Facebook-ով մի քանի անգամ գովազդ միացրած մարդիկ, և առավել ևս՝ մասնագետները գիտեն, որ թիրախավորումը գովազդի արդյունավետության ամենաառանցքային գործոններից է: Թիրախին կարելի է հանդիպել ինչպես օգտվելով Ֆեյսբուքի ուղղորդիչ ֆիլտրերից, այնպես էլ ստեղծելով սեփական լսարանը: Օրինակ՝ երբ ունեք կայք և ցանկանում եք, որ Ֆեյսբուքում գովազդը ցուցադրվի այն մարդկանց, ովքեր արդեն այցելել են Ձեր կայք, սկսում եք հավաքել լսարան հենց այդ մարդկանցից:
Ահա այսպիսի եղանակով սեփական լսարաններ ստեղծող գովազդատուներին կհետաքրքրի այսօրվա նյութը: Ֆեյսբուքում կառաջանա օգտատերերից լսարան ստանալու նոր հնարավորություն՝ հիմնվելով նրանց՝ Ինստագրամում և Ֆեյսբուքում որպես գնորդ դրսևորած վարքի վրա:
Ինչպես երևում է սքրինշոթից՝ որոշ օգտատերերի արդեն հասանելի է գնումների պատմության հիման վրա Facebook Ads Manager-ում լսարան հավաքելու տարբերակը: Սեղմելով համապատասխան բաժնին՝ գովազդատուները կկարողանան ընտրել ռեթարգեթինգի լսարանների հետևյալ տարբերակներից մեկը՝
• Օգտատերեր, որոնք նայել են ապրանքներ,
• Օգտաետերեր, որոնք ավելացրել են ապրանքներ իրենց զամբյուղում,
• Օգտատերեր, որոնք գնել են որևէ ապրանք:
Տվյալ թարմացումը շատ շուտով հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար, իսկ մինչ այդ խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Facebook-յան գովազդի ամենահետաքրքիր գործիքներից մեկին՝ ընթերցելով մեր նախորդ բլոգերից մեկը՝ Ինչ է Facebook pixel-ը և ինչպե՞ս այն միացնել: