Համալսարանների 12 լավագույն լոգոտիպերը

Համաձայն արդյունավետ լոգոյի ստեղծման սկզբունքներին՝ այն պետք է լինի պարզ, հիշվող և համապատասխան: HubSpot-ի գեղարվեստական ղեկավար Թայլեր Լիտվինը ընտրել է ամերիկյան համալսարանների 12 լավագույն լոգոները և  պատմել, թե դրանք ինչով են առանձնանում մյուսներից:

1. Տեխասի համալսարան:

Տեխասի համալսարանի լոգոն իրենից ներկայացնում է ցլի գլխի ուրվագիծ: Լոգոտիպը 1961 թվականին իր ստեղծման օրվանից չի փոխվել և շարունակում է մնալ բուհերի ամենալավ լոգոտիպերից մեկը աշխարհում:

«Ցանկացած լոգոտիպ, որը կատարված է միատոն գունային լուծմամբ հիասքանչ է»: - ասել է Լիտվինը:

2. Հյուսիսային Կարոլինայի համալսարան:

Հյուսիսային Կարոլինայի լոգոտիպը սպորտային լոգոտիպ է, որը բաղկացած է միահյուսված N և C տառերից:  Այստեղ լոգոն ուշադրություն է գրավում իր գույնով: Այցելելով հայտնի Dean Dome մարզադաշտ՝ դուք կտեսնեք Carolina Blue-ի կապույտը (Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պաշտոնական գույնը 18-րդ դարի վերջից):

Թայլերը այս լոգոտիպը գնահատել է 5 բալով: «Սա դասական է», - ասել է նա:

3. Օհայոյի համալսարան:

«Հարձակվող կատուն» իրենից ներկայացնում է Օհայոյի համալսարանի մարզական թիմերի թալիսմանը, որը 2002 թվականին ռեդիզայնի ենթարկվեց: Չնայած համալսարանի շատ շրջանավարտներ հիասթափված էին այդ փոփոխությունից, կարծում էին, որ նոր տարբերակը շատ հասարակ է, Լիտվինին դուր էր եկել նոր դիզայնը: Որպես օբյեկտիվ դիտորդ՝ նա կարծում էր, որ դա նկարազարդման և տեքստի հիանալի համադրություն էր:

4. Օրեգոնի համալսարան:

«O» տառի տեսքով Օրեգոնի համալսարանի լոգոն ունի թաքնված իմաստ: «O»-ի ներքին հատվածը ներկայացնում է Հայվարդ Ֆիլդի մարզադաշտի վազքուղին, իսկ արտաքինը՝ Աուտցեն ֆուտբոլային մարզադաշտի ձևը:

«Պարզ լոգոտիպ», - ասում է Լիտվինը; «Ես նաև դեղին ու կանաչ երանգների մեծ երկրպագու եմ»:

5. Նոթր Դամի համալսարան:

Նոթր Դամի համալսարանի լոգոտիպը ևս ընդգրկված է առավել ճանաչված համալսարանների լոգոների շարքում: Պաշտոնական կայքում այն նկարագրվում է որպես ճանաչելի , ներկայանալի և բարենպաստ լոգոտիպ:

«Ես չեմ կարող չնկատել այսքան հիմնական լոգոտիպեր, ինչպիսիք են Նոթր Դամի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանների լոգոտիպերը», - ասել է Լիտվինը:

6. Մայամիի համալսարան:

Մայամիի համալսարանի սպորտային լոգոն կազմված է երկու մասի բաժանված «U» տառից: Այն նախագծվել է 1973 թվականին հրապարակախոս Ջուլիան Քոլի և ռադիոյի և հեռուստատեսության ֆակուլտետի շրջանավարտ և գրաֆիկ դիզայներ Բիլ Բոդենհամերի կողմից:

Ջուլիան Քոլի դուստր՝ Լուիզա Քոլը ասել է. - «Նրանք ուղղակի վերցրեցին «U» տառը, և ասացին որ սա համալսարան է»:

Լիտվինը այս լոգոն կոչում է «մինիմալիստական և ճանաչելի անհավանական չափով»:

