Բիզնեսի զարգացում Google-ի միջոցով: 7 գործիք:

Google-ը, բացի որոնողական համակարգ լինելուց, ունի տասնյակ ծառայություններ, գործիքներ ու նախագծեր՝ նախատեսված բիզնեսի զարգացման համար, որոնք կխնայեն ժամանակը, կօպտիմիզացնեն աշխատանքային գործընթացները և կօգնեն ավելի շատ գումար վաստակել: Պետք է նշել, որ ծառայություններից շատերը անվճար են ու հասանելի բոլորի համար:



1. Google My Business
Թույլ կտա Google որոնման ու քարտեզների մեջ ավելացնել հետևյալ տեղեկատվությունը ընկերության մասին՝
•    Ընկերության նկարագիրը,
•    Հասցեն,
•    Հեռախոսահամարները,
•    Աշխատանքային ժամերը,
•    Կայքը,
•    Նկարներ,
•    Կարծիքներ:


2. Google Forms
Կարող եք այստեղով անցկացնել հարցումներ, թեստավորումներ ու հավաքագրել տվյալներ: Հարցաթերթիկը պատրաստելուց  հետո ստացված հղումը կարող եք տարածել ձեզ հարմար ձևով: Կարող եք միացնել ամեն անգամ նոր պատասխաններ ստանալիս հիշեցումներ ուղարկելու հնարավորությունը: Հարմար է կարծիքներ հավաքելու, միջոցառումներին հերթագրվելու, թեստավորում անցկացնելու, հետադարձ կապի ձևանմուշ պատրաստելու համար: Օգտագործման համար հարկավոր է միայն Gmail փոստային հասցե:


3. Google Docs
Այս ծառայությունն իր ֆունկցիոնալությամբ քիչ բանով է զիջում MS Word-ին: Դրա միջոցով ստեղծվում են տեքստային փաստաթղթեր, աղյուսակներ, պրեզենտացիաներ ու ձևանմուշներ: Այստեղ ավտոմատ կերպով ֆայլը կպահպանվի, կկարողանաք հեշտությամբ օգտվել դրանից ցանկացած սարքավորման միջոցով:


4. Google Drive
Google դիսկում կարող եք պահպանել ցանկացած ֆայլ՝ փաստաթուղթ, նկար, հոլովակ , ու աշխատել դրանց հետ ցանկացած տեղում, որտեղ կա համացանց: Հնարավոր է նաև փոխանցել հատուկ հղումը այլ մարդկանց՝ նրանց ևս տալով հասանելիություն ցանկացած ֆայլի: Օգտատերերին անվճար տրվում է 15ԳԲ օգտագործելու հնարավորություն, որը հնարավոր  անսահմանափակ դարձնել վճարի դիմաց:


5. Google Analytics
Կայքերի վերլուծության համար նախատեսված հզոր գործիք է,որի միջոցով հնարավոր է վերահսկել կոնվերսիոն ողջ գործընթացը: Այն օգնում է հասկանալ ամենակարևորը՝ հաճախորդների վարքագիծը: Ծառայությունն անվճար է: 


6. Google Calendar
Սա գործերի, լուծվելիք խնդիրների, հանդիպումների կամ իրադարձությունների պլանավորման համար նախատեսված գործիք է, որը թույլ է տալիս՝
•    Ստանալ հիշեցումներ սպասվող պլանների մասին էլ. փոստով, SMS-ով կամ հենց ծրագրի ազդանշաններով,
•    Փոստով գործընկերներին հրավիրել հանդիպման,
•    Մյուս օգտատերերին տալ ձեր օրացույցին հասանելիություն, 
•    Օգտագործել բոլոր սարքավորումների վրա,
•    Անելիքներին տալ առաջնահերթություններ և այլն:
 


7. Google Keep
Կպահի բոլոր նշումները մեկ վայրում: Օրինակ՝ հեռախոսում ավելացնելով նշում՝ այն կկարողանաք բացել ու տեսնել նաև համակարգչով: Այստեղ հնարավոր է տարբերակել հանձնարարություններն ըստ գույնի, կարևորության,  ավելացնել ձայնային գրառումներ, տեղ ու ժամանակ, տեքստի սքանավորում և ճանաչում:
Հարմար է խառը գործերի մեջ արագ կողմնորոշվելու համար, ինտերֆեյսն ավելորդ ֆունկցիաներով ծանրաբեռնված չէ:


Հուսանք՝ կկիրառեք այս գործիքները ձեր բիզնեսի զարգացման համար, իսկ եթե կարիք ունեք մասնագիտական խորհրդատվության, Բրենդոնը կօգնի այդ հարցում՝ մատուցելով թվային մարքեթինգի ծառայություններ: Մեր ծառայությունների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ:
Իսկ այստեղ սեղմելով՝ կծանոթանաք մեր՝  «Դիջիթլ կամ թվային մարքեթինգն ու դրա հնարավորությունները» բլոգին: