիդեոն դարձնում է ավելի մոտ ինտերնետ-օգտատերերին: Այդպեսի մոտեցումը բրենդներին օգնում է ավելի բաց և հասանելի լսարանի համար: 

Ինտերակտիվ կոնտենտ

Ինտերակտիվ կոնտենտը ավելի արդյունավետ է, քան ավանդականը: Դրա պատճառը այն է, որ ինտերակտիվ կոնտետը ստիպում է օգտվողին մասնակցություն ունենալ և փոխգործակցել բրենդի հետ, իսկ դա հանդիսանում է ցանկացած գովազդային ակտիվության վերջնական նպատակ:

Դիտենք, թե ընկերությունները ինչպես հետաքրքիր են օգտագործում ինտերակտիվ գործիքները նոր օգտվողներ ներգրավելու համար:

Օրինակ, Better Homes&Gardens-ը յուրաքանչյուր ցանկացողի առաջարկում է իրեն փորձել լանդշաֆտային դիզայների դերում և ստեղծել իր երազանքների օնլայն այգին:

Էներգետիկ խնդիրների վրա ուշադրություն գրավելու համար Shell ընկերությունը ստեղծեց ինտերակտիվ վեբ էջ, որտեղ դուք կարող եք միքսել ձեր երաժշտական տեսահոլովակները:

2019թ.-ին ստեղծեք կոնտենտ, որի հետ ձեր լսարանը կցանկանա փոխգործակցել: Դրանք կարող են լինել ոչ միայն այնպիսի դժվար նախագծեր, ինչպիսին վերևի օրինակներում են: