5 ոգեշնչող մրցույթ Instagram-ում

Ինստագրամը, ունենալով միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհից, բացի գեղեցիկ ֆոտոների ու ֆիլտրերի հարթակ լինելուց, դարձել է հսկայական մարքեթինգային հարթակ, որից օգտվում են գրեթե բոլոր ընկերությունները: Երբ պայքարում ես հաճախորդների ուշադրության համար, մրցույթներն ու խաղարկությունները հրաշալի լուծում են, քանի որ չկա որևէ միջոց, որը կապահովի ավելի շատ ներգրավվածություն:
Դիտարկենք բրենդների կողմից կազմակերպված մրցույթների օրինակներ, որոնք կոգեշնչեն` ստեղծելու նոր արշավներ:
 

LoveOneToday
Ավոկադոների վաճառքով զբաղվող Love One Today ընկերությունը առաջարկեց հետևորդներին տեղադրել իրենց խոհարարական գլուխգործոցները, և տվեց մրցանակներ ամենաշատ հավանումներ հավաքած հրապարակումների հեղինակներին: Կարևորդն այն է, որ մրցանակը համապատասխանի տվյալ լսարանին. այս դեպքում խաղարկվել էր բլենդեր:

Stoka Bars
Այս ընկերությունը խաղարկեց տարբեր համերով 40 սննդային բատոններ 3 օգտատերերի համար: Նոր էջերի համար մրցույթները մարդկանց ներգրավման հրաշալի միջոց են:

Pink Lime Look
Pink Lime Look գեղեցկության սրահն առաջարկեց օգտատերերին տեղադրել իրենց ֆոտոներն ամենասիրելի սանրվածքներով` դնելով հատուկ հեշթեգ: Պայմանները եղել են պարզ, իսկ մրցանակը՝ 500$ արժողությամբ վարսահարդարում և դիմահարդարում: Խորհուրդ՝ երբ պետք է արժեքավոր նվեր տրամադրեք, ավելի գրավիչ կլինի, եթե նշեք դրա կոնկրետ արժեքը:

Lifebox Food և Punks and Chancers
Առողջ ապրելակերպի ջատագովների համար այս երկու ընկերությունները կազմակերպեցին համատեղ մրցույթ շատ պարզ պայմաններով՝ բաժանորդագրվել ալիքներին, հավանել հրապարակումը, նշել ընկերներից մեկին: Որպես մրցանակ խաղարկվեց վերնազգեստ, պայուսակ և առօրյա օգտագործման իրերի հավաքածու: Եթե ձեր թիրախները նման են, մի՛ վախեցեք այլ էջերի հետ մրցույթների մասնակցելուց: Սա նոր լսարան ստանալու հրաշալի հնարավորություն է:

Simon and Schuster
Եթե խաղարկվում է թանկարժեք նվեր, մրցույթի պայմանները կարող եք բարդացնել: Օրինակ՝ երբեմն առաջարկում են կիսվել ինչ-որ պատմությամբ մեկնաբանությունների դաշտում: Այսպես վարվեց Simon and Schuster հրատարակչությունը. Հաղթողները շահեցին ֆիրմային հավաքածու՝ կազմված գրքից, պայուսակից, էջանշանից և կրծքանշանից: Սա իսկապես լավ միտք է, քանի որ մարդիկ սիրում են կիսվել իրենց պատմություններով:

Դե ինչ, ահա՛ 5 մրցույթի օրինակ, որոնք իսկապես աշխատել են: Գտե՛ք ճիշտ թիրախն ու նրանց համար կազմակերպե՛ք մրցույթներ,  սա վստահորեն բերելու է ակտիվություն ու պոտենցիալ հաճախորդների ներհոսք:
Սպասե՛ք մեր այս բլոգի շարունակությանը, քանի որ հետաքրքիր մրցույթներ անց են կացվում պարբերաբար: Իսկ մինչ այդ խորհուրդ ենք տալիս ընթերցել մեր պատրաստված մեկ այլ բլոգ՝ «Միկրոինֆլյուենսերների նախընտրելի հարթակն Ինստագրամն է»:
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առաջ մղել  իրենց բիզնես էջերը Facebook-ում և Instagram-ում, Բրենդոնն առաջարկում է SMM ծառայություններ ամենատարբեր ոլորտներում գործող ֆիրմաների համար:  Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով՝