Instagram-ն օրեցօր ավելի է մեծ ճանաչում է ձեռք բերում: Այս հարթակում տեսողական բովանդակությամբ տեղեկատվությամբ կիսվում են ինչպես սովորական օգտատերերը, այնպես և ընկերությունները: Տեսողական բովանդակությամբ տեղեկատվությունը շատ ավելի արագ է ընկալվում, քան տեքստայինը, այդ պատճառով տեսողական տեղեկատվությամբ հարթակների արդյունավետությունն ակնհայտ է: Այդ հաթակների շարքն է դասվում նաև Pinterest-ը, որի մասին մենք կխոսենք առանձին հոդվածում:
Instagram-ում բիզնես-հաշիվների թիվն ավելանում է անհավանական արագությամբ. դեռևս մարտ ամսին հաշվվում էր ընկերությունների 8 միլիոն հաշիվ, իսկ արդեն հուլիսի վերջին դրանց թիվը գերազանցում էր 15 միլիոնը: Մի՞թե սա չի հանդիսանում արդյունավետության ցուցանիշ:
Instagram-ը հիանալի հարթակ է ինտերնետային խանութների, ձեռքի աշխատանքների և այլն ապրանքների վաճառքի համար: Հավելվածը հասանելի է բոլոր սմարթֆոնների համար, և յուրաքանչյուր օգտատիրոջ համար մշտապես հասանելի է նորությունների իր էջը, ինչը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ապրանք վաճառելու, այլև վստահելի հարաբերություններ կառուցելու թիրախային լսարանի հետ:
Ինչպես արդեն նշել ենք բրենդինգի վերաբերյալ հոդվածում, հաճախորդների վստահությունն ու հավատարմությունը կարևոր օղակ են հանդիսանում ուժեղ բրենդ ստեղծելու գործում: Instagram-ի հաշվում կարող են լինել լուսանկարներ, որոնք պատմում են աշխատանքային գործընթացի, ոլորտի կամ ընկերության վերաբերյալ նորությունների մասին, տոների, մրցույթների առթիվ շնորհավորանքներ և այլն:
Instagram-ը շատ հարմար է սթորիթելինգի համար: Պարզապես կարելի է վերցնել ձեր ընկերության հետ կապված որևէ պատմություն և բաժանել այն մի քանի մասերի: Ձեր լսարանը կսկսի սպասել պատմության շարունակությանը: Թիրախային էջի ներգրավվածությունը և որպես արդյունք էջի ճանաչումը հանգեցնում են վաճառքի ավելացմանը: