Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 9)

Ինչպես խոստացել էինք բլոգերի այս շարքը սկսելիս՝  վերջում դուք իմանալու եք 100-ից ավել մարքեթինգային տերմին, որոնք ձեզ կտան ընդհանուր պատկերացում ինտերնետ-մարքեթինգի մասին: Այսօր պատրաստել ենք բլոգի վերջին մասը, որով ժամանակավորապես կդադարեցնենք այս շարքը: Իհարկե, այս ոլորտը այնքան արագ է զարգանում, որ անընդհատ առաջանում են նոր հասկացություններ ու տերմիններ, ուստի պարբերաբար կտեղեկացնենք նորերի մասին: Իսկ այժմ ուսումնասիրենք վերջին չափաբաժինը՝



Test duration (թեստավորման տևողությունը)
Սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում իրականացվում է A/B թեստավորումը:


Unique visitors (ունիկալ այցելուներ)
Այս ցուցանիշը հստակեցնում է, թե քանի տարբեր մարդ է այցելել կայք:  Այստեղ հաշվի են առնվում տարբեր տեսակի սարքավորումները, քանի որ չկա որևէ հավաստի տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք նույն մարդն է մտնում համակարգչով, բջջայինով, պլանշետով և այլն:
Այցելուներին հետևելու գործընթացը կատարվում է բրաուզերների cookie ֆայլերի միջոցով:
 

Upsell 
Մարքեթինգային հնարք է, որի շրջանակներում գնորդին առաջարկում են գնել իր կատարած գնումից էլ ավելի թանկարժեք ու թարմացված ապրանք:

Usability (օգտագործման հարմարավետություն)
Կոնկրետ ռեսուրսի օգտագործման հարմարավետությունն է՝ որքանով է օգտատերերին հեշտ կողմնորոշվել կայքում ու գտնել անհրաժեշտ ինֆորմացիան:


User generated content, UGC (օգտատերերի կողմից ստեղծված կոնտենտ)
Սա այն կոնտենտն է (տեքստ, նկարներ, վիդեոներ), որը հենց օգտատերերի կողմից է տեղադրվում կայքում: Այսպիսի կայքերում օգտատերերը կարող են կիսվել իրենց կարծիքներով, նկարներով, թողնել մեկնաբանություններ, դնել գնահատական և այլն: Այս տեղեկատվությունը թույլ է տալիս հավաստի ու անկողմնակալ կարծիքներից ձևավորված պատկերացում կազմել այն մասին, թե ինչ են մտածում քաղաքացիները այս կամ այն հարթակի, ապրանքի, ծառայության կամ հաստատության մասին: Եկե՛ք խոստովանենք, որ բոլորիս համար էլ այլ օգտատերերի կարծիքն ավելի է հավատ ներշնչում, քան գովազդը: 

UserIntent (օգտատերերի միտումները)
Վերջնական նպատակն է, որը հետապնդում է օգտատերը որոնողական համակարգերում իր ցանկացած բանալի բառերը որոնելիս: Օգտատերերի մտադրությունները հասկանալը անհրաժեշտ է կայքի դիրքերը բարելավելու ու նրանց՝ իրենց նախընտրած ձևով ներկայանալու համար: 


User testing (թեստավորում օգտատերերի միջոցով)
Սա օգտագործման հարմարավետության թեստավորումն է հասարակ ինտերնետային օգտատերերի միջոցով: Ընկերությունը կարող է ուղղակի հրավիրել իրենց թիրախային լսարանին պատկանող օգտատերերին ստուգել կայքի աշխատանքը կամ օգտագործել հատուկ գործիքներ՝ ինչպիսիք են քլիքերի ու սքրոլլինգի քարտեզը կամ օգտատերերի գործողությունների վիդեոձայնագրությունը:

           

Variation (վարիացիա)

А/В թեստավորման ընթացքում այն էջն է, որը պարունակում է այնպիսի նոր տարր, որի ազդեցությունը պետք է ստուգել:

Webmaster

Այն մասնագետնն է, որը պատասխանատվություն է կրում կայքի աշխատանքի անխափան կատարման համար, զարգացնում է այն ու ըստ անհրաժեշտության կատարում փոփոխություններ:

White spaсe (բառացի՝ սպիտակ տարածք)

Սա դիզայնի մեջ կիրառվող ռազմավարություն է, որը հիմնվում է դատարկ տարածքների կիրառման արդյունքում առանցքային տարրերի վրա մարդկանց ուշադրությունը սևեռելու վրա: Վառ օրինակ է Google-ի գլխավոր էջը:  

Այսքանն էինք պատրաստել այսօրվա բլոգի համար, հուսով ենք՝ Բրենդոնի այս նախաձեռնության շնորհիվ ստացել եք նոր գիտելիքներ: Խորհուրդ ենք տալիս անպայման ընթերցել նաև նախորդ մասը կամ կրկնել առաջին մասից, եթե ցանկանում եք ամրապնդել Ձեր գիտելիքները:


Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոնը զբաղվում է բրենդինգով, վեբ կայքերի պատրաստմամբ ու համացանցում բրենդների առաջխաղացմամբ: Ավելի մանրամասն մեր ծառայություններին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ: Իսկ եթե հետաքրքրված եք նոր բրենդի ստեղծմամբ, կարող եք՝