Z սերունդ ասելով հասակնում ենք 24 տարեկանից ցածր երիտասարդներին, որոնք մեծացել են սոցկայքերի աշխարհում: Այդ սերնդի ներկայացուցիչները ունեն ընդհանուր գծեր, որոնց մասին մարքեթոլոգները պետք է իմանան, որպեսզի կարողանան գրավել երիտասարդների ուշադրությունը: Facebook-ը խորհուրդներ է ներկայացրել, թե ինչպես է պետք փոխազդել Z սերդնի ներկայացուցիչների հետ, ու հենց այդ մասին է մեր այսօրվա բլոգը:
• Սպառողների նոր սերնդի գլխավոր առանձնահատկությունը բազմազանությունն է: Երիտասարդները ձգտում են դուրս գալ ավանդական համարվող շրջանակներից ու անընդհատ հանդես գալ նորովի ու շրջապատում փնտրել կրեատիվ լուծումներ: Սերնդի 71%-ը նշում է, որ գովազդի մեջ ցանկանում է հենց բազմազանություն տեսնել:
• Խմբային հաղորդակցման աճ. սա նոր սերնդի հաջորդ էական տարբերակիչ գիծն է:
Նրանք բաց են բոլոր այն բրենդների համար, որոնք մասնակցում են խմբային քննարկումների կամ գոնե դրա հնարավորություն են ստեղծվում: Երիտասարդները գնահատում են իրենց անհատականությունը, բայց միևնույն ժամանակ ցանկանում են ունենալ կապեր: Բրենդները կարող են այս հանգամանքից օգուտ քաղել՝ առաջարկելով խմբերում բաց քննարկումներ, որոնց ընթացքում կկարողանան կիսվել մարդանց հետ փորձով, հետաքրքիր կոնտենտով, ընկերության աշխատանքի «ետնաբեմով»:
• Z սերնդի սպառողների հաջորդ հատկությունն այն է, որ նրանք պատրաստ են համախմբվել հանուն ընդհանուր շահի
Հարցվող երիտասարդների 61%-ը նշել է, որ ամենայն հավանականությամբ հակված կլինի ձեռք բերել այնպիսի արտադրանք, որը արտադրվել է արդար ձևով: 77%-ը զգում է վստահություն ու հաճույքով ձեռք է բերում բրենդի արտադրանքը, եթե սոցկայքերում տեսել է, որ նրանք կողմ են գենդերային հավասարությանը:
Տարատեսակ ուսումնասիրությունները հաստատում են, որ Z սերունդը ավելի է իրազեկված, թե ինչպես է արտադրվում այս կամ այն արտադրանքը ու ինչպիսին է ընկերության վերաբերմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ: Երիտասարդների պահանջների իմացությունը ընկերություններին թույլ է տալիս ավելի սերտ կապ հաստատել նրանց հետ ու բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը:
Այսքանը երիտասարդների մասին, իսկ մենք առաջարկում ենք կտրուկ անցում կատարել դեպի ընկերություններ, որոնք կարողացել են պատվով գոյատևել սուր մրցակցության պայմաններում հարյուրամյակներ, ու մինչ օրս էլ գործում են շուկայում՝ «Աշխարհի ամենահին բրենդները: Հարյուրամյակների պատմություն»: