Աշխարհի ամենաթանկ լոգոները

Լոգոն ընկերության նույնականացման ամենակարևոր գործիքներից է, որը ներկայացնում է ապրանքանիշի ընդհանուր հայեցակարգը և փոխանցում նրա բնավորությունը։ Նայեք աշխարհի առաջատար ընկերությունների լոգոները։ Մարդիկ ճանաչում են դրանք, եթե նույնիսկ տեքստ չկա։ Գիտակցելով սա՝ ընկերությունները չեն խնայում միջոցներ իրենց լոգոները ստեղծելիս։ Բրենդոնի այսօրվա բլոգում կներկայացնենք աշխարհի 6 ամենաթանկ լոգոները։

6. I Love NY
Գինը՝ 16 մլն դոլար
 

I Love NY-ի խորհրդանշական պատկերանշանը նախագծվել է հայտնի դիզայներ Միլթոն Գլեյզերի կողմից 1977 թվականին, երբ Նյու Յորք քաղաքը վտանգավոր քաղաքի համբավ ուներ՝ զանգվածային կողոպուտներով, էլեկտրաէներգիայի անջատումներով և բացարձակապես ոչ մի զբոսաշրջային գրավչությամբ: Քաղաքը նույնիսկ գրեթե սնանկ ճանաչվեց, որից հետո քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան Նյու Յորքի համար դրական իմիջ ստեղծելուն։ Մտածվեց I Love NY կարգախոսը, և լոգոն ստեղծելու համար դիմեցին Միլթոն Գլեյզերին, ով ընդամենը տասը րոպեում և անվճար լոգոն նկարեց գրպանում եղած ծրարի հետևի մասում։ Արդեն 2007 թվականին Saatchi & Saatchi-ն պայմանագիր կնքեց՝ մասնակցելու I Love NY արշավին 16 միլիոն դոլար բյուջեով: Արշավի շրջանակներում I Love NY լոգոն նոր շունչ ստացավ՝ տարբերանշանի տատանումներով, որոնք օգտագործվում էին Նյու Յորքի որոշ իրադարձություններին նվիրված տպագիր և թվային նյութերում: Այս լոգոտիպը պատկանում է Նյու Յորք նահանգի տնտեսական զարգացման դեպարտամենտին, որը լիցենզավորում է դրա օգտագործումը, և այս պատկերանշանով ապրանքները տարեկան ավելի քան 30 միլիոն դոլար եկամուտ են բերում:

5. Tropicana 
Գինը՝ 35 մլն դոլար
 

Հյութեր արտադրող Tropicana հայտնի կազմակերպության  հին փաթեթավորումը միշտ էլ ճանաչելի է եղել սուպերմարկետներում։ 2008-2009 թվականներին ընկերությունը 35 միլիոն դոլար է ծախսել նոր լոգոյի և դրան ուղեկցող արշավի վրա։ Խնդիրն այն էր, որ սպառողներին դուր չեկավ նոր դիզայնը: Նոր փաթեթավորման վրա նարնջի պատկերը փոխարինվել էր մեկ բաժակ հյութով։ Թարմացվեց նաև լոգոտիպը, որը շրջվել էր ուղղահայաց՝ դարձնելով այն գրեթե անտեսանելի փաթեթավորման վրա։ Վերափոխումն այնքան արմատական ​​էր, որ հաճախորդները չկարողացան ճանաչել ապրանքանիշը խանութների դարակներում: Արդյունքում ապրանքանիշը ռեբրենդինգից հետո առաջին երկու ամիսների ընթացքում կորցրեց վաճառքի 20 տոկոսը՝ ստիպելով ընկերությանը վերադարձնել սկզբնական փաթեթավորումը։

4. Posten Norge ռեբրենդինգ
Գինը՝ 55 մլն դոլար
 

Ռեբրենդինգը անհրաժեշտ էր, քանի որ նախկին լոգոն ուներ հնացած դիզայն: Արդյունքում, կարմիր և ոսկեգույն թագավորական ռետրո լոգոյի դիզայնը փոխվեց ավելի ժամանակակից՝ արծաթագույն և կարմիրի: Ռեբրենդինգի մեկ այլ պատճառ էր Posten Norge-ի կողմից ոլորտի այլ ընկերությունների ձեռքբերումը և 10,000 ավտոմեքենաների, 1,398 փոստային բաժանմունքների, 20,000 աշխատողների համար համազգեստների վերանախագծման անհրաժեշտությունը:

3. Accenture լոգոյի ձևավորում
Գինը՝ 100 մլն դոլար
 

Կազմված է փոքրատառով գրված «Accenture» բառից, որի վերևում ընդգծված նշան է։ Բառն ինքնին «ապագայի շեշտադրում» արտահայտության պատկերն է։ Accenture-ն ստիպված եղավ փոխել իր անունը և ընդունել նոր լոգո այն բանից հետո, երբ դուրս եկավ Anderson Consulting Group-ից և որոշեց ինքնուրույն զարգանալ:

2. Բրիթիշ Փեթրոլիում
Գինը՝ 210 մլն դոլար
 

2000թ. «Կանաչ» գաղափարների, աշխարհում էկոլոգիապես մաքուր տնտեսության հանրահռչակման ազդեցության տակ ընկերությունն իր առջև նպատակ դրեց մշակել «էկոլոգիական» լոգո՝ կարծես ուշադրություն չդարձնելով իր գործունեության բնույթին։

Լոգոտիպը ստացել է ոճավորված արևածաղկի տեսք, թեև պատրաստված է ապրանքանիշի օրիգինալ գույներով։ Չնայած քննադատություններին և «անազնիվ» մոտեցման մեղադրանքներին՝ ռեբրենդինգը հաջողված համարվեց մարքեթինգային տեսանկյունից։ Նշենք, որ իրականում լոգոյի դիզայնի վրա ընդհանուր գումարից ծախսվել է ընդամենը 7 միլիոն դոլար։

1. Symantec լոգոն
Գինը՝ 1 մլրդ 280 մլն դոլար
 

Symantec-ի (կիբերանվտանգության ոլորտում հսկա) լոգոն պատրաստվել է 2010 թվականին և հանդիսանում է մարդկության պատմության ամենաթանկ լոգոն։ Այն բանից հետո, երբ ընկերությունը ձեռք բերեց իր մրցակցին՝ VeriSign-ին, նա նաև իրավունք ստացավ օգտագործել իր վիզուալ ինքնությունը, այն է՝ հայտնի չեկը (տառ V), որը համարվում է կիբերանվտանգության խորհրդանիշ։ Նրանք ոչ միայն օգտագործեցին ընկերության գաղափարներն ու ռեսուրսները, այլև VeriSign լոգոն՝ հայտնի դրոշը, որը նրանք հմտորեն ներառել են Symantec-ի տարբերանշանի մեջ:

Իսկ դուք որքա՞ն եք պատրաստ տրամադրել ձեր բիզնեսի լոգոյին։ Համարու՞մ եք այն արդարացված նեդրում։ Շարունակեք հետևել Բրենդոնի բլոգին, ինչպես նաև ընթերցեք «Ինչու՞ է ընկերությանը հարկավոր լոգոտիպ և ֆիրմային ոճ» բլոգը։