Եթե դուք դեռևս չեք անցկացնում ուղիղ միացումներ ձեր բիզնես էջերում, ապա կորցնում եք լրացուցիչ հաճախորդներ ներգրավելու ձեր հնարավորությունը:
Լսարանի հետ հաղորդակցման այլ տարբերակների հետ համեմատած՝ ուղիղ միացումը թույլ է տալիս հնարավորինս արագ հասցնել անհրաժեշտ ինֆորմացիան պոտենցիալ հաճախորդներին: Մի շարք լուրջ ընկերությունների համար սա դարձել է մարքեթինգային հիմնական կապուղիներից մեկը:
Մարդիկ կարող են իրական ժամանակում շփվել ձեզ հետ մեկնաբանությունների միջոցով և նույն րոպեին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Նույնիսկ կա տեսակետ, որ 2020թ. հաղորդակցման այս եղանակը կապահովի բիզնեսի տրաֆիկի 13%-ը: Իսկ ո՞րն է այս հաջողության պատճառը: