PR-ի 8 ամենատարածված սխալները

Որքան տեղեկատվությունը դառնում է հասանելի բոլորի համար, այնքան նույնիսկ պոտենցիալ հաճախորդներն են իրազեկվում ամեն ոլորտից: Այս պարագայում ցանկացած սխալ կարող է վճռորոշ լինել՝ վնասելով բրենդի հեղինակությունը, դառնալով կարևոր հաճախորդի կամ տենդերի կորստի պատճառ: Դրանից խուսափելու համար այսօր հավաքել ենք PR մասնագետների կողմից ամենից հաճախ արվող սխալները, ուստի մինչև վերջ ընթերցելով բլոգը՝ այս ոլորտի մասին կիմանաք մի փոքր ավելին:

Չկա պատկերացում, թե ինչ է  PR-ը
Այս ոլորոտում պետք է գրագիտություն: Չեն աշխատելու հետևյալ մոտեցումները՝ «Եթե ուրիշներն ունեն, ուրեմն մեզ էլ է պետք», «Փորձենք հրապարակել մի քանի հոդված, հետո ժամանակը ցույց կտա՝ ինչ անել», «Ուզում եմ, որ մեր ստենդը անպայման դրվի հայտնի x ֆիրմայի ստենդի կողքին, որ մարդիկ նկատեն» և այլն: Պետք չէ հուսալ, որ PR-ը արագ լուծելու է ձեր խնդիրները կամ փրկօղակ է դառնալու վատ բիզնեսի համար:

Կոնկրետ նպատակների բացակայություն
Ամեն ոլորտի մասին խոսելիս այս կետը կարելի է հանգիստ նշել, բայց միևնույն է, մնալու են միլիոնավոր մարդիկ, ովքեր չեն հետևի դրան: Առանց հստակ կողմնորոշման ու աշխատանքի նկատմամբ համակարգված մոտեցման չի կարելի  մեծ հաջողության հույս ունենալ: Հենց նպատակների սահմանումից է պետք սկսել՝ հետագայում անընդհատ ուղղելով, ճշգրտելով ընթացքն ըստ անհրաժեշտության:


Ուզում ենք ամեն ինչ ու միանգամից
Մարդիկ կան, ովքեր մտածում են, որ 1 ամսում 100 000 դրամով հնարավոր է անել այն, ինչի վրա մրցակիցները ծախսում են տասնյակ անգամ ավել գումար ու տարիներ: Արագընթաց PR արշավները միանգամից ճանաչելիություն են բերում, բայց դրանց ազդեցությունը կարճաժամկետ է և ոչ արդյունավետ, երբ ապրանքի կամ ծառայության գնման ցիկլը երկարատև է:


Ամեն ինչի ու ոչնչի մասին
Եթե փորձագիտական կարծիք ու մասնագիտական կոնտենտ չկա այդ պահին, պետք է գրել ցանկացած թեմաների շուրջ: Սա սխալ է, քանի որ վերջում ինչ-որ ասորտի է ստացվում, որից դժվար է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ընկերությունը, ինչով է զբաղվում ու ինչով է տարբերվում մրցակիցներից:

Ես, մենք, ինքներս
«Մենք արել ենք», «Մենք հաղթել ենք», «Մեզ համար պարզ է» և այլն. իհարկե,  պետք է ներկայացնել, թե ինչ եք անում, բայց անընդհատ միայն սեփական գործերի մասին խոսելն ու ինքնագովեստով զբաղվելը սխալ է: Ցավոք, շատերը հենց այս սխալն են անընդհատ անում ու արդյունքում մարդկանց ասում են այն, ինչ նրանց առհասարակ հետաքրքիր չէ:


Կպչունություն ու համառություն
Գործնական շփումը ենթադրում է որոշակի կանոններ, ու հատկապես անձնական նամակներով անընդհատ մարդկանց անհանգստացնելը շատ արագ բերելու է վատ արդյունքների: Սա կվատացնի ձեր հարաբերությունները նաև գործընկերների հետ:  Պետք է նաև զուսպ լինել հանրային մեկնաբանությունների մեջ հարցեր պարզելիս, քանի որ  ամենակոնֆլիկտային իրավիճակից էլ պետք է առանց լուրջ բախումների դուրս գալ՝ չվնասելու համար ընկերության համբավը:


Բոլորին դուր գալու ձգտում
Կան ոլորտներ, որտեղ մարդիկ ձգտում են հայտնել մեծամասնության կարծիքից չտարբերվող մտքեր: Թվային ոլորտում դա կործանարար կլինի, քանի որ այստեղ սեփական կարծիքի ու օրիգինալ մտքերի բացակայությունը բացահայտ մինուս է:

Խոստանալ չի նշանակում անել
Կա PR, որը հաճախորդի աչքերին վարդագույն ակնոցներ է դնում մինչև վերջինս չհասկանա, որ խաբված է: Ոլորտում արդեն բնական է իրականությունը մի փոքր ուռճացնելը, սակայն երբ խոսքը վերաբերում է բացահայտ ստին, սա ոչ միայն տվյալ ընկերության համբավին է վնասում, այլև դառնում է մարդկանց՝ բիզնեսի թվային առաջխաղացման նկատմամբ ունեցած հավատի կորստի պատճառ:


Հետաքրքրվա՞ծ եք PR-ով, խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր պատրաստած «PR-ի անհայտ գույները» բլոգը՝ սեղմելով այստեղ:
Հուսանք՝ կկիրառեք այս խորհուրդները ձեր հաճախորդների ու գործընկերների հետ ամուր կապեր հաստատելու համար, իսկ եթե կարիք ունեք մասնագիտական խորհրդատվության, Բրենդոնը կօգնի այդ հարցում՝ մատուցելով թվային մարքեթինգի ծառայություններ:

Մեր ծառայությունների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ կամ զանգահարելով 055 999 015: