iPhone 11 Pro-ով նկարված կարճամետրաժ ֆիլմերը ոչնչով չե՞ն զիջում լիարժեք նկարահանումներին

Գնալով ավելի տարածված է դառնում այն տեսակետը, որ սմարթֆոնները շուտով սկսելու են փոխարինել անգամ ամենահզոր նկարահանող սարքավորումներին, քանի որ ամեն հաջորդ մոդել գերազանցում է նախորդին իր հնարավորություններով և մատուցած պատկերով: Ահա՛ հերթական ապացույցը, որ սմարթֆոններով հնարավոր է բավականին բարձրորակ հոլովակներ ստանալ:

Էնդի Տուն, որը զբաղվում է պրոֆեսիոնալ վիդեո և ֆոտո նկարահանումներով, իր YouTube-յան ալիքում հրապարակել է 4K կարճամետրաժ ֆիլմ, որն ամբողջությամբ նկարահանվել է iPhone 11 Pro-ով: Ի զարմանս հանդիսատեսի՝ հոլովակի որակն այնքան լավն է, որ որոշ կադրերից հետո անգամ կասկածի տակ է դրվում այն պնդումը, որ նկարահանումներն ամբողջությամբ հեռախոսով են արվել: 
 

 

Գրեթե 4 րոպե տևողությամբ հոլովակում բացահայտվում են հեղինակի՝ Տոկիոյում անցկացրած ճանապարհորդության վառ պահերը: Հեղինակը պնդում է, որ iPhone 11 Pro-ից բացի որևէ այլ սարքավորում չի օգտագործվել՝ այդ թվում լինզաներ և օբյեկտիվներ: Տեսագրումն իրականացվել է iPhone-ի գործարանային ծրագրով և մշակվել է Mac-ով՝ Final Cut Pro X ծրագրով: 
Այս հոլովակը հեղինակի կողմից սմարթֆոնով նկարված առաջին հոլովակը չէ: Նախկինում ևս նա  iPhone X, XR և XS սմարթֆոններով նկարահանված վիդեոհաշվետվություններ է ներկայացրել իր ճանապարհորդություններից: 

Հիշեցնենք, որ Apple-ի նոր սմարթֆոններն ունեն թարմացված տեսախցիկ, որոնք ավելի բարձրորակ ֆոտոներ ու վիդեոներ են ապահովում: 
iOS 13-ով աշխատող այս 4 տեսախցիկները հնարավոր է կառավարել նաև առանձին-առանձին՝  միաժամանակ  տարբեր դիրքերից իրականացնելով ձայնագրությունը: Տարօրինակն այն է, որ այս ֆունկցիան գորածարանային որևէ ծրագրով իրականացնել հնարավոր չէ, և մարդիկ ստիպված են անել դա կողմնակի ծրագրերի կիրառմամբ:
Նորամուծությունը հասանելի է ոչ միայն նոր iPhone-ների, այլև նախորդ տարվա XS-ի և XR-ի համար, պարզապես այնտեղ բոլոր տեսախցիկները միասին գործարկել հնարավոր չէ, այլ հասանելի է մատրիցների որոշակի կոմբինացիաների կիրառում: Իսկ նորերում, ինչպես տեսնում եք, երևում է, թե ինչպես են միաժամանակ օգտագործվում 3 հետևի և 1 դիմացի տեսախցիկները:

Ահա՛ թե ինչպես է աշխատում Filmic Pro հավելվածը, որը թույլ է տալիս միաժամանակ կատարել նկարահանում 4 տեսախցիկով

Այսօրվա բլոգի նյութն այսքանն էր, համոզված ենք, որ համացանցում տարածված iPhone 11 Pro-ով նկարված կարճամետրաժ ֆիլմերի շարքում կգտնեք Ձեր սիրելին, իսկ մինչ այդ կարող եք շարունակել ընթերցանությունը «Ինչպե՞ս ստանալ գրավիչ ֆոտո և վիդեո Instagram-ի համար» բլոգում: