Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 7)

Այժմ մասնագետն իր ոլորտի լիարժեք գիտակ չի կարող համարվել, եթե դրա սահմաններից դուրս այլ ինֆորմացիայի չի տիրապետում: Ուստի անկախ նրանից՝ դուք մարքեթոլոգ եք, թե այլ մասնագետ, ամեն օր կարող եք գործնական միջավայրում հանդիպել արտահայտությունների, որոնց իմաստը չիմանալով, գուցե, վատ զգաք: Ահա՛ մեր բլոգաշարի 7-րդ մասը՝ նվիրված ինտերնետ- մարքեթինգում ամենից հաճախ հանդիպող տերմիններին:

Meta tag (մեթա թեգ)

HTML-թեգ է, որը թույլ է տալիս տեղադրել էջի տեքստային նկարագրությունը: Ցուցադրվում է որոնման արդյունքներում անմիջապես կայքի հղումից հետո:

Microsite (միկրոկայք)

Կարճ բովանդակությամբ փոքրիկ կայք է, որը կապված է կոնկրետ գովազդային արշավի հետ:

Multivariate testing (Բազմակի վարիացիաներով թեստավորում)

А/В թեստի տարբերակ է, երբ էջի վրա փոփոխվում ու  թեստավորվում  են մեկից ավելի տարրեր (օրինակ՝ միաժամանակ վերնագիրն ու CTA կոճակը):

Null Hypothesis (զրոյական կանխավարկած)

Այն կանխավարկածն է, որը փորձում են ժխտել A/B թեստավորման միջոցով: Կայանում է նրանում, որ ելքային էջի և թեստավորվողի կոնվերսիայի մակարդակը նույնն է, այսինքն՝ իրականացվող փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդի կոնվերսիայի վրա:

Organic traffic (Օրգանական տրաֆիկ)

Որոնողական համակարգերից դեպի կայք այցելուների հոսքն է:

Outbound Links (Ելքային հղումներ)

Այն հղումներն են, որոնք դեպի ուրիշ կայք են տանում:

Personalization (Անձնավորում)

Կոնտենտի համապոատասխանեցումն է այցելուի անձնական տվյալներին, նրա նախասիրություններին ու նախընտրություններին:

Proximity (մոտիկություն)

Ծրագրավորման մեթոդ է, երբ ստեղծվում են իրար նման պարամետրերով 2 և ավելի կայքեր:

Responsive Website Desigh, RWD (Արձագանքող վեբ դիզայն)

Սա կայքի օպտիմալ  ցուցադրումն է բոլոր սարքավորումների վրա (համակարգիչ, նոութբուք, պլանշետ, բջջային հեռախոս):

Retargeting (ռեթարգեթինգ)

Մարքեթինգային հնարք է, երբ կոնկրետ կայքը այցելելուց հետո օգտատերը այլ հարթակներում տեսնում է այդ կայքի գովազդը: Այսպիսի գովազդի հնարավորություն տալիս են տարբեր գովազդային հարթակներ: Խոսքը ոչ միայն կայքի, այլև առանձին ապրանքի վրա դրվող գովազդի մասին է: Այսինքն երբ հաճախորդը նայում է կոնկրետ ապրանք ու այն չի գնում, նրան սկսում են «հետևել» այդ ապրանքի նկարով գովազդները:

Revenue per visitor, RPV (մեկ այցելուի եկամուտը)

Միջին եկամտի մակարդակն է, որը կայքը ստանում է յուրաքանչյուր այցելուից: Որոշվում է որոշակի ժամանակահատվածում ստացած եկամուտն այդ հատվածում այցելուների թվի վրա: Սա ինտերնետ խանութների արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներից:

Նոր բան սովորելը հետաքրքիր է, այնպես չէ՞: Եթե ցանկանում եք անընդհատ կատարելագործել ձեր բառապաշարը ու տեղեկացված լինել այս ոլորտից, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այստեղ ու սկսել այս շարքի ուսումնասիրությունն ամենասկզբից:

Իսկ եթե ցանկանում եք զարգացնել ձեր բիզնեսը մասնագետնետի միջոցով, ապա անցնելով այս հղմամբ՝ կարող եք ծանոթանալ Բրենդոնի կողմից առաջարկվող ծառայություններին ու զանգահարել +37455999015 հեռախոսահամարով ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ մեր թիմի հետ քննարկումներ ունենալու համար: