2019-ի 20 լավագույն գրքերը բիզնեսի ու առաջնորդության մասին ըստ Amazon-ի

Այն, որ առանց մասնագիտական գրականության ուսումնասիրության ու դրա պարբերաբար թարմացման ոչ մի մասնագետ չի կարող դիմանալ մրցակցությանը, փաստ է, ուստի ժամանակի ընթացքում առաջանում են նորանոր աղբյուրներ, որոնց ուսումնասիրությունը դառնում է 
մարդկանց առօրյա կյանքի անբաժան մասը: Amazon-ը ներկայացրել է 2019 թվականին գնորդների կողմից ամենաբարձր գնահատականին արժանացած 20 լավագույն գրքերը բիզնեսի մասի:  

1.    Super Pumped: The Battle for Uber - հեղինակը Մայք Այզեկն է՝ New York Times-ի լրագրողը, որը նկարագրում է Uber-ի պատմությունը: 
2.    The Ride of a Lifetime: Lessons Learned from 15 Years as CEO of the Walt Disney Company - Disney-ի CEO Ռոբերտ Այգերը գրքում կիսվում է փորձով, որը ձեռք է բերել ընկերության կառավարման ընթացքում:
3.    The Infinite Game – գրքի հեղինակ Սայմոն Սինեկը կիսվում է լիդերության վերաբերյալ իր տեսակետներով:
4.    Company of One – Փոլ Ջարվիսը պատմում է՝ ինչպես կառուցել ստաբիլ բիզնես և կասկածի տակ է դնում ընկերությունների աճի անհրաժեշտության գաղափարը:
5.    Digital Minimalism: Choosing a Focused Life in a Noisy World – պրոֆեսոր Քել Նյուփորթը առաջարկում է մեթոդ, որը կօգնի վերանայել սեփական վերաբերմունքը տեխնոլոգիաների նկատմամբ և վերագտնել օֆլայն աշխարհի առավելություններն ու հաճույքները:
6.    The Future Is Asian – XIX-ը Եվրոպայի դարն էր, իսկ XX-ը՝ Ամերիկայինը: Ըստ գրքի հեղինակ Պարագ Հաննայի՝ XXI դարը կդառնա Ասիայինը: 
7.    Girl, Stop Apologizing: A Shame-free Plan for Embracing and Achieving Your Goals – Ռեյչլ Հոլլիսի գրքում պատմվում է՝ ինչպես պետք է կանայք սկսեն հավատալ իրենց ուժերին և իրացնեն  իրենց պոտենցիալը:
8.    The Making of a Manager: What to Do When Everyone Looks to You – ինչպես  նշում է Facebook-ի դիզայնի գծով փոխնախագահը՝ մենեջեր չեն ծնվում, այլ դառնում են: Գրքում տրվում են պրակտիկ խորհուրդներ այն մասին, թե ինչպես է պետք դառնալ լավ ղեկավար: 
9.    Loonshots: How to Nurture the Crazy Ideas That Win Wars, Cure Diseases, and Transform Industries – ձեռնարկատեր Սաֆի Բեկոլի գրքում պատմվում է այն մասին, թե ինչպես կարող է խմբային վարքի կանոնների իմացությունը  օգնում բիզնեսի զարգացմանն ու նոր մտքերի իրագործմանը:
10.    The 100X Leader: How to Become Someone Worth Following – գրող Ջերեմի Կուբիչեկը և քոուչ Սթիվ Քոքրեմը պատմում են՝ ինչպես դառնալ ամենալավ առաջնորդը:
11.    Nine Lies About Work: A Freethinking Leader’s Guide to the Real World - ևս մի գիրք առաջնորդության մասին, որում հեղինակները բացատրում են, թե ինչն է իսկապես կարևոր կորպորացիաների զարգացման համար:
12.    Range: Why Generalists Triumph in a Specialized World – Դևիդ Էփշտեյնը ուսումնասիրել է ամենահայտնի մարզիկների, գիտնականների, նկարիչների, երաժիշտների կենսագրությունները և հայտնաբերել, որ ոլորտների մեծամասնությունում հաջողության են հասնում մարդիկ, ովքեր ունեն ունիվերսալ, այլ ոչ թե նեղ ուղղվածությամբ հմտություններ:
13.     This Is Not a T-Shirt: A Brand, a Culture, a Community-a Life in Streetwear -  Hundreds բրենդի հիմնադիր Բոբբի Քիմը պատմում է իր հաջողության պատմությունը:
14.     Reboot: Leadership and the Art of Growing Up – գիրք այն մասին, թե ինչպես է պետք հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում:
15.    Ultralearning: Master Hard Skills, Outsmart the Competition, and Accelerate Your Career – հեղինակներն առաջարկում են 9 սկզբունք, որոնց միջոցով կկարողանաք յուրացնել բարդ հմտություններ ու ստանալ մրցակցային առավելություններ:
16.    The Optimist's Telescope: Thinking Ahead in a Reckless Age – Բարաք Օբամայի՝ եղանակի գծով նախկին խորհրդատու Բին Վենկատարամանը տալիս է խորուրդներ այն մասին, թե ինչպես սկսել պլանավորել ապագան:
17.    What It Takes: Lessons in the Pursuit of Excellence – Blackstone-ի CEO Սթիվեն Շվարցմանը բացահայտում է հաջողված ընկերության կառուցման գաղտնիքները:
18.    Indistractable: How to Control Your Attention and Choose Your Life – գործնական խորհուրդներ այն մասին, թե ինչպես կենտրոնանալ միայն իսկապես կարևոր բաների վրա:
19.    Stillness Is the Key – գրքում տրվում են պրակտիկ խորհուրդներ սթրեսից ազատվելու և ավելի հաջողակ դառնալու մասին:
20.    The Man Who Solved the Market: How Jim Simons Launched the Quant Revolution - The Wall Street Journal-ի նախկին լրագրող Գրեգորի Ցուկերմանը պատմում է ներդրող Ջիմ Սիմմոնսի պատմությունը: 
Այսքանն էր Amazon-ի լավագույն 20-յակը, և հուսով ենք՝ այս գրքերից գոնե մի քանիսը կուսումնասիրեք ու կկիսվեք մեզ հետ ձեր կարծիքներով: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս շարունակել ընթերցանությունը մեր պատրրաստած «Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 1)» բլոգը, որով կարող եք մեկնարկել դեպի ինտերնետ-մարքեթինգ Ձեր ուղևորդությունը:  Բլոգաշարի բոլոր՝ 1-9 մասերը ուսումնասիրելուց հետո դուք ծանոթ կլինեք ինտերնետ- մարքեթինգի 100+ տերմինները: