
Օգոստոսի 2-ին Instagram-ում հաղորդակցության նոր ձևաչափ հայտնվեց՝ Instagram Stories: Մինչ դեռ օգտատերերը զգուշությամբ սկսեցին օգտագործել Stories-ը, բրենդներն ու բլոգերները արդեն փորձում էին հաղորդակցվել հետևորդների հետ այս եղանակով: Ի՞նչ գրավիչ բան կա Instagram Stories-ում բիզնեսի համար:
Instagram Stories: Հասանելի Storytelling
Storytelling-ը, որպես վաճառքի ծավալների ավելացման միջոց, երկար ժամանակ գրավիչ էր թվում, բայց գրեթե անհասանելի գործիք էր փոքր ու միջին բիզնեսի համար: Հաղորդակցման նոր հայեցակարգի շնորհիվ storytelling-ը դառնում է հասանելի ցանկացած բրենդի համար:
Instagram Stories-ը անվանում է լուծում՝ սոցիալական ցանցը վերադարձնելու իր նախնական նպատակին՝ ցույց տալ կյանքը այնպիսին, ինչպիսին որ կա: Դասական լրահոսը վաղուց արդեն դարձել է լավագույն լուսանկարների պահոց, իսկ Stories-ը կենտրոնացած է արագ կատարված լուսանկարների և տվյալ պահի փոխանցման վրա:
Stories-ի ձևաչափով դուք կարող եք օգտագործել լուսանկարներ և տեսահոլովակներ, որոնք արվել են տվյալ պահին կամ վերջին 24 ժամվա ընթացքում: Մի քանի ստանդարտ ֆիլտրեր, տեսքտեր, էմոջիներ, բումերանգով արված կամ արագացված տեսանյութեր - այս բոլոր գործիքները հասանելի են սմարթֆոնում և թույլ են տալիս ստեղծել վիզուալ պատմություն, որը հիանալի համապատասխանում է սոցիալական ցանցի միջավայրին:
Պատմությունը հրապարակելուց հետո այն ավտոմատ կերպով հայտնվում է ձեր բոլոր հետևորդների լրահոսում, իհարկե եթե դուք սահմանափակումներ չդնեք: Նշանակում է, որ ստեղծելով Story, դուք ունեք հրաշալի հնարավորություն այն տարածելու համար:
Instagram-ի story-ները չունեն նախադիտման հնարավորություն, օգտվողը ստիպված կլինի սեղմել նրա վրա այն դիտելու համար: Սա հետևորդներին ներգրավում է խաղի մեջ, թե ի՞նչ է այսօր նրանց պատմելու բրենդը:
Ժամանակի սահմանափակումը խրախուսում են օգտատերերին բացել Story-ները և բրենդներին տալիս են սխալվելու հնարավորություն:
Instagram Stories-ը բիզնեսի համար: Ռազմավարության և օգտագործման օրինակներ:
Նոր հրապարակման ձևաչափը թույլ է տալիս բրենդներին ազդել օգտատերերի վրա տարբեր կերպ՝ դարձնելով հաղորդակցությունը ավելի անձնական: Story պատմելու մի քանի եղանակներ.
1.Նոր արտադրանքի գովազդ
Ամենապարզ բանը, որ դուք կարող եք անել, ցույց տալ նոր ապրանքը story-ի օգնությամբ, որն այսօր շատ ակտուալ է:
2. Իրականություն: Ի՞նչ է կանգնած ապրանքի ստեղծման հետևում:
Երբ պատրաստի ապրանքի գեղեցիկ լուսանկարի հետևում թաքնված է հետաքրքիր, տպավորիչ պատմություն, դա ոգեշնչում է օգտվողներին գնել:
3. Օգտվողների պատմությունները, հարցազրույցներ:
Նոր ձևաչափը հնարավորություն է տալիս օգտվողներին արագ և հեշտ ստեղծել կոնտենտ: Խնդրեք ղեկավարներին մի քանի տեսանյութեր ձայնագրել և պատմեք ձեր հաճախորդի պատմությունը ձեր հետևորդներին:
4. Ակցիաներին և մրցույթներին մասնակցություն:
Story-ն հիանալի համապատասխանում է, որպեսզի պատմեք նոր մրցույթի կամ ակցիայի մասին: Մի քանի սլայդում կարող եք տեղավորել կանոնները և դիմումի գործողությունները:
5. Ամենօրյա խորհուրդներ:
Instagram Story-ները կարող են օգտագործվել ամենօրյա նյութերի համար, որտեղ ընկերությունը ցույց կտա, թե ինչպես օգտագործել իր արտադրանքը, խորհուրդ տալ կամ ոգեշնչել օգտատերին:
6. Մինի-սերիալ
Պատմությունների հեշտ ձևաչափը թույլ է տալիս ստեղծել պարզ, ոչ շատ ֆինանսական ծախսեր պահանջող տեսանյութեր, որոնք կգրավեն ուշադրությունը:
7. Քննարկումներ և ցուցումներ:
Ցուցումները, որոնք անհետանում են 24 ժամվա ընթացքում մրցույթի կամ քննարկման հետաքրքիր մասն են կազմում:
Instagram-ի նոր ձևաչափը փորձարկելով՝ դուք կկարողանաք մեծացնել ձեր լսարանը և բարձրացնել նրա հավատարմությունը: