Ջրակայուն բիզնես: Ո՞ր ապրանքներն է կարելի ջրի տակ վաճառել:

Բրենդներն անընդհատ զարմացնում են իրենց հետաքրքիր մտքերով, ու բացառություն չէ նաև  ջրով լի տարաներում ապրանքների վաճառքը, որը, չնայած արդեն մի քանի հայտնի ընկերության կողմից կիրառվել է, սակայն շարունակում է մնալ ակտուալ ու գրավիչ: Այսօրվա բլոգում կներկայացնենք ապրանքներ, որոնք հնարավոր է գովազդել ու վաճառել ջրի մեջ:

Լավագույն միջոցը՝ ցույց տալու համար, որ վաճառվող ապրանքը ջրակայուն է, այս հատկությունը գործնականում ցույց տալն է: Այս մոտեցմամբ ժամանակին շարժվում էր ճապոնական Sony ընկերությունը իր Sony W Series Walkman MP3 նվագարկիչները գովազդելիս: Այս արշավն այնքանով հաջողվեց, որ շշերի մեջ նվագարկիչների վաճառքը լուրջ խոչընդոտ դարձավ Sony-ի մրցակից Apple-ի համար:

Այս տրամաբանությանը շարունակեցին հետևել ժամացույցների Festina բրենդի ներկայացուցիչները՝ Profundo ժամացույցները  խանութներում ներկայացնելով ջրով լի պլաստիկ տոպրակների մեջ: 

Բրենդներն այնքան են սկսել շեշտը դնել ջրի նկատմամբ իրենց ապրանքների «անվախության» վրա, որ ջրի տակ վաճառվող ապրանքների շարքին հանգիստ կարող ենք դասել սմարթֆոնները, պլանշետները, տեսախցիկները և այլն: Օրինակ՝ Sony-ն նվագարկիչներից բացի այս ձևով գովազդել է նաև իր Xperia սմարթֆոնները: 

Այս հնարքը կարելի է կիրառել անլար ռացիաների, շարժական կամ լոգարանի համար նախատեսված բարձրախոսների, սելֆիի ձողերի համար:

Երբևէ լսե՞լ եք  չթրջվող նոթատետրերի մասին: Օրինակ՝ Rite the Rain ընկերությունը արտադրում է այդպիսի բլոկնոտներ, որոնք կարող եք ձեզ մոտ պահել արշավների ընթացքում ու գրառումներ կատարել հորդառատ անձրևի ժամանակ: Գնորդները արդեն հասցրել են նույնիսկ ամենաանհավանական թաց պայմաններում փորձակել ապրանքը, և այն իսկապես արդարացրել է իրեն:

Մարդկանց հաճախ նյարդայնացնում են լվացվելիս կամ անձրևի տակ մնալիս անմիջապես պոկվող վերքի սպեղանիները (լեյկոպլաստ): Ի՞նչ եք կարծում, գրավիչ չէ՞ր լինի, եթե դրանք վաճառվեին ջրով լի փոքրիկ տուփերում: 

Նույն կերպ կարելի է ջրի տակ գովազդել ուսապարկերը: Սա ևս շատ պետքական կլինի արշավների սիրահարների համար: 

Իսկ սուզորդների համար մե՜ծ գրավչություն կներկայացնի ստորջրյա լապտերի գաղափարը:

Այսպիսի շա՜տ ու շա՜տ գաղափարներ կարող են առաջանալ  ձեզ մոտ, մենք անհամբեր կսպասենք դրանց, կիսվե՛ք մեզ հետ:
Իսկ մենք խորհուրդ ենք տալիս նախ գուշակել՝  ըստ ձեզ ո՞ր ապրանքներն են աշխարհում ամենաշատը վաճառվողների շարքում, իսկ հետո ձեզ ստուգել կարող եք՝ ընթերցելով մեր բլոգը՝ «Որո՞նք են աշխարհում ամենավաճառվող ապրանքները»:


Ցանկանու՞մ եք ունենալ Ձեր բրենդը կամ ունենալ քննարկում այդ մասին. կարող եք՝