Ի՞նչ գրել: 6 կոնտենտ-գաղափար:

Եթե պարբերաբար նյութեր եք հրապարակում ձեր կայքում կամ էջում, գալիս է մի պահ, երբ այլևս չեք կարողանում թեմա գտնել հրապարակումներ անելու համար, ու այսօրվա մեր բլոգում կներկայացնենք գաղափարներ, որոնք կօգնեն ստանալ նոր մտքեր ու անել հետաքրքիր ու յուրահատուկ հրապարակումներ:

Հիթ շքերթ
Որոշելով ձեր նիշային համապատասխան թեմա՝ կատարե՛ք այնպիսի հրապարակումներ, որոնք կհետաքրքրեն լսարանին: Օրինակ՝

  • 10 ամենակարևոր գրքերը մարքեթոլոգների համար
  • Թոփ 15 ֆիլմերը գովազդի մասին
  • 5 ամենատարածված մարքեթինգային հնարքները
  • Լավագուն 13 կայքերը դիզայներների ոգեշնչման համար

Թոփի թեման ու չափը թողնում ենք ձեր հայեցողությանը:

 

Ոգեշնչումը շրջապատում է ձեզ
Ինչ-որ բան մտածելու լավագոյն մեթոդը ցրվելն է, սակայն պետք չէ շատ հեռանալ թեմայից: Ահա՛ մի քանի աղբյուր, որոնցից կարող եք ոգեշնչվել՝
1) Ոլորտին վերաբերող լավագույն հրապարակումները
2) Քեյսեր
3) Ֆոտոհաշվետվություններ
4) Ինֆոգրաֆիկա
Բոլոր նշվածները տարբեր ձևերով են վիզուալացնում ինֆորմացիան, ինչը թույլ է տալիս խնդրին մոտենալ տարբեր տեսանկյուններից: Նաև դրանք շատ վառ են, տալիս են էմոցիաներ: 


Հրապարակում-շարունակություն
Գտե՛ք նախկինում արված որևէ հաջողված հրապարկում և շարունակե՛ք այն: Կարող եք երկրորդ մասի մեջ ավելացնել նաև առաջինի հղումը, քանի որ գուցե այդ ժամանակահատվածում հավաքված լինեն նոր հետևորդներ: Միտքը կարող եք զարգացնել տարբեր ուղղություններով: Օրինակ՝ եթե  նախկինում «10 մեթոդ ...» վերնագրով հրապարակում եք արել, ապա այս անգամ արե՛ք, օրինակ, «Եվս 10 մեթոդ...» վերնագրով:
Հոդվածներն իրար կցել հնարավոր է ամենատարբեր եղանակներով, միայն թե անհրաժեշտ է միացնել երևակայությունը:


Հյուրի կողմից հրապարակում
Սա հրաշալի միջոց է էջին թարմություն հաղորդելու համար: Կարող եք ընտրել մարդու ոչ միայն ընկերության ներսում՝  դրա տարբեր բաժիններից, այլև դրա սահմաններից դուրս: Պարզապես պետք է հետևել նախկինում հաստատված ստանդարտներին, որոնց ձեր մշտական ընթերցողներն արդեն սովոր են, ու այդ սահմաններում ստեղծել նյութ ինչ-որ թարմ թեմայի շուրջ:


Լավագույն հոդվածների հավաքածու
Գուցե ինքնագովեստ թվա սեփական հոդվածներից լավագույններն առանձնացնելն ու դրանք գովաբանելը, սակայն փաստն այն է, որ դուք հիմնվում եք իրական վիճակագրության վրա ու փորձում եք հիշեցնել ընթերցողներին ձեր լավագույն աշխատանքների մասին: 


Զրույց ընթերցողի հետ
Կարող եք տեղադրել հրապարակում հենց «Տվե՛ք ցանկացած հարց» կամ «Կպատասխանենք ցանկացած հարցի» վերնագրով: Պատրաստե՛ք ներածական մաս այն մասին, թե ինչու եք որոշել քննարկում սկսել հետևորդների հետ ու հետո հրավիրե՛ք մարդկանց՝ կիսվելու ձեզ հետ հետաքրքիր հարցերով: Պատասխանները կարող եք գրել մեկնաբանությունների մեջ, ու լրահոսը կվերածվի իրական քննարկման:

Նմանատիպ հրապարակումներ կարող եք անել պարբերաբար՝ մի քանի ամիսը մեկ, քանի որ ցանկացած ոլորտում էլ լսարանի մոտ անընդհատ նորանոր հարցեր են առաջանում: Բայց եթե  նկատում եք, որ լսարանը չի թարմանում, պետք չէ անընդհատ հարցեր պահանջել, քանի որ հաստատ սպասված արձագանքը չեք ստանա:
Հիշե՛ք.  պատասխանները պետք է լինեն հստակ, հետաքրքիր ու բացված: Միայն այդպես կկարողանաք բավարարել ընթերցողի հետաքրքրասիրությունը: 


Բնական է, որ կոնտենտի ստեղծման գաղափարները կարող են ծնվել ամենատարբեր աղբյուրներից, և եթե ունեք այլ առաջարկներ ևս, անպայման կիսվե՛ք մեզ հետ մեկնաբանություններում:
Ինչպես գիտեք, ավելի արդյունավետ է աշխատել այն դեպքում, երբ հստակ գիտեք՝ ինչ եք անելու և ինչի համար: Նույնը կարող ենք պնդել կոնտենտի հրապարակման հարցում, ուստի աշխատանքն ավելի ճիշտ է կազմակերպել կոնտենտ պլանի միջոցով: Ձեզ ենք առաջարկում մեր պատրաստած «Թոփ 10 սխալները կոնտենտ պլան կազմելիս» բլոգը: