Instagram-ը մշակել է քայլ առ քայլ ուղեցույցների հրապարակման ֆունկցիա

Instagram-ի առաքելությունն է փորձել ժամանակին համընթաց ու անգամ ավելի շուտ իր օգտատերերին տալ այն, ինչ նրանց պետք է, և եկեք համաձայնենք, որ այս հարթակի մոտ դա բավականին լավ է ստացվում: Այս անգամ սոցցանցը ներկայացրել է իր նոր՝ Guides կոչվող ֆունկցիան, որի օգնությամբ բիզնես էջերի սեփականատերերը կկարողանան ավելի կանոնակարգված ու ճիշտ կառուցվածքով կոնտենտ հրապարակել: Նոր ֆունկցիայի մասին սոցկայքը հայտնել է իր բլոգում:  

Guides-ը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել հրապարակումներ, որոնցում ցույց կտրվի ինչ-որ քայլերի հաջորդականություն: Այս քայլերը կտեղադրվեն առանձին բլոկների մեջ: Հրապարակումնը հնարավոր կլինի բաժանել կետերի՝ ներառելով ներսում տեքստային նկարագրություն, հոլովակ, նկար, հղումներ դեպի նախորդ հրապարակումները:

Այս տեսակի հրապարակումներ կարելի է անել սթորիներում: Այս ֆունկցիան արդեն հասանելի է որոշ օգտատերերի անձնական ու կազմակերպությունների բիզնես էջերի համար, որոնց կողմից հրապարակվում են առողությանը վերաբերող նյութեր:  

Ինստագրամի աշխատակիցները նշում են, որ այս հնարավորությունը թույլ կտա ընթերցանության համար ավելի հարմարավետ կոնտենտ ստանալ: Այս պահին հստակ չէ, թե արդյո՞ք Guides ֆունկցիան կտարածվի նաև այլ ոլորտների վրա, ուստի մնում է միայն սպասել նոր հայտարարությունների:

Մինչ այդ Բրենդոնը խորհուրդ է տալիս ծանոթանալ փոքր բիզնեսի աջակցմանն ուղղված Instagram-յան և Facebook-յան նոր ֆունկցիաներին:

Իսկ բոլոր նրանց, ում հետաքրքրում է բիզնես էջերի պրոֆեսիոնալ առաջխաղացումը սոցկայքերում, Բրենդոնն առաջարկում է SMM ծառայությունների փաթեթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: