Այս հարթակն իրական հեղաշրջում առաջացրեց օգտատերերի շրջանում՝ շատ արագ տարածվելով ամբողջ աշխարհով մեկ: Անգամ այստեղի ինֆլյուենսերներն են նշում, որ իրենց ճանաչումն այնքան արագ տեղի ունեցավ, որ դեռևս իրենք էլ լիարժեք չեն հասկանում՝ ինչպես դա կատարվեց: Օրինակ՝ Չառլի Դ’Ամելիոն տարեկանում սովորական աղջկանից վերածվեց տիկտոկյան գերաստղի, որն այժմ ունի ամենաշատ հետևորդները՝ այս պահին 53,9 միլիոն:
Այսօր կխոսենք ՏիկՏոկի ալգորիթմի յուահատկությունների մասին, ինչով պայմանավորված է հրապարակման տարածումը: Ալգորիթմը շատ զգայուն է ու ամեն կերպ փորձում է օգտատերերին ցուցադրել հենց այն, ինչ նրանց հետաքրքիր է տվյալ ժամանակահատվածում: Հաշվի է առնվում օգտատերերի վարքագիծը՝ ինչ հոլովակներ է նա նայում կամ բաց թողնում, ում էջ է մտնում, ինչ թեմայով կոնտենտով է հետաքրքրված, և հենց ինքն ինչ է հրապարակում, ինչ հեշթեգեր է օգտագործում: Այս ամենը և հարյուրավոր այլ գործոններ հավաքվում են համակարգի ներսում և որոշվում է՝ ինչ է երևալու յուրաքանչյուր օգտատիրոջ լրահոսում: Դրսևորելով տարբեր վարքագծեր՝ ինքներդ կարող եք համոզվել, թե ինչպես է փոխվում feed-ի պարունակությունը:
Բեռնումից հետո հոլովակը ցուցադրվում է 100-300 օգտատիրոջ, որոնց արձագանքներից ելնելով՝ որոշում է կայացվում՝ շարունակվելու է արդյոք հոլովակը հայտնվել recommendations բաժնում, թե՞ դուրս է գալու այնտեղից, և դիտումները շարունակելու են աճել, բայց շատ դանդաղ:
Եթե վստահ եք, որ հոլովակն իսկապես որակյալ է, սակայն չի հայտնվել ռեկում, հարկավոր է սպասել մեկ օր, գցել այն Private դաշտ, այնուհետև բեռնել նորը: Կարող եք անել թեկուզ ոչ էական փոփոխություններ:
Որպեսզի հոլովակը հայտնվի օգտատերերի լայն զանգվածի լրահոսում, կարևոր է հոլովակի թե՛ բովանդակությունը, թե՛ որակը, թե մոնտաժն ու ձևավորումը: Որևէ հայտնի թրենդի կամ չելենջի մասնակցությունը, տվյալ պահին հայտնի երաժշտության օգտագործումը կտրուկ մեծացնում է ռեկում հայտնվելու հնարավորությունը:
Կարանտինի շրջանում ապացուցվեց, որ շատերի մոտ անլուրջ ձևով ընկալվող այս հարթակում լայն տարածում է գտնում նաև ուսուցողական, հետաքրքիր կոնտենտը, հատկապես եթե նյութը մատուցվում է թեթև, անգամ հումորային տարբերակով:
Նկատած կլինեք, որ հայտնի բլոգերների անորակ հոլովակներն անգամ հսկայական դիտումներ ու արձագանքներ են ապահովում՝ հայտնվելով ռեկում: Պատճառն այն է, որ նրանք արդեն իսկ ունեն մեծ թվով հետևորդներ, որոնք արձագանքում են ցանկացած հոլովակի, իսկ հարթակն այն ընկալում է որպես հետաքրքիր կոնտենտ բոլորի համար:
Հեշթեգերն այստեղ աշխատում են Ինստագրամի սկզբունքով: Այն օգտագործելիս տեսնում ենք՝ յուրաքանչյուրը նախկինում քանի անգամ է օգտագործվել, ինչը թույլ է տալիս հետևյալը՝
1. Հասկանալ՝ ինչ թեմաներն են ավելի հետաքրքրում մարդկանց,
2. Ստանալ շանս՝ հայտնվելու տվյալ հեշթեգով առաջ մղվող հոլովակների առաջատարների շարքում,
3. Տալ ալգորիթմին պատկերացում, թե ինչի մասին է հրապարակված հոլովակը:
Ի՞նչն է ՏիկՏոկի գլխավոր առավելությունը այս շրջանում. այս հարթակում համեմատաբար ավելի հեշտ ու արագ է հնարավոր հետևորդներ հավաքել: Սա, իհարկե, ժամանակի ընթացքում կբարդանա՝ ինչպես բոլոր մյուս հարթակներում է եղել, սակայն քանի դեռ այդ խնդիրը չկա, պետք է օգտագործել շանսը:
Այսօրվա բլոգի համար այսքանն էինք նախատեսել, իսկ ընթերցանությունը կարող եք շարունակել մեկ այլ հոդվածով՝ TikTok-ում առաջխաղացման վճարովի և անվճար տարբերակները: