Սոցկայքերում արդյունավետ հրապարակման 7 կանոն

Հնարավոր է, որ սոցկայքերում դուք վաղուց ունեք ձեր էջերը, սակայն որքանո՞վ եք վստահ, որ  դրանք արդյունավետ կերպով եք վարում: Լավ հրապարակումներն օգնում են մեծացնել ներգրավվածությունը ու բերել նոր լիդեր որակյալ կոնտենտի միջոցով: Իսկ ձեր կոնտենտը ապահովու՞մ է մեկնաբանություններ, կիսվու՞մ են մարդիկ ձեր հրապարակումներով, դառնու՞մ  են արդյոք պոտենցիալ հաճախորդ: Եթե ոչ, ապա այսօրվա բլոգը հենց ձեզ համար է, քանի որ ներկայացնում ենք լավ կոնտենտ ստանալու թոփ կանոնները:

Օգտակա՞ր է արդյոք ինֆորմացիան
Հիմա լրահոսը հեղեղված է պետքական ու ոչ պետքական տեղեկատվությամբ, ու եթե ցանկանում եք օգտատիրոջը գրավել, հարկավոր է, որ հրապարակումը արժեք ունենա, լինի ռելեվանտ ու օգուտ տա ընթերցողին: Պետք է համոզված լինեք, որ հրապարակումը այցելուին պետք է, ու դա արվում է հենց նրա, այլ ոչ թե ձեր տնօրենի համար:
Օրինակ, նկատե՞լ եք, որ ամեն օր թարմացվող մեր բլոգի նպատակն է ոլորտով հետաքրքրված մարդկանց ներկայացնել ամենաթարմ նորությունները:


Դուք դիմու՞մ եք լսարանին
Տեքստի մեջ որևէ կերպ դիմե՛ք այցելուին, նրան հարց տվե՛ք կամ պարզապես ողջունե՛ք: Իհարկե, պատահական տեքստերով հանդես գալ պետք չէ, քանի որ լսարանին դիմելու համար նախ պետք է ճանաչել ու տարբերել այն:


Ձեր հրապարակումը ուշադրություն գրավու՞մ է 
Սոցիալական կայքում հաջողություն ունենալու համար ամենահրաշալի տեքստն անգամ բավարար չէ: Այստեղ պետք են գրավիչ նկարներ ու վիդեոներ, ուստի մի՛ խախտեք գլխավոր պայմանը. ճիշտ չափի որակյալ նկարը կամ հոլովակը պետք է համեմել գրագետ տեքստով:


Իսկ վերնագի՞րը
Վերնագրով է որոշվում՝ կկարդա՞ արդյոք այցելուն հրապարակումը, թե՞ առաջ կանցնի: Երբեմն նույնիսկ մեկ բառից կազմված վերնագիրը կարող է շատ սուր ու դիպուկ լինել: Կարող եք վերնագիրը տեղադրել նաև նկարի վրա, որպեսզի հնարավորինս վստահ լինեք, որ օգտատիրոջ կողմից այն աննկատ չի մնա:


Խմբագրե՞լ եք հրապարակումը
Տեքստերում հանդիպող կետադրական ու ուղղագրական սխալները գրեթե ամեն էջի ցավոտ կողմն են՝ չիմացություն կամ անուշադրություն: Տեքստը չպետք է պարունակի որևէ հեգնական ակնարկ, չպետք է դրդի ընթերցողին մտածել, որ ինքը ինչ-որ պրիմիտիվ ինֆորմացիայի չի տիրապետում: Կարիք չկա նաև ամեն օր բարի լույս ու բարի գիշեր մաղթել հետևորդներին, քանի որ սկզբում դա նրանց, գուցե, հաճելի լինի, սակայն հետո  այդ հրապարակումները կսկսեն նյարդայնացնել, ու, վերջիվերջո, օգտատերը կդադարի ձեզ հետևել:


Կա՞ արդյոք գործողության կոչ ձեր հրապարակման մեջ
Արդեն բավականին շատ շոշափված կետ մեր բլոգում. մարդը պետք է իմանա իր հաջորդ քայլերի մասին՝ բաժանորդագրվել, պատվեր անել, հավանել և այլն: Անպայման տեքստի վերջում օգտագործե՛ք գործողության կոչ՝ ուղղորդելով հաճախորդին, թե ինչպես կարող եք հեշտությամբ հանգել նրան հուզող հարցի լուծմանը: 


Դե ինչ, հասկացանք, որ հաճախորդներին գրավելու համար հարկավոր է նրանց հասանելի լեզվով, առանց ավելորդությունների ներկայացնել պետքական տեղեկատվություն: Իսկ եթե պատրաստվում եք կոնտենտ հրապարակել ձեր կայքում, անպայման խորհուրդ ենք տալիս կարդալ մեր պատրաստած «Ինչպիսի՞ն պետք է լինի Landing page-ի կոնտենտը: 20 կարճ խորհուրդ» բլոգը ևս, քանի որ կայքէջում մարդուն պահելը ևս պահանջում է մեծ ջանքեր:
Իսկ գիտե՞ք, որ Ձեր բիզնեսն ունի ամբողջ աշխարհով տարածվելու պոտենցիալ, որը կարող է իրական դառնալ թվային մարքեթինգի գործիքների պրոֆեսիոնալ կիրառման միջոցով: Կապնվե՛ք մեզ հետ 055 999015 հեռախոսահամարով, գրե՛ք մեր Ֆեյսբուքյան էջին կամ [email protected] հասցեին, և կստանաք պատկերացում այն մասին, թե ինչպես է կարող կազմակերպվել Ձր բիզնեսի առաջխաղացումը սոցկայքերում, բջջային հավելվածներում, վիդեոհարթակներում և տասնյակ հազարավոր այլ կայքերում: Սա հնարավորություն կտա ապահովել բրենդի ճանաչելիության բարձրացում ու վաճառքների աճ բավականին կարճ ժամանակահատվածում::