Mailchimp-ը թողարկում է լիակատար մարքեթինգային հարթակ

Email-արշավների համար նախատեսված Mailchimp հարթակը լայն տարածում ունի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ շնորհիվ օգտագործման պարզության, ներսում նամակներ պատրաստելու և հասցեների բազան պահելու, անձնավորված նամակներ ուղարկելու և ստացված արդյունքները վերլուծելու հատկությամբ: Այս անգամ Mailchimp-ը հանդես եկավ մեծ նորությամբ. լիակատար մարքեթինգային հարթակի գործարկում, որը կողմնորոշված է դեպի մանր ու միջին բիզնեսը: 

Նոր հնարավորությունների շարքում են կայքերի կառավարման ֆունկցիան, սոցիալական կայքերում հրապարակումներ անելու հնարավորությունը, խելացի առաջարկների հնարավորությունը և այլն: Հարթակում նախկինի նման հասանելի կլինի ռեմարքեթինգը Google-ի միջոցով, իսկ ապագայում նաև ռեթարգեթինգի հնարավորություն Facebook-ի և Instagram-ի հայտարարությունների միջոցով:

Ընկերությունը վստահեցրեց, որ Mailchimp-ից արդեն իսկ օգտվող հաճախորդները  կշարունակեն օգտվել իրենց տարիֆային պլանից այնքան ժամանակ, քանի դեռ չեն որոշի թարմացնել այն նորով:

Mailchimp-ում մշակել են նաև Essential Plan, որը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք այս ծառայությունն օգտագործում են հենց email-մարքեթինգի համար: Ընդ որում, նրանք հուսով են, որ  ժամանակի ընթացքում հաճախորդները կսկսեն իրենց համար բացահայտել հարթակի ողջ ֆունկցիոնալությունը, և կփորձարկեն նաև մյուս պլանները:

Mailchimp-ը մեծ մասամբ սպասարկոմ է ոչ մեծ ընկերություններին, և ըստ նրանց՝ իրենց սպասարկած ընկերությունների մոտ 90%-ն ունի 100-ից պակաս աշխատող:

Ենթադրվում է, որ փոքր ու միջին բիզնեսի համար այս հարթակն իդեալական լուծում կլինի՝ շնորհիվ իրենում առկա ֆունկիցաների: Սակայն կա մեկ թերություն. քանի որ շատերն արդեն իսկ օգտագործում են այլ ծառայություններ, որոնք կա՛մ ավտոմատ, կա՛մ ձեռքով անհրաժեշտ է լինելու ինտեգրել Mailchimp-ին, որը լրացուցիչ բարդություններ է բերում:

Այսպիսով, ինքներդ կարող եք վերլուծել՝ արդյո՞ք ձեր ընկերության համար նման համակարգի ներդնումը արդյունավետ է, թե ոչ, սակայն որպես գործիք այն բավականին հարմարավետ է ու պարզ օգտագործման մեջ:

Այսօրվա բլոգի համար նախատեսել էինք այսքանը: Հիշեցնենք, Google-ը հայտարարել էր տարվա լավագույն հավելվածները, իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ որոնք են այդ հավելվածները, կարող եք կարդալ մեր բլոգը՝ սեղմելով այս հղմանը՝ «Google Play Awards 2019. հաղթող բջջային հավելվածները»: