Հաքերները գողանում են Ինստագրամի էջերը՝ խոստանալով հաստատման ✓ նշան

Երբ թվում է , թե մարդկանց հաշիվները խաբեությամբ հափշտակելու բոլոր եղանակները բացահայտված են, հայտնվում են նորերը, և մարդիկ, շարունակելով հավատալ ամեն տեսակ խոստումների, կորցնում են իրենց էջերը:

Երբ թվում է , թե մարդկանց հաշիվները խաբեությամբ հափշտակելու բոլոր եղանակները բացահայտված են, հայտնվում են նորերը, և մարդիկ, շարունակելով հավատալ ամեն տեսակ խոստումների, կորցնում են իրենց էջերը:

Այժմ նրանք մտածել են հետևյալ հնարքը. բոլոր ցանկացողները կարող են ստանալ  հայտնի մարդկանց ու կազմակերպությունների մոտ հանդիպող ✓ նշանը՝ նրանց նշած հղման մեջ լրացնելով ձևանմուշ՝ նշելով իրենց փոստի հասցեն, մուտքանունը և գաղտնաբառը: Հաքերները տվյալների ստացումից հետո ստանում են օգտատերերի հաշիվների լիարժեք կառավարման հնարավորություն:  

Այս մասին մեկնաբանություններ են տվել նաև Ինստագրամի ներկայացուցիչները՝ կրկին ու կրկին հորդորելով անձնական տվյալները չտրամադրել ոչ մի աղբյուրի, ու եթե դուք կասկածելի նամակ կամ տեքստային հաղորդագրություն եք ստացել, անպայման մու՛տք գործեք ձեր հաշիվ ու ստուգե՛ք՝ արդյոք ամեն ինչ կարգին է: Լրացուցիչ անվտանգության համար էլ խորհուրդ է տրվում միացնել երկգործոն վավերացում:

Instagram-ից ունենք մեկ նորություն ևս. թեստավորվում է նոր CTA կոճակ՝  «Նվիրաբերել» (Donation): Այն երևալու է «Գրել», «Էլեկտրոնային փոստ», «Զանգահարել» կոճակների հարևանությամբ:

 

Նորամուծությունը նկատել է բջջային հավելվածների մասնագետ Ջեյն Մանչուն Վոնգը, որը, չլինելով Instagram-ի աշխատակից, իր հետաքրքրության համար փորձում է ի հայտ բերել հավելվածի թերություններն ու թեստավորվող հատկությունները: Այս ֆունկցիայի շնորհիվ բիզնես-հաշիվները կկարողանան նվիրատվություններ հավաքել իրենց հետևորդներից:

Ամենասիրված հարթակներից մեկի մասին այսօրվա բլոգում այսքանն էինք պատրաստել, իսկ եթե ցանկանում եք իմանալ՝ «Ինչպե՞ս չկորցնել գաղտնաբառերը ու լինել պաշտպանված» անպայման խորհուրդ ենք տալիս նաև անցնել այս հղմամբ: