Շատերդ հանդիպած կլինեք հենց goo.gl-ով սկսվող լինքերի, որոնք դեպի իրարից լրիվ տարբեր կայքեր էին տանում: Հայտնի Google Sհortener-ը հենց այդ ծառայության մատուցմամբ էր զբաղվում՝ թույլ տալով կրճատել լինքի երկարությունն առանց վերջնական վայրէջքային էջի վրա ազդելու:
Ինչպես հայտնել էինք մեր՝ «Killed by Google» բլոգում, Google Shortener-ը հայտնվեց այն 150 պրոդուկտների շարքում, որոնց գործունեությունը կասեցվել էր Google-ի կողմից: Կոնկրետ այս ծառայությունը դադարեց գործել մարտի 30-ից, սակայն այդ պլանների մասին ղեկավարությունը պաշտոնական կայքէջում հայտարարել էր դեռևս 1 տարի առաջ, ընդ որում՝ վերջին տարվա ընթացքում Shortener-ից կարող էին օգտվել միայն նախկինում գրանցված օգտատերերը:
Ճիշտ է, օգտատերերին շարունակում էր հասանելի մնալ կարճ հասցեների մասին վիճակագրական տեղեկատվությունը, սակայն Google-ի ներկայացուցիչներն իրենք էին շարունակաբար հորդորում գտնել այլընտրանքներ կարճ հասցեների արագ ստացման համար: Իմիջիայլոց, բոլոր այն կարճեցված հղումները, որոնք արվել են նախկինում այս ծառայության միջոցով, նույն կերպ անխափան կշարունակեն գործել նաև նրա փակումից հետո:
Հիշեցնենք, որ շատերի կողմից սիրված այս ծառայությունը անխափան աշխատում էր մի ամբողջ տասնամյակ, ուստի շատ հավատարիմ օգտատերեր այժմ դժվարանում են գտնել դրան արժանի փոխարինող, ուստի ձեզ ենք ներկայացնում ամենից շատն օգտագործվող նմանատիպ կաճքերը՝
Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ, թե Google-ի ստեղծած որ պրոդուկտներն են ընդմիշտ դուրս եկել շահագործումից, կարող եք անցնել հղմամբ և ընթերցել մեր՝ «Google-ի կողմից սպանվածները» հոդվածը: