Instagram-ը թեստավորում է ապրանքները վիրտուալ փորձելու ֆունկցիան

Հաճախ միայն նկարով ապրանքը տեսնելը բավարար չէ վերջնական ընտրություն կատարելու ու այն գնելու համար, ուստի ընկերությունները փորձում են ամեն կերպ մտածել հնարնքներ, որպեսզի խթանեն պատվերները: Այս անգամ նորամուծությունների հերթը Instagram-ինն է, որը թեստավորում է գովազդի նոր տեսակ: Այստեղ կիրառվելու են լրացված իրականության (AR)  ֆունկցիաներ, ինչի շնորհիվ մարդիկ կարողանալու են «փորձել» ապրանքները:

Որոշ բրենդներ, որոնց շարքում են ակնոցներ  վաճառող Warby Parker-ը և Ray-Ban-ը և կոսմետիկա արտադրող Mac-ը և Nars-ը, ստացել են իրենց էջերում այս ֆունկցիան տեղադրելու հնարավորություն: Ապրանքը փորձարկելուց բացի, օգտատերերը կկարողանան կիսվել ստացված նկարներով իրենց սթորիներում:

Instagram-ից հայտնում են, որ ապագայում ավելի կշատանա այն ընկերությունների ցանկը, որոնց էջերում մարդիկ կկարողանան օգտվել այս առանձնահատկությունից:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ նմանատիպ ֆունկցիա նորաձևության սիրահարների համար գործարկել էր Facebook-ը, ու այդ մասին կարող եք կարդալ մեր «Հագուստ ընտրելու ծառայություն Facebook-ից» բլոգում: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն ու հիշեցնում, որ Բրենդոնը զբաղվում է սոցկայքերում բիզնես էջերի առաջխաղացմամբ: Մեր SMM ծառայությունների մասնարամներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ: