Կոնտենտ մարքեթինգի 3 թրենդներ Content Marketing World-ի կուլիսներից

Content Marketing World-ի ամենամյա կոնֆերանսին հավաքվում են ամբողջ աշխարհի կոնտենտ-մարքեթինգի աստղերը: Ավանդույթի համաձայն նրանք քննարկում են ամենատաք թրենդները և կիսվում են իրենց մտքերով: Ահա թե ինչպիսի թեմաներ են ավելի հաճախ բարձրացվել այս տարի: 



1. Կոնտենտ-մարքեթինգը կլանում է մարքեթինգը 

Երկար ժամանկվա ընթացքում շատ ընկերություններ կոնտենտ-մարքեթինգին վերաբերվում էին ինչպես երկրորդական մի բանի: Բարեբախտաբար այդ վերաբերմունքը սկսվում է փոխվել:

Ընկերությունները գիտեն, որ սպառողների ուշադրության համար այսօր ակտիվ մրցակցություն է: Այդ պատճառով մարքեթինգային ծրագրին շատ դժվար է հասնել հաջողության, եթե այն չի ստեղծում կոնտենտ, որը կներգրավի մարդկանց:

Շատ մարքեթոլոգների առջև այսօր խնդիր են դնում վերլուծել հին և ոչ արդյունավետ կոնտենտը, որպեսզի ստեղծեն բարձրորակ արտադրության համակարգ: Սա կարևոր և բարդ խնդիր է, որը ունի լուծման կարիք: Նրանք ովքեր կգտնեն այդ խնդիրը, կդառնան առաջիկա մի քանի տարվա հաղթողները այդ բնագավառում:

2. Բրենդները վերանայում են կոնտենտի տարածման ալիքները

Բրենդները աստիճանաբար հեռանում են Google-ից և Facebook-ից և սկսում են օգտագործել այն ռեսուրսները, որոնք արդեն վերահսկվում են բովանդակություն տարածելու համար:

Օրինակ, Chase- ն առաջարկում է համապատասխան բովանդակություն միլիոնավոր մարդկանց, ովքեր ամեն օր այցելում են իրենց սեփական էջ կամ բջջային հավելված: 

3. Սկսվեց հաստատուն ռազմավարությունների պատերազմը

Կոնտենտ-մարքեթինգը հնարավոր է դեռևս գտնվում է իր զարգացման փուլում, սակայն միևնույն ժամանակ այն արդեն բավականին զարգացած է:

CMW- ի լավագույն մտավորականները խորհուրդ են տալիս մարքեթոլոգներին ստեղծել այնպիսի կոնտենտ, որն առաջացնում է հետաքրքրություն, օգնում է մարդկանց հաղթահարել իրենց խնդիրները և աշխատում է իրենց կյանքը դարձնել ավելի լավը: