Email-մարքեթինգ: Նամակի 11 տեսակ

Email-մարքեթինգը համացանցում բիզնեսի առաջխաղացման ամենաարդյունավետ ձևերից է, որի շնորհիվ աճում է հաճախորդների լոյալությունը, մեծանում է ինչպես նոր, այնպես էլ կրկնվող գնումների թիվը, պահպանվում է մշտական կապ սպառողական լսարանի հետ: Այս ձևով հնարավոր է կապվել անմիջապես պոտենցիալ ու իրական պատվիրատուների հետ: Ճիշտ նամակը կարող է ներգրավել հետևորդների, մեծացնել թրաֆիկը և բարձրացնել ստացվող եկամուտը: Եթե ցանկանում եք ծանոթանալ email-մարքեթինգում կիրառվող նամակների տեսակներին, ապա այսօրվա բլոգը հենց ձեզ համար է: 



1)Ողջույնի նամակ 
Սա ներածական նամակ է, որը պարունակում է տեղեկատվություն ընկերության, ապրանքների ու ծառայությունների մասին: Ուղարկվում է նոր հետևորդներին: Այս նամակը բացվում է բաժանորդների 91%-ի կողմից:


2)Նորությունների նամակ (Newsletter)
Պատմում է վերջին իրադարձությունների, խորհուրդների, ընկերության կամ ճյուղի թարմացումների մասին: B2B սեգմենտի մարքեթոլոգների 83%-ը պարբերաբար newseletter-ներ է ուղարկում: 


3)Նոր պրոդուկտի անոնս
Սրանք հաճախորդների որոշակի սեգմենտին են ներկայացնում նոր պրոդուկտը: Հաճախորդների 63%-ին դուր է գալիս, երբ իրենց տեղյակ են պահում նոր պրոդուկտի մասին: Ինտերնետային գնումներ կատարողների 81%-ը հակված է կրկին գնում կատարել, եթե ստանում է իր նախորդ փորձի վրա հիմնված նամակներ:

 
4)Պրոմոնամակներ
Նպատակը պոտենցիալ հաճախորդներին նոր ապրանքի կամ ծառայության մասին տեղյակ պահելն է: 5 անգամ ավելի հավանական է, որ նմանատիպ նամակը կնկատվի էլեկտրոնային փոստում, քան Facebook-ում:


5)Ուսուցողական նամակներ
Ուսուցողական կոնտենտ,  խորհուրդներ պարունակող նամակներում ամենաօգտակար ինֆորմացիան է հոդվածների, վիդեոների տեսքով: Վաճառողների 59%-ը պնդում է, որ  inbound-մարքեթինգը (օրինակ՝ կոնտենտ ու email-մարքեթինգը)  գովազդից ավելի որակյալ վաճառքներ է ապահովում:


6)Կրկնվող գնումների մասին նամակներ
Այս նամակները հիշեցնում են հաճախորդներին արտադրանքը կրկին պատվիրելու անհրաժեշտության մասին: Այս նամակները բացվում են ստացողների 50-60%-ի կողմից:


7)Թարմացումներ
Այս նամակները պարունակում են տեղեկատվություն ընկերության սպասարկման կանոնների փոփոխության կամ, օրինակ, գների փոփոխության մասին: Սպառողների 40%-ը նշում է, որ կայցելեր խանութ ու գնում կկատարեր ավելի հաճախ, եթե երբեմն իրեն տեղյակ պահեին, թե քանի բալ է հավաքել հավատարմության ծրագրերի շրջանակներում: 


8)Հարցումներ
Օգնում են ընկերությանը ուսումնասիրել սպառողների նախասիրությունները հարցումներ անցկացնելու միջոցով: Մարդիկ ավելի հակված են մասնակցել էլեկտրոնային փոստով ուղարկվող հարցումներին, քան սոցցանցերում, հեռախոսով կամ հավելվածներում ներառված հարցումներին: Հարցման մասնակցության մակարդակը 10%-ով հնարավոր է բարձրացնել ընդամենը չօգտագործելով «հարցում» բառը:


9)Հաճախորդների վերաակտիվացման նամակ
Այս նամակներն օգնում են դիմել արդեն իսկ սառած հետևորդներին ու խրախուսում են նրանց կրկին առնչվել բրենդի հետ: Հաճախորդների 45%-ը, ստանալով այսպիսի նամակ, շարունակում է ընթերցել նաև հետագա նամակները:


10)Մոռացված զամբյուղ
Այս նամակներն ուղարկվում են հաճախորդներին, որոնք առանց գնումն ավարտին հասցնելու դուրս են եկել կայքից: Այցելուների 75%-ը լքում է կայքն առանց գնում կատարելու: Գնորդների 25%-ը զամբյուղը դատարկ են թողնում գների բարձր լինելու պատճառով, ուստի այս նամակները կիրառվում են նաև տվյալ ապրանքի զեղչման մասին հաճախորդին տեղեկացնելու համար: Հիշեցնող նամակները  բացվում են բաժանորդների 40%-ի կողմից:


11)Տրանզակցիոն նամակներ
Պարունակում են տեղեկատվություն գնման հաստատման, դրա կարգավիճակի փոխման, առաքման, վճարման մասին: Այսինքն՝ այստեղ ներառվում է գնմանն առնչվող ողջ ինֆորմացիան: Այս նամակները կարող են եկամուտը բարձրացնել 33%-ով: Դրանք 4-8 անգամ հաճախ են բացվում, քան այլ տեսակի նամակները:


Ընկերության մարքեթինգային գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար հարկավոր է օգտագործել նամակների բոլոր տեսակներն ըստ անհրաժեշտության: Հուսով ենք՝ դրանց մասին համառոտ տեղեկատվությունը ձեզ համար օգտակար եղավ: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև «Մարքեթինգային ռազմավարություն: Մշակման 6 պարզեցված քայլերը» բլոգը՝ ձեր բիզնեսի առաջխաղացումն ավելի պրոֆեսիոնալ կազմակերպելու համար: 


Չգիտե՞ք՝ ինքներդ ինչպես անել դա, դիմե՛ք Բրենդոնին՝