2019-ին կոնտենտ-մարքեթինգի ակտուալ թրենդները

Այժմ, երբ յուրաքանչյուր երրորդը ունի AdBlock, իսկ ամեն առաջինը փորձում է ուշադրություն չդարձնել ձանձրացնող գովազդին՝ կոնտենտ-մարքեթինգը ձեր համար մեկ ընկերն է։



Օգտակար և հետաքրքիր հրապարակումների շնորհիվ ձեր լսարանի հետ շփումը փոխադարձ օգուտ է։ Լսարանը ուրախ է մի քանի րոպե ժամանակ ծախսել ձեր պոստերը կարդալու համար, իսկ դուք ուրախ եք ստանալ ձեր ընկերությանը հավատարիմ բազա, որը ձեր ընկերությանը վերաբերում է ոչ միայն որպես անհոգ իրավաբանական անձի, այլև որպես բարձրորակ կոնտենտի մատակարար:

Միակ մինուսը այն է, որ ձեր բրենդը միակը չէ, ով ցանկանում է օգտվել այս ամենից։ Շուկան մեծ է, և միակ տարբերակը մնալու կոնտենտ-մարքեթինգի ակտուալ թրենդներից տեղյակ լինելն է։

Վերադարձ լոնգրիդերին

SMM- ի փորձագետները մի ժամանակ կարծում էին, որ աճող ուշադրության պակասը հանգեցնում է այն բանի, որ հրապարակումների երկարությունը մշտապես կնվազի, որ օգտվողները դրականորեն կընկալեն միայն այն, ինչ նրանք կարող են ընկալել մի քանի վայրկյանում:

Թվում էր, թե ամեն ինչ գնում էր դրան, բայց հիմա վերադարձել ենք հնին, ըստ վերջին ուսումնասիրության, որի շրջանակներում ավելի քան հարյուր միլիոն գրառում է ուսումնասիրվել, հիմնականում շատ repost-ներ ունեին այն հրապարակումները, որոնց կոնտենտը ավելի երկար էր և մանրամասն։

Ազնվություն և անկեղծություն

Ամեն տարի մարդիկ դառնում են ավելի ու ավելի կասկածամիտ այն ամենին, ինչ նրանց ասում են ընկերությունները: Այլևս պարզապես բավարար չէ, որ միայն պատմեք  ձեր առավելությունների մասին, պետք է պոտենցիալ հաճախորդներին ապացուցելու համար, որ դուք ազնիվ եք, անկեղծ և նրանց տրամադրում եք  հուսալի տեղեկատվություն:

Վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ դեպքում պոտենցիալ հաճախորդները ոչ միայն նախընտրում են ձեր բրենդը, այլև 91% դեպքերում նրանք ցանկանանում են խրախուսել այն այս կամ այլ կերպ:

Մարդիկ սիրում են UGC

Պարտադիր չէ ամբողջ կոնտենտը ստեղծեք ինքնուրույն, այս խնդիրը դուք կարող եք հանձնել  ձեր հետևորդներին: User-generated content ձեռք է տալիս ոչ միայն ձեզ, այլև այն ստեղծողներին: Օգտագործողների 92% -ը վստահում է այս տեսակի բովանդակությանը:

Եվ հիմա UGC- ի հետ աշխատելը  ավելի հարմար է, քան երբևէ․ կան ծառայություն, որոնք ոչ միայն տալիս են օգտվողներին UGC- ի ստեղծման համար հարմար հարթակ, այլև հնարավորություն են տալիս դրանք միանգամից մի քանի սոցիալական ցանցերում տեղադրել:

Տեսանյութը դեռևս շատ կարևոր է:

Վերջին մի քանի տարիների ընթացքում վիդեո գրառումներն աճել են և շարունակում են դա անել: Ավելին, դեռևս անհրաժեշտ չէ տեսանյութի հետ երկար տեքստ գրելու, սովորական սմարթֆոնով նկարված փոքր տեսանյութը ավելի մեծ արդյունք է տալիս, քան երկար տեքստը:

Հատկապես ակտուալ է «Live Video» - ն , օգտվողների 82%-ը մեծ հաճույքով դիտում են ապրանքանիշի հեռարձակումը, քան կարդում տեքստային գրառումը:

Մարդիկ չեն ուզում կարդալ ձեր մասին

Թվում է, որ դա ձեր սոցիալական ակաունտն է, և դուք պարտադիր պետք է հրապրակեք ձեր մասին տեղեկատվություն։ Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, դա այդպես չէ։ Մարդիկ չեն ցանկանում կարդալ ձեր բրենդի մասին, նրանք իրենց էջում ցանկանում են տեսնել որակյալ կոնտենտ, որը իհարկե պետք է ասոցացվի ձեր բրենդի հետ, բայց նաև առաջացնի հետաքրքրություն։

Անցած տարվա ամենաաղմկահարույց նորություններից էին, որ Apple-ը 1 միլիարդ դոլարից ավել պետք է ներդնի օրիգինալ կոնտենտի արտադրության համար, ինչպես նաև Pepsi-ն բացում է սեփական կոնտենտ-ստուդիան։ Այո, ձեր շրջանակը կարող է փոքր լինել, ձեր բովանդակության տեսակը կարող է տարբեր լինել, սակայն ընդհանուր սկզբունքը նույնն է: