10 կարևոր խորհուրդ հաջողակ բիզնեսմեններից

Հաջողության հասած բիզնեսմենները, ելնելով տարիների ընթացքում իրենց կուտակած փորձից ու հանդիպած խոչընդոտներից, կարողանում են գալ որոշակի եզրահանգումների ու տալ խորհուրդներ, որոնք դառնում են ուղեցույց սկսնակների համար: Այսօրվա բլոգում առանձնացրել ենք IKEA-ի, Amazon-ի, Airbnb-ի հիմնադիրների ու այլ հանրահայտ ձեռնարկատերերի կողմից տրվող խորհուրդներ, որոնց, հուսով ենք, կհետևեք ձեր աշխատանքային գործունեության ընթացքում:

1.Ինգվար Կապարդ, IKEA-ի հիմնադիրը
Բիզնեսում կարևորը սերն է: Առանց մարդկանց համակրանքին արժանանալու ոչ մի բան նրանց վաճառել հնարավոր չէ:

2. Օփրա Ուինֆրի, աշխարհում առաջին սևամորթ կին միլիարդատերը
Արե՛ք մի որևէ բան, որը ձեզ թվացել է, թե չեք կարող: Անհաջողություն կրելուց հետո փորձե՛ք ևս մեկ անգամ: Կհամոզվեք, որ երկրորդ անգամ ավելի լավ կստացվի:

3. Բրայան Թրեյսի – հաջողության հոգեբանության ոլորտի փորձագետ 
Ամենաճիշտ բիզնես-որոշումը որակավորված կադրերի վարձումն է: Ճիշտ ընտրված մարդիկ բիզնեսի հաջողության 95%-ն են:

4. Դոնալդ Թրամփ – ԱՄՆ նախագահ, ձեռնարկատեր
Եթե մարդկանց չպատմեք ձեր հաջողության մասին, նրանք հավանաբար դա երբեք էլ չեն իմանա:

5. Ռիչարդ Բրենսոն – Virgin Group կորպորացիայի հիմնադիրը ու աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը

Ձգտե՛ք հաջողության, բայց միշտ պարկեշտ եղե՛ք: Երբեք մի՛ փորձեք կեղծ որևէ բան անել, որը չի թողնի հանգիստ քնել:

6. Բիլլ Գեյթս – ամերիկացի ձեռնարկատեր, Microsoft-ի հիմնադիրներից մեկը
Հերիք է ձեզ այնպես պահեք, կարծես թե դեռևս 500 տարի պիտի ապրեք:

7. Ջեֆ Բեզոս – ամերիկացի ձեռնարկատեր, Ամազոնի հիմնադիրը
Հաջող ընկերություն հիմնադրելու 2 ձև գոյություն ունի: Առաջին՝ շատ ու շատ աշխատել հաճախորդներին թանկարժեք ապրանք գնել դրդելու վրա: Երկրորդ՝ շատ աշխատել, որպեսզի  թույլ տաք հաճախորդներին գնել ապրանքներն էժան գներով: Ըստ նրա՝ այս 2 տարբերակն էլ լավ են աշխատում, սակայն ինքը նախընտրում է երկրորդը:

8. Ջեֆֆ Սազերլանդ – ամերիկացի ծրագրավորող և Scrum ընկերության ղեկավարը
Պետք է մոռանալ այցեքարտերի մասին: Պաշտոններն ու կոչումները դատարկ պիտակներ են: Ձեր մասին պետք է գործերը խոսեն, այլ ոչ թե այն, թե ինչպես են Ձեզ կոչում:

9. Ուորրեն Բաֆֆետտ – ամերիկացի ձեռնարկատեր ու ներդրող
Կարևոր չէ, թե որքան տաղանդավոր ու աշխատասեր եք, քանի որ որոշ բաներ պարզապես ժամանակ են պահանջում:

10. Բրայան Չեսկի – Airbnb-ի հիմնադիրներից մեկը
Ապրել ու մտածել երեխայի նման՝ լի հետաքրքրությամբ ու զարմանքով: Սա ձեռնարկատիրոջ ամենակարևոր հատկանիշն է: Չնայած նա դեռ երիտասարդ է, նշում է, որ միշտ փորձում է հետևել, թե ինչ են անում իրենից զգալիորեն փոքր մարդիկ:

Հետաքրքրե՞ց այս թեման, շարունակե՛ք ընթերցել նաև մեր պատրաստած «13 օգտակար խորհուրդ՝ վերցված մարքեթինգային գրքերից» նյութը: