Բրենդինգային ընկերության հետ համագործակցության առավելությունները

 

Ինչպե՞ս կառանձնանա ձեր բիզնեսը, եթե այն չգովազդեք: Ինչպե՞ս ձեռք բերել նոր հաճախորդներ կամ լսարան: Սրանք հարցեր են, որոնք տալիս են գովազդային գործակալությունները։ Այս հարցերին շատ հաճախ գործարար մարդիկ պատասխանում են այսպես․ «Քանի որ այժմ ամեն ինչ թվային է, ինձ միայն պետք է մտնել սոցցանց և սկսել խոսել իմ բիզնեսի մասին: Հետևաբար ինչու՞ է ինձ անհրաժեշտ  բրենդինգային և գովազդային գործակալություն»: Ինչ խոսք, բավականին արդարացի հարց է: Բայց քա՞նի գլխարկ կարող է կրել գործարարը միաժամանակ․ սա հարցի մյուս կողմն է։  

 

Բրենդինգային և գովազդային գործակալության դերը

 

Առաջին հայացքից թվում է, որ այդ գործակալությունները պարզապես ստեղծում և տեղադրում են գովազդներ և վերջ։  Սակայն, նրանց գործառույթն ավելին է, քան միայն դա։ Մտածեք այդ մասին։ Դուք բավական ժամանակ և ջանք եք ծախսել՝ ստեղծելով ձեր ապրանքանիշի ինքնությունը, և այժմ ցանկանում եք, որ մարդիկ ճանաչեն, գնահատեն և խոսեն դրա մասին: 

Դուք ցանկանում եք, որ նրանք այցելեն ձեր խանութը, գնումներ կատարեն և ընկերներին պատմեն իրենց փորձի մասին: Դա ավելի հեշտ է ասել, քան անել, հենց միայն այն  մրցակցության պատճառով, որին հանդիպում եք գրեթե բոլոր ոլորտներում:

 Այսպիսով, եթե ցանկանում եք տարբերվել ոլորտում, գրավել ճիշտ լսարան, ապա պետք է լինեք կրեատիվ: Դուք պետք է ձեր բիզնեսը ներկայացնեք յուրահատուկ մոտեցմամբ, որը կգրավի պոտենցիալ հաճախորդներին: Դա հենց  այն է, ինչ անում են բրենդինգային և գովազդային գործակալությունները: 

Ահա մի քանի գործառույթներ, որոնք իրականացնում են այս գործակալությունները՝

  1. Ձեր բիզնես շահերը համապատասխանեցնում են սպառողների շահերին
  2. Ստեղծում են արդյունավետ ռազմավարություններ
  3. Նախագծում են նպատակաուղղված արշավներ՝ մեծացնելու հասանելիությունը, ներգրավվածությունը և խթանելու վաճառքը
  4. Աշխատում են գրաֆիկ դիզայներների հետ՝ ստեղծելու ձեր մարքեթինգային վիզուալները
  5. Հետևում և վերահսկում են մարքեթինգային գործունեության արդյունավետությունը
  6. Դրական քննարկումներ են ստեղծում ձեր բիզնեսի և ապրանքանիշի վերաբերյալ
  7. լսում են, թե ինչ են ուզում  սպառողները և փոխանցում ձեզ:

 

Բրենդինգային և գովազդային գործակալության ծառայություններից օգտվելու  առավելությունները

 

Անկախ նրանից, թե որքան ջանք կգործադրեք, դուք չեք կարողանա անել վերևում թվարկվածը միայնակ։  Եվ նույնիսկ եթե ձեզ հաջողվի գլուխ հանել այդ ամենից, դուք կշեղվեք ձեր հիմնական իրավասությունից՝ ձեր բիզնեսը վարելուց, և տեսադաշտից կկորցնեք այն նպատակը, որի համար սկսել եք բիզնեսը:

Այսպիսով, դա ձեր թիվ 1 պատճառն է բրենդինգային և  գովազդային գործակալությանը դիմելու համար: Ներկայացնում ենք  ևս մի քանիսը՝

Դրական ROI․ Եթե ​​փորձեք աշխատել գրաֆիկական դիզայների, բովանդակություն ստեղծողի, սոցիալական մեդիայի մենեջերի, SEO մասնագետի և այլ մասնագետների հետ անհատապես, դուք շատ ավելին կծախսեք, քան թույլ է տալիս ձեր բյուջեն։ Բրենդինգային և գովազդային գործակալություններն ունեն մասնագետներ մարքեթինգի և գովազդի բոլոր ոլորտներում, և եթե նրանց ավելի շատ փորձագետներ են պետք, նրանք գիտեն, թե որտեղ գտնել նրանց սահմանված բյուջեի սահմաններում:

Փորձագիտություն․ կրեատիվ գովազդային գործակալությունը ոչ միայն կարող է  խնայել բյուջեն, այլև կարող է ավելի լավ կատարել աշխատանքը: Ինչպես արդեն նշեցինք, նրանք ունեն մասնագետներ մարքեթինգի յուրաքանչյուր ոլորտում: Բացի այդ, գովազդային գործակալություններն ունեն մասնագիտական հետազոտություններ: Նրանք գիտեն, թե ինչ են անում ձեր մրցակիցները: Նրանք գիտեն, թե ինչպես ձեր ապրանքանիշը դիրքավորել շուկայում:  

Նորարարություն․ որոշ ընկերություններ վարձում են կրեատիվ գովազդային գործակալություններ բացառապես նրանց կրեատիվության և նորարարական մոտեցման համար: Հաշվի առնելով շուկայի ներկայիս իրավիճակը՝ կրեատիվությունը առաջնային նշանակություն ունի։ Այստեղ է, որ բրենդները ձգտում են տարբերվել միմյանցից։ Եվ երբեմն ձեզ անհրաժեշտ է արտաքին POV՝ նոր և թարմ հեռանկար ստանալու համար:   

Նոր միտումներ․ ստեղծագործական գովազդային գործակալությունները տեղյակ են մարքեթինգային աշխարհի առկա միտումների: Օրինակ, դուք կարող եք տեղյակ չլինել, թե մարդկանց մեծ մասն այսօր  ինչ է նախընտրում։ Գործարարները կարող են նաև տեղյակ չլինել, որ Facebook-ի օգտատերերը տարբերվում են Instagram-ի օգտատերերից, և նրանց հետ շփումը պահանջում է տարբեր մոտեցումներ:

Գովազդային գործակալությունը աշխատում է բազմաթիվ այլ հաճախորդների հետ նույնպես և հետևում է տարբեր ոլորտների միտումներին և գործելակերպին: Նրանք տեղյակ են, թե ինչ են անում այլ ապրանքանիշերն ու մարքեթոլոգները, և ունեն ռեսուրսներ՝ իրականացնելու բրենդինգի և գովազդի համար պահանջվող բոլոր փոքր ու մեծ առաջադրանքները։  

Բրենդի գովազդը մեկանգամյա խնդիր չէ: Դա շարունակական գործընթաց է, որը պահանջում է մեծ համառություն, հաստատակամություն և նվիրում: Այն պահանջում է դետալային ռազմավարություն, պլանավորում, դիրքավորում և հետևողականություն և մոնիթորինգ:  

BrandOn-ը կանի այս ամենը և ավելին՝ վստահեցնելով, որ ձեր բիզնեսը միշտ կլինի առաջնային դիրքերում և թիրախային լսարանի մտքում։  Կարող եք դիմել այսօր, և միասին սկսենք ամենահետաքրքիր ճանապարհորդությունը բրենդինգի և մարքեթինգի ոլորտում։