7. Քլեմսոնի համալսարան:

Քլեմսոնի համալսարանի լոգոն վագրի ոտնահետքի տեսքով, նույնպես ամենաճանաչվածներից է Միացյալ Նահանգներում:

Դիզայնի համար վերցրել են իրական վագրի ոտնահետք: Ներքևի մասում դուք կարող եք տեսնել փոքրիկ ճեղք: Համալսարանի պաշտոնական կայքում ասվում է, որ դա այն վնասվածքն է, որը վագրը ստացել է նախքան ոտնահետքը վերցնելը:

8. Բոուդինի քոլեջ:

Չնայած նրան, որ բևեռային արջը ավելի քան 100 տարի է՝ քոլեջի թալիսմանն  է, լոգոյի այս տարբերակը ստեղծվել է ընդամենը 2008 թվականին: Սկզբում բևեռային արջի տեսքով լոգոտիպը ոչ պաշտոնական էր և ուներ մի քանի տարբերակներ:

«Բևեռային արջը թվում է զարմանալիորեն հանգիստ և զսպված: Ես վստահում եմ նրան» - ասել է Լիտվինը:

9. Հովսթրայի համալսարան:

Հովսթրայի համալսարանի լոգոն ներկայացնում է մեկ ուղղությամբ շարժվող որձ և էգ առյուծների: Կիտած հոնքերը նրանց տալիս են ուժեղ, որոշիչ տեսք: Լոգոն արտացոլում է թիմային աշխատանքը և միասնությունը՝ խմբերով ապրող առյուծներին բնորոշ հատկանիշներ:

«Շատ լավ մտածված ու հիանալի դիզայն», - նշում է Լիտվինը: - «Հազվադեպ կարող ես տեսնել, որ երկու սեռերը համատեղված են մեկ լոգոտիպի մեջ»:

10. Միսսուրիի արևմտյան պետական համալսարան:

Միսսուրիի արևմտյան պետական համալսարանը արծվառյուծի տեսքով լոգոն սկսել է օգտագործել 1973 թվականին: Քոլեջի պաշտոնական կայքում գրված է, որ արծվառյուծը համարվում է հարստության պահապան, իսկ կրթությունը համարվում է արժեքավոր գանձ:

Սակայն լոգոն խորհրդանշում է ավելին, քան պարզապես առասպելական կենդանին: Արծվառյուծի ուրվագիծը հիշեցնում է Միսսուրի նահանգի ուրվագիծը:

«Սա խելացի դիզայն է, որը աշխատում է նույնիսկ այն դեպքում, երբ մարդը չի ընկալում աշխարհագրությանն ուղղված հղումը»: - ասել է Լիտվինը:

11. Ֆլորիդայի միջազգային համալսարան:

1987 թվականից սկսած՝ հովազը համարվում է Ֆլորիդայի միջազգային համալսարանի խորհրդանիշը:

«Այստեղ ինչ-որ ոչ սովորական և հետաքրքրաշարժ բան կա» - ասում է Լիտվինը:

12. Հավայան համալսարան:

2000 թվականին Հավայան համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետի համար նախագծվել է «H» լոգոն: Թեև «H» տառը հստակ նշանակում է «Հավայան», համալսարանի պաշտոնական կայքում նշվում է, որ այն նաև ներկայացնում է «հավայան» արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է շնչառություն:

«Ես շատ եմ սիրում լոգոյի պարզությունը» - ասում է Լիտվինը:

Հետաքրքրե՞ց լոգոտիպների թեման, անպայման ընթերցե՛ք նաև մեր պատրաստած «Լոգոտիպների դիզայն: 3 հնացած հնարք» նյութը:

Իսկ բոլոր նրանց, ովքեր ցանակնում են շուկայում առանձնանալ օրիգինալ, հիշվող և բրենդի ասելիքն արտացոլող լոգոտիպով, Բրենդոնը հրավիրում է համագործակցության: Մեր դիզայներները պատրաստ են ներդնել իրենց ողջ երևակայությունը հանուն Ձեր բիզնեսի առաջխաղացման: Մանրամասների համար կապ հաստատեք մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով: