Backlink-երի դերը SEO-ում

 

Ի՞նչ են բեքլինքերը (հետադարձ հղումներ)

Բեքլինքերը, որոնք հայտնի են նաև  որպես “incoming links,” “inbound links,”  կամ “one-way links,” հղումներ են մեկ կայքից, որոնք տեքստի միջոցով մատնանշում են մեկ այլ վեբկայք:

Որոնողական համակարգերը կայքն ընկալում են որպես տեղեկատվության վստահելի աղբյուր։ Որակյալ և ոլորտին համապատասխան բեքլինքեր ունեցող կայքերը հանգեցնում են որոնման համակարգերում  բարձր վարկանիշի: Հետադարձ հղումները կայքի դասակարգման կարևարագույն գործոններից են։ Նրանց որակից և քանակից է կախված կայքի Dօmain Raiting-ը /DR-ը։

Բեքլինքերի կարևորությունը

Հետադարձ հղումների կամ backlink-երի կառուցումը շատ կարևոր է SEO օպտիմալացման համար։  SEO մասնագետները  ներդնում են իրենց ժամանակի և ջանքերի մեծ մասը այստեղ, քանի որ հենց հետադարձ հղումներն են որոշում, թե Google-ի վարկանիշում որտեղ է գտնվում կայքը: 

Բեքլինքերն ազդանշան են դառնում Google-ի համար, որ վեբկայքը հեղինակություն ունի։ Հետևաբար, բեքլինքերը  մեծացնում են SERP-երում վեբկայքի ավելի բարձր դասվելու հնարավորությունները: Ստացվում է, որ առաջին տեղը զբաղեցնող կայքը ստանում է բոլոր քլիքների գրեթե 28%-ը, մինչդեռ Google-ի որոնման լավագույն արդյունքների հնգյակին բաժին է հասնում ընդհանուր քլիքների մոտ 70%-ը:

Այնուամենայնիվ, պատահական կայքերից բեքլինքեր ունենալը կարող է վնասել կայքի SEO-ին: Սպամի կամ անվստահելի էջերից հղումներ ստանալը կհանգեցնի կայքի վարկանիշի անկման: Արդյունքում, ձեր բովանդակությունը չի ունենա ձեր ցանկացած ճանաչելիությունը և բարձր վարկանիշը։ 

Բեքլինքերի արդյունավետության պայմանները

Լավ բեքլինքը հաջող SEO ռազմավարության բանալին է: 

Համապատասխանությունը վճռորոշ դեր է խաղում բեքլինքի արժեքը սահմանելու հարցում: Այն կայքի հետադարձ հղումը, որը կոնտեքստով կապված է ձեր վեբկայքի հետ, ավելի արժեքավոր է, քան կապ չունեցող աղբյուրից ստացվածը:

Google-ը մեծ ուշադրություն է դարձնում համապատասխանությանը՝ այն համարելով օգտատերերի համար արժեք ունեցող կարևոր ցուցանիշ:

Հեղինակությունը ևս մեկ կարևոր գործոն է բեքլինքի որակը որոշելու համար։

Համոզվեք, որ ձեր բեքլինքերը հեղինակավոր կայքերից են, որպեսզի ավելի մեծ կշիռ ունենան որոնման ալգորիթմներում: Դոմեյնի բարձր վարկանիշով և առցանց ակտիվ ներկայությամբ կայքերը համարվում են տեղեկատվության վստահելի աղբյուրներ:

Հեղինակավոր կայքերից ձեռք բերված հղումները վստահություն են ստեղծում ՝ցույց տալով, որ ձեր կայքը հուսալի և արժեքավոր է:

Այս կայքերը սովորաբար ունեն լավ համբավ, օրգանական մեծ թրաֆիկ և բեքլինքեր այլ աղբյուրներից: Նման հեղինակավոր աղբյուրներից բեքլինքեր ստանալը ոչ միայն բարձրացնում է ձեր կայքի վստահելիությունը, այլև օգնում է ավելի բարձր դասվել որոնման արդյունքների էջերում (SERP):

4 քայլ բարձրորակ բեքլինք ստեղծելու համար

Ուժեղ և բազմազան բեքլինք պրոֆիլ մշակելու համար կարևոր է կիրառել արդյունավետ ռազմավարությունների համադրություն, որոնք հարմարեցված են ձեր ոլորտին: Հետևյալ քայլերը ձեզ կապահովեն բարձրորակ բեքլինքերով, որոնք ոչ միայն կբարելավեն ձեր կայքի վարկանիշը, այլև կբարձրացնեն դրա ընդհանուր հեղինակությունն ու վստահելիությունը:

1. Արժեքավոր բովանդակության ստեղծում

Ստեղծեք տեղեկատվական և գրավիչ բովանդակություն

2. Սոցիալական մեդիա հարթակների օգտագործում

Խթանեք բովանդակությունը այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, X-ը, LinkedIn-ը և Pinterest-ը։

3. Ներգրավեք ինֆլյուենսերների 

Ստեղծեք ռազմավարական գործընկերություններ այլ կայքերի կամ ինֆլյուենսերների հետ։ 

4. Օգտագործեք փորձագետների ներուժը 

Բացահայտեք ոլորտի ազդեցիկ փորձագետներին, կապ հաստատեք նրանց հետ։ Համագործակցեք բովանդակության ստեղծման, հարցազրույցների, վեբինարների կամ այլ նախագծերի շրջանակում։

Այժմ, երբ դուք արդեն գիտեք, թե որքան կարևոր են բեքլինքերը՝ որոնք պետք է օգտագործեք և որոնցից պետք է խուսափեք, կարող եք ստեղծել  հետադարձ հղումների կառուցման ձեր սեփական ռազմավարությունը:

BrandOn մարքեթինգային ընկերությունը հաջողություն է մաղթում  ձեզ այդ գործում։ Վստահ ենք այդ քայլը կդառնա ձեր հաջողության մեկնարկային կետը, իսկ եթե ցանկություն ունեք ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն, ինչպես նաև SEO ծառայություն, BrandOn-ը պատրաստ է լինել ձեր կողքին։