13 օգտակար խորհուրդ՝ վերցված մարքեթինգային գրքերից

Ամբողջ աշխարհում նույնիսկ մեկ շաբաթվա ընթացքում հրատարակվում են մարքեթինգային նոր գրքեր, ու հեշտությամբ հնարավոր է ինչ- որ հետաքրքիր ու օգտակար բան բաց թողնել: Այսօրվա նյութում առանձնացվել են մի քանի հիմնական խորհուրդներ, որոնց պետք է հետևել, եթե ցանկանում եք ապահովել ձեր բիզնեսի բնականոն զարգացումը:

  1. Անպայման ձեզ հետ ունեցեք այցեքարտ

Առանց այցեքարտի վաճառքի մասնագետը նման է առանց զենքի որսորդի: Որքան էլ դարաշրջանը թվայնացված է, միշտ ձեռքի տակ պետք է այցեքարտ ունենալ, քանի որ հանդիպումների ու բիզնես-միջոցառումների ժամանակ ձեր գլխավոր զենքը հենց այցեքարտն է:

  1. Գրավեք «սուպեր» սպառողներին

Նրանք ձեր տեսականիով հիացած մշտական սպառողներն են: Իրենք ուրախ կլինեն հենց առաջինը փորձարկել ձեր արտադրանքն ու կարծիք հայտնել: Իսկ ձեզ համար դա կլինի ինֆորմացիայի հսկայական աղբյուր, քանի որ անծանոթների հետ անցկացվող փորձարկումները շատ ռիսկային են:

  1. Միշտ ունեցե՛ք բարձր տրամադրություն միջոցառումների ընթացքում

Երբեք պետք չէ միջոցառումների ժամանակ վատ իրադարձություններ քննարկել կամ ընթացքում  լարված ու տխուր նստել: Այստեղ են հաստատվում ամենահեռանկարային ծանոթությունները:

  1. Ստեղծե՛ք դեֆիցիտ

Երբ մի բանից քիչ է մնում, մարդիկ ենթագիտակցորեն մտածում են, որ դա ավելի լավն է, որակյալ կամ համեղ ու ձգտում են հենց դա ձեռք բերել:

  1. Վերանայե՛ք հավատարմության ծրագրերը

Սրանց հիմնական նպատակն աստիճանաբար ոչ միայն հաճախորդներին գրավելն է, այլև ձեզ մոտ տվյալների բազայի ստեղծումը ու հաճախորդների հետ շփման նոր ուղիների որոնումը:

  1. Ու՞մ է պետք վստահել նոր գործիքների ներդնումը

Որքան էլ տարօրինակ թվա, նոր գործիքների ներդնումը խորհուրդ է տրվում վստահել այնպիսի մարդկանց, ում չի հուզում իրենց անփորձ լինելը, քանի որ արդյունքում իրենք հաստատ խնդիրները լուծելու ձև կգտնեն:

  1. Պետք է շատ զգույշ լինել կատակելիս

Բիզնեսի մեջ ոչ տեղին գումորը կարող է վանել հաճախորդներին ու ստեղծել անլուրջ տպավորություն: Պետք է պահել չափի զգացումը:

  1. Օգտագործե՛ք պարզ տառատեսակներ

Բացի անընթեռնելի լինելուց խրթին տառատեսակները ստիպում են սպառողին մտածել, որ ապրանքի ներսում էլ ինչ-որ թաքուն բան կա:

  1. Կազմակերպե՛ք քննարկումներ կլոր սեղանի շուրջ

Ընկերության տարբեր բաժինները միշտ պետք է ընդհանուր քննարկումներ ունենան ու տեղյակ լինեն իրարից: Ամեն կերպ պետք է պայմաններ ստեղծել սրա համար:

  1. Սովորե՛ք վստահելի երաշխիքներ տալ

«Գումարի ամբողջական վերադարձ» երաշխիքը գնալով դադարում է օգտակար լինել, քանի որ արդո՞ք կվստահեիք բժշկին, ով խոստանում է վերադարձնել ամբողջ գումարն այն դեպքում, եթե դուք մահանաք:

  1. Հաճախորդին դիտարկե՛ք որպես մարդու, ոչ թե դրամապանակի

Հաճախ տարբեր եկամուտներ ունեցող մարդիկ, մտնելով միևնույն խանութը ու նույնիսկ սպասարկվելով միևնույն աշխատակցի կողմից, ստանում են միանգամայն տարբեր վերաբերմունք: Արդյո՞ք սա նկատողը կցանկանա երկրորդ անգամ այցելել ձեր խանութ:

  1. Պե՞տք է արդյոք լայն ընտրություն

Սուպերմարկետում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ երբ կա լայն ընտրության հնարավորություն, գնում կատարում է 10 անգամ ավելի քիչ մարդ, քան երբ ընտրության հնարավորությունը սահմանափակ է:

  1. Ավելացրե՛ք նորություններ վերնագրերի մեջ

Լինի դա գովազդային տեքստի վերնագիր թե հոդվածի, այն 22%-ով ավելի շատ  կընթերցեն, եթե ներսում նորություն լինի:

Այսքանն էին այսօրվա խորհուրդները, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ պարտիզանական մարքեթինգի 10 պարզ հնարքի, անպայման սեղմե՛ք այս հղմանն ու ընթերցե՛ք մեր պատրաստած նյույթն այդ մասին: