5 առասպել Inbound Marketing-ի մասին

Inbound Marketing տերմինը ստեղծվեց HubSpot-ի հիմնադիրներից մեկի՝ Բրայան Հալլիգենի կողմից 2005թ.: Նա, ի հակառակ ավանդական՝ ելքային մարքեթինգի, առաջարկեց կենտրոնանալ մուտքայինի վրա: Ելքայինը ներառում է այնպիսի ուղիներ, ինչպիսիք են զանգերը, զանգվածային գովազդային SMS-ները, բուկլետների բաժանումը, փողոցի ցուցանակները և այլն: Իսկ Inbound-ը օգտագործվում է առավել նոր գործիքներ՝ ինչպիսիք են SEO, SMM, կոնտենտ մարքեթինգ, բլոգեր և պոդկաստներ, նպատակային լսարանին գրավելու ու նրանց գնորդի վերածելու այլ մեթոդներ:



Չնայած մարքեթինգի այս ուղղության ակնհայտ հաջողությունների՝ դեռևս կան ընկերութփյուններ, որոնք չեն վստահում դրա արդյունավետությանը: Այսօր կքննարկենք մի քանի տարածված առասպել մուտքային մարքեթինգի մասին, որոնք մարդիկ ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն:


Կոնտենտի ստեղծումը հենց Inbound marketing է
Սխալ պատկերացում է այն, որ կայքն անընդհատ «լցնելը» հենց այն է, ինչ մեզ հարկավոր է: Տեսության հիմնադիրները պնդում են, որ կոնտենտի ստեղծումը կարևոր է սպառողներին հենց նրանց որոնած տեղեկատվությունը մատուցելու տեսանկյունից: Հենց սա է այցելուի մոտ վստահություն սերմանում: Սակայն պետք է իմանալ, որ կոնտենտը մեծ փազլի միայն մի կտորն է: Այստեղ էական են SEO-ն, սոցիալական կայքերը, email-մարքեթինգը, որոնցից յուրաքանչյուրի համար մշակվում է մանրամասն ու հիմնավորված ռազմավարություն:


Inbound Marketing-ը համացանցից կախված թրենդ է, որը շուտով կմարի
Ըստ վիճակագրության՝ 4 մարքեթոլոգներից 3-ը նախապատվությունը տալիս են հենց Inbound-ին: Այս ոլորտը արդեն իսկ բավականին մեծ արդյունավետություն է ցույց տվել դրա լրջությունը կասկածի տակ չդնելու համար, սակայն շատերը այն դեռևս անցողիկ բան են համարում: Ու քանի դեռ կան ընկերություններ, որոնք շարունակում են այսպես մտածել, նրանց մրցակիցների համար բացվում են զարգացման հսկայական հորիզոններ: Երբ մրցակիցներից որևէ մեկը, կիրառելով նոր գործիք, կարողանում է հասնել հաջողության, նրա հետևից մյուսները ևս սկսում են փորձել նույն հնարքները, ու նա, ով վերջինն է արձագանքում, ամենաշատն է տուժում:


Ելքային մարքեթինգում դժվար է հաշվել ROI-ն
Այն, որ Inbound marketing-ում դժվար է հաշվել ներդրումների հետգնման գործակիցը, վաղուց ժխտված առասպել է: Մարքեթինգի ավտոմատացման ճիշտ հարթակների կիրառմամբ հնարավոր է հեշտությամբ վերահսկել հաճախորդի ողջ ուղին՝ առաջին այցից մինչև գնում:
Ծրագրային ապահովման շնորհիվ ավելի հասանելի է դառնում վերլուծությունը, ու ապրզ է դառնում՝ ինչն է աշխատում, ինչը՝ ոչ:


Digital մարքեթինգը ոչ թե եկամուտներ է առաջացնում, այլ բերում է ծախսեր 
Այս առասպելն անցյալում է: Մարդիկ, ներդրում կատարելով թվային մարքեթինգի գործիքների մեջ, կարողանում են շատ արագ տեսնել դրա արդյունքը: State of Inbound հաշվետվության արդյունքում ամեն տարի պարզ է դառնում, որ այստեղ ROI-ն ավելի բարձր է, քան ավանդական մարքեթինգի դեպքում՝ անկախ մարքեթինգային ծախսերի մակարդակից ու ընկերության չափից: Ըստ հետազոտությունների՝ Inbound-ի  կիրառմամբ բարձր ROI-ի ստացման հավանակաությունը աճում է 3 անգամ: Կարող եք ընտրել երկու ուղի՝ սպրինտ կամ մարաթոն: Ընտրե՛ք երկրորդը, երկար ճանապարհից հետո արդյունքն էլ երկարատև կմնա ու կլինի ավելի շահութաբեր:


Բավարար է միայն այն, որ մենք կայք ունենք
Սխալ է այն պպնդումը, որ եթե միայն հետաքրքիր կայք պատրաստեք, այն ավտոմատ կձգի այցելուներին: Այս ռեսուրսի վրա հարկավոր է անընդհատ աշխատել, քանի որ համացանցում միևնույն ժամանակ հազարավոր ընկերության կայքէջեր պայքարում են հաճախորդների կողմից լավագույնը ճանաչվելու համար: Կայքը ուշադրության չի արժանանա, եթե ճիմտ պահին պհայտնվի այցելուի ապքի առաջ ու նրան համառոտ կերպով արագ չհայտնի այն, ինչ պետք է: Կստացվի, որ դուք, ունենալով ամենաարդյունավետ ու արժեքավոր ռեսուրսից՝ համացանցից օգտվելու հնարավորություն, ձեր ձեռքից բաց եք թողնում իրական շանսեր:  


Inbound Marketing-ը ծավալուն թեմա է, և մենք անպայման կանդրադառնանք դրան մեր հետագա բլոգներում ևս, իսկ այժմ խորհուրդ ենք տալիս անցում կատարել բիզնեսի ասպարեզ ու ընթերցել մեր պատրաստած «10 կարևոր խորհուրդ հաջողակ բիզնեսմեններից» նյութը, հուսով ենք  մի օգտակար խորհուրդ կարողացել ենք գտնել ձեզ համար: