Ի՞նչ է պետք քո բիզնեսին՝ Facebook, թե՞ Instagram

Այն, որ սոցկայքերում բացի շփվելուց կարելի է շատ հանգիստ ապրանքներ ու ծառայություններ վաճառել, արդեն բոլորը գիտեն, ու դրա համար էլ եթե նախկինում միայն անձնական էջերի զարգացման վրա էր մարդկանց ուշադրությունը, հիմա գրեթե բոլոր հարթակներն առաջարկում են բիզնես էջեր և դրանց զարգացման համար ստեղծված հատուկ գործիքակազմ: Այստեղ առաջանում է այլ հարց. սոցկայքերը մի քանի ընդհանրություն ունեն, սակայն դրանց նպատակներն ու լսարանները իրարից երբեմն կտրուկ տարբերվում են, ու մարքեթինգի մասնագետը պետք է հասկանա հարթակներից յուրաքանչյուրի օգատատերերի յուրահատկությունը, կոնտենտի նկատմամբ պահանջները, առաջխաղացման գործիքները, ծախսվելիք բյուջեների տարբերությունը և այլն:

Ինչ բիզնես էլ որ ունենաք՝ պետք է հիշել, որ լինի դա խաղալիքների խանութ, մաքրման սրահ թե մարքեթինգային ընկերություն, յուրաքանչյուրն ունի իր լսարանը, հետևաբար, լավագույն արդյունքի հասնելու համար պետք է ընտրել այն սոցկայքը, որից օգտվում է ձեր թիրախը: Այսօր կխոսենք 2 խոշոր սոցիալական սանցերի՝ Ֆեյսբուքի և Ինստագրամի յուրահատկությունների մասին:


Facebook 

Ֆեյսբուքում հնարավոր է վաճառել ամենատարբեր կատեգորիաների ապրանքներ՝ սկսած մանրածախ առևտրից մինչև բարդ B2B ոլորտ: Այս հարթակի գլխավոր մրցակիցը Ինստագրամն է, որից այն տարբերվում է առաջխաղացման գործիքներով: 
Եթե Ինստագրամում կարևոր է վիզուալ տեսքը, ապա Ֆեյսբուքում էականը փորձվածությունն ու տեքստն է: Աստեղ շատ կարևոր է այն, թե ինչպես է  բրենդն արձագանքում մեկնաբանություններին, ակտիվորե՞ն է արդյոք վարում էջը և ովքե՞ր են նրա գործընկերները:

Մի քանի հետաքրքիր փաստ Facebook-ի մասին՝

1. Այս հարթակում շատ լավ է աշխատում վիրուսային կոնտենտը: Աստեղ շատ արագ մի լրահոսից մյուսն է տարածվում այն ամենը, ինչին մարդիկ ոգևորդված արձագանքում են, ընդ որում՝ կապ չունի՝ արձագանքը դրակա՞ն է, թե՞ բացասական: Ձեզ մնում է միայն ստեղծել այսպիսի կոնտենտ:
2. Բավականին լավ է աշխատում թիրախավորված գովազդը: Պրոֆեսիոնալ մասնագետներին դիմելու դեպքում այս գովազդով հնարավոր է ոչ աստղաբաշխական ծախսերով հասնել շոշափելի արդյունքների: Պարզապես պետք է ունենալ բիզնես էջ Ֆեյսբուքում: Հիշեցնենք, որ այստեղով կարող եք գովազդ միացնել նաև Ինստագրամում:
3. Բիզնեսի զարգացմանն ու ստացված տվյալների վերլուծյության համար նախատեսված գործիքակազմի պակաս ևս այստեղ չկա:
4. Այստեղ ավելի լավ են վաճառվում ծառայությունները: Ինչու՞. քանի որ, ինչպես նշեցինք, Ֆեյսբուքում էական է տեքստային կոնտենտը և հոլովակները, որոնցում երևում է փորձարկման գործընթացը: Բացի այդ՝ ավելի հավանական է, որ մարդիկ իրենց newsfeed-ում կնկատեն հոլովակը, ոչ թե նկարը, ուստի հրապարակման՝  վիրուսային դառնալու հավանականությունը կմեծանա:
Ահա Բրենդոնի գործընկեր Ապաչիի Ֆեյսբուքյան էջից մի հատված: Այս էջի աշխատանքը փաստում է այն, որ մարդկանց կողմից սիրվել է կոնտենտի այս տեսակը, ու նրանք ակտիվ հետևում են էջին և ներգրավվում քննարկումների մեջ:

Instagram

Ինստագրամը ևս վաճառքի համար ունիվերսալ հարթակ է, որտեղ հնարավոր է վաճառել ամենատարբեր գնային կատեգորիաների ապրանքներ ու ծառայություններ: Այն սիրված է հատկապես 18-34 տարեկան օգտատերերի կողմից, ընդ որում՝ ավելի շատ աղջիկների: Ինստագրամում առաջնային կարևորություն ունի ոչ թե հենց պրոդուկտը, այլ էջի՝ սերտ հաղորդակցվելու կարողությունը: Բացի գեղեցիկ նկարներից ու տեքստից՝ SММ մասնագետը պարտավոր է մեկնաբանություններում ու Direct-ում գրագետ շփվել:
Ի՞նչ վաճառել Ինստագրամում. պատասխանը պարզ է՝ այն ամենը, ինչը լավ տեսք ունի: Հարթակն իդեալական է հետևյալ վաճառքների համար՝
•    Հագուստ
•    Գրքեր,
•    Ծաղիկներ, 
•    Սուրճ,
•    Տան պայմաններում մարզվելու սարքավորումներ և հարմարանքներ,
•    Ժամանցային ապրանքներ (խաղեր, փազլներ, գործելու հարմարանքներ և այլն),
•    Առաջխաղացման գործիքներ (CV-ի, սոցկայքերի սթորիների շաբլոններ),
•    Արտադրանք երեխաների համար (Ինստագրամում շատ կան երիտասարդ մայրիկներ),
•    Սնունդ և այլն:
Այստեղ էլ Բրենդոնի գործընկեր Չայկոֆֆի ինստագրամյան էջն է. գունեղ, ախորժաբեր ու հետաքրքիր:

Ինստագրամում ևս հնարավոր է В2В վաճառք: Չնայած նրան, որ այստեղ հաճախ վաճառվում են բնակարաններ ու անգամ առանձնատներ, պետք է հիշել, որ այս հարթակը բոլորին հարմար չէ: Օրինակ՝ եթե դուք արտադրում եք ինքնաթիռներ կամ ունեք մետաղի արտադրամաս, Ինստագրամում հաստատ չեք գտնելու Ձեր գլխավոր թիրախին: Իսկ եթե արդեն իսկ ունեք առցանց խանութ, խորհուրդ ենք տալիս  ծանոթանալ նաև մեկ այլ նյութի՝ 10 եղանակ ինտերնետ խանութի վաճառքի ծավալները մեծացնելու համար:

Դե ինչ, հուսանք այս մի քանի խորհուրդը թույլ  կտա ձեզ կողմնորոշվել՝ որ հարթակն է առավել հարմար ձեր բիզնեսի նպատակներին: Իսկ եթե ոլորտի պրոֆեսիոնալ չեք, Բրենդոնն առաջարկում է SMM առաջմղման փաթեթներ, որոնց շնորհիվ ձեր բիզնես էջերի գովազդը ճիշտ պահին կերևա ճիշտ մարդկանց, իսկ կոնտենտը միշտ կլինի հետաքրքիր ու օրիգինալ: Մանրամասների համար կարող եք զանգահարել055 999 015 հեռախոսահամարով: