Ոչ ոքի համար նորություն չէ, որ մարդիկ տարիներ շարունակ բանավիճում են նույն հարցի շուրջ. արժե՞ արդյոք այդքան գումար վճարել Apple-ի արտադրանքի համար, և արդարացված կլինի՞ այդ գնումը, թե՞ մարդիկ գնում են նրանց արտադրանքը իրենց կարգավիճակը ցույց տալու, թրենդային ու մոդայիկ թվալու համար: Մինչ մնացածը կվիճաբանեն այս հարցի շուրջ, եկե՛ք տեսնենք, թե վերջին տվյալներով Apple-ի որ արտադրատեսակներն են ամենից շատը սպառվել այս տարվա սկզբի դրությամբ:
Apple-ի պրեմիում դասի վերավաճառող Сstore-ը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար, թե 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ամերիկյան այս ֆիրմայի որ ապրանքներն են ամենաշատը վաճառվել: Ստացված պատկերը հետևյալն է՝
Այս ցուցակում վաճառքի ամենամեծ աճը գրանցվել է AirPods անլար ականջակալների մոտ: Քանակապես վաճառվել է 95%-ով ավելի ականջակալ նախորդ եռամսյակի համեմատ, իսկ գումարային առումով 116%:
MacBook-ի աճը քանակային ու գումարային առումով կազմել է համապատասխանաբար 25% և 38%:
Քանի որ ասվեց, որ որոշ մարդիկ փորձում են ինչ-որ իրեր գնելով՝ բարձրացնել իրենց հեղինակությունը շրջապատում, կարող եք ընթերցել մեր նյութը մարդ-բրենդ դառնալուն նպաստող իրական գործոնների մասին՝ սեղմելով այս հղմանը: