Microsoft-ը ներկայացրեց Windows-ի թարմացված լոգոտիպը և 100 icon-ների դիզայն

Microsoft-ը ներկայացրել է Windows-ի թարմացված լոգոտիպը և օպերացիոն համակարգի համար մշակված նոր ավելի քան 100 icon-ների դիզայնը: Այս մասին ասել է Microsoft-ի դիզայնի և ուսումնասիրություննետի գծով փոխնախագահ Ջոն Ֆրիդմանը:

Նկարի աջ կողմում կարող եք տեսնել Windows-ի նոր լոգոտիպը՝

Փոփոխությունների մեծ մասը արդեն իսկ գոյություն ունեցող icon-ների վերամշակված տարբերակներին են վերաբերում: Windows 10-ում կային շատ տարբերանշաններ, որոնք տարիներ շարունակ  փոփոխությունների չեն ենթարկվել, ու այսօր, ինչպես տեսնում եք, փոփոխված տարբերանշաններն ունեն առավել ժամանակակից տեսք ու շատ ներդաշնակ են: 

Դիզայնի վերափոխման ժամանակ ընկերությունն առաջնորդվել է Fluent Design-ի սկզբունքներով, որոնք առաջին անգամ ներկայացվել են 2017 թվականին, իսկ արդեն 2018-ի նոյեմբերին Microsoft-ը ցույց տվեց Office-ի թարմացված icon-ները:

Ինչպես նշում է The Verge-ը՝ դիզայնի թարմացումները կշարունակվեն 2020 թվականին ևս:

 

Ի՞նչ կարծիքի եք, հավանեցի՞ք նոր լոգոտիպն ու icon-ները: Չմոռանա՛ք ընթերցել նաև մեր պատրաստած «Volkswagen-ը պաշտոնապես ներկայացրեց նոր լոգոտիպն ու ֆիրմային ոճը» բլոգը ևս: