Բրենդը համարվում է հաջողված, երբ կարողանում է տալ մարդկանց դրական փորձ ու դրա շնորհիվ առաջացնում է նրանց մոտ պոզիտիվ էմոցիաներ: Այս տեսանկյունից բոլոր ժամանակների լավագույն բրենդը ո՛չ կծած խնձորն է, ո՛չ էլ Գուգլի գունավոր տառերը: Լավագույնը մորուքավոր տղամարդու կերպարն է, կարմիր շորերով, կարմրած քթով, ուսին պարկ գցած:
Ինչու՞ է Ձմեռ պապը այսքան հաջողված ու նրա ո՞ր հատկանիշները կարող են վերցնել մարքեթոլոգները ապրանքներ ու ծառայություններ առաջ մղելիս:
Նա մրցակից չունի
Այդքան տոներ ու հետաքրքրաշարժ կերպարներ կան, սակայն Ձմեռ պապը ամբողջ աշխարհի թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների կողմից շարունակում է մնալ ամենասիրելիներից մեկը:
Վառ դիրքավորում
Սարաֆանային ռադիոն և տեղեկատվության տարածման ավանդական ուղիները հրաշալի են աշխատում: Բոլորը գիտեն՝ ով է Ձմեռ պապն ու ինչ տեսք ունի նա: Գովազդը, կինո և երաժշտական արդյունաբերությունը աշխատում են այս կերպարի վրա ու անընդհատ բարձրացնում բրենդի հաջողությունը:
Հենց պապիկն էլ շա՜տ խարիզմատիկ է. կարմիր-սպիտակ հագուստ, սպիտակ մորուք ու կարմիր, նվերներով լի պարկ: Դժվար է գտնել ավելի հիշվող կերպար բրենդների ողջ պատմության մեջ, քանի որ անգամ մի քանի տարեկան մանուկը տարբերում է Ձմեռ պապին մնացած բոլորից, ու հետագայում սկսում է մեծ դեր խաղալ սպառողի մասնկությունից եկող էմոցիոնալ կապը:
Նվեր
Որպեսզի խոսեն Ձեր մասին, հարկավոր է ինչ-որ հիշվող բան անել, օրինակ՝ սպառողին ինչ-որ նվեր առաջարկել, կազմակերպել հետաքրքիր մրցույթներ, անցկացնել ակցիաներ ու զեղչեր: Ձմեռ պապն արեց անհնարինը՝ ամբողջ աշխարհում ստեղծելով հանուն բարի գործերի աշխատող ալտրուիստի համբավ: Ու հիմա բոլորն էլ աչք են փակում այն հանգամանքի վրա, որ պարկի միջի նվերների համար հարազատներն են վճարել:
Սա սովորեցնում է բրենդներին մոտենալ ակցիաներին ու նվերներին՝ որպես նվերի, այլ ոչ թե մանիպուլյացիայի միջոցի:
Հասանելիություն
Ձմեռ պապին սիրում են ոչ միայն նվերների համար, այլև նրա հասանելիության համար: Թիրախային լսարանը լավ գիտի՝ որտեղ գտնի նրան: Օրինակ դուք չգիտե՞ք՝ տարվա որ եղանակին ու ուր է պետք գնալ նրան հանդիպելու համար: Իսկ երեխաները նրան իրենց տանն են սպասում: Նա այնքան առաջադեմ է, որ հետ չի մնում տեխնոլոգիական զարգացումներից ու ունի իր կայքերն ու էջերը սոցկայքերում:
Այստեղից ևս պետք է օրինակ վերցնել. միշտ պետք է իմանալ՝ որոնք են այն վայրերը, որտեղ հաճախորդը Ձեզ կփնտրի, ու ճիշտ պահին հայտնվել հենց այդտեղ:
Նա լիդեր է
Նրա համար անվճար աշխատում են էլֆերն ու եղնիկները, գեղեցկուհի Ձյունանուշն էլ ինքնակամ օգնում է նրան բոլոր գործերում: Պատճառն այն է, որ Ձմեռ պապը՝ ինչպես ցանկացած բիզնես- պերսոնա, ունի լավ ղեկավարին բնորոշ հետևյալ հատկությունները՝
• Հավատ ընկերության հանդեպ,
• Որակի երաշխիք,
• Ուղղվածություն դեպի հաճախորդը,
• Պարտավորվածություն նրանց հանդեպ:
Առանց վերջնական սպառողի նկատմամբ ուշադրության, մոտիվացիայի ու հավատի որևէ ապրանք չի կարող հաջողություն ունենալ:
Այսքանն էր Ձմեռ պապի ծննդյան առթիվ պատրաստած մեր բլոգը: Սիրելի՛ բիզնեսմեններ, հուսով ենք դուք էլ կկարողանաք ստեղծել իրական Ձմեռ պապի կերպար ձեր հաճախորդների համար, ու կդառնաք նույնքան սիրված ու սպասված: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս շարունակել ընթերցանությունը «Ինչպե՞ս ընտրել բրենդի ձայնը» բլոգով, եթե ցանկանում եք մտնել հաճախորդների գիտակցության մեջ ու մնալ այնտեղ երկար ժամանակ, կամ, գուցե, ընդմիշտ